cf. Զանգիտանք.
δειλία ignavia, metus, terror Զանգիտանք. երկիւղ. երկչոտութիւն.
Յաղագս արիութեան, եւ զանգիտութեան։ Զանգիտութեան ծնո՛ւնդ է առ մեզ խափանումն. (Պղատ. օրին. ՟Ծ՟Ա։)
Չարութիւն է ցասմնատեսակին՝ բարկացողութիւն եւ զանգիտութիւն։ Զանգիտութիւն է չարութիւն ցասմնատեսակին, ըստ որում զարհուրեալք լինին ի ձեռն երկեղից որ յաղագս մահու. (Արիստ. առաք. յորմէ եւ Լմբ. սղ.։)
Մի՛ արդեօք զծածուկն (ելս յԵրուսաղէմ) զանգիտութիւն ինչ իմասցիս. զի ո՛չ վասն երկեղի զայն եւս առնէր. (Նանայ.։)
Խէթ խղճի ընդոստուցանէ զիս ի զանգիտութիւն. (Սարկ. աղ.։)
Ոչ այնքան յաղագս անձին զանգիտութեան՝ քան թէ յաղագս վարդապետին սիրոյ. (Երզն. մտթ.։)
Ընդէ՞ր եղեւ փախուցեալ. ո՛չ էր իրքն զանգիտութեան, այլ պահէր զանձն վասն քարոզութեան։ Ոչ էր ի զանգիտութենէ՝ յառաջագոյն դառնալ յԱնտիոք. (Ոսկ. գծ.։)
Singulier | Pluriel | |
---|---|---|
nominatif | զանգիտութիւն | զանգիտութիւնք |
accusatif | զանգիտութիւն | զանգիտութիւնս |
génitif | զանգիտութեան | զանգիտութեանց |
locatif | զանգիտութեան | զանգիտութիւնս |
datif | զանգիտութեան | զանգիտութեանց |
ablatif | զանգիտութենէ | զանգիտութեանց |
instrumental | զանգիտութեամբ | զանգիտութեամբք |