vn.

to be frightened, terrified, to dread, to be much afraid, to tremble, to be alarmed;
to be confounded.

ձ.

ἑξίσταμαι, θαμβέω, θραύω , ἑκδειμάτομαι, καταπτύσσομαι, ἑκβλαβέομαι terrefio, terreor, horreo, obstupefio, vereor Արհաւիրս կրել. զահի հարկանիլ. ահաբեկ լինել. սոսկալ. սարսափիլ. դողալ. ափշիլ. հիանալ. արտաքոյ անձին լինել. խուճապիլ, տագնապիլ. խիստ վախնալ, լեղին պատռիլ.

Զարհուրեցաւ ամենայն ժողովուրդն յոյժ։ Զարհուրեցան անկան ի վերայ երեսաց իւրեանց։ Զարհուրեցաւ անձն նորա, կամ սիրտ նորա, կամ յերեսաց նորա, ի սաստէ նորա, յաներեւոյթ տեսլենէ, ի մէնջ.եւ այլն։

Զարհուրեցաւ, թէ գուցէ ոչ բաւեցուսցէ զպարգեւսն. (՟Ա. Մակ. ՟Գ. 30։)

Զարհուրեցարո՛ւք բարեկեցիկք. (Ես. ՟Լ՟Բ. 11։)

Եթէ զարհուրեցայք ինչ յոգիս ձեր. (Եղիշ. ՟Ը։)

Զարհուրեսցին ի վերայ սքանչելի փրկութեան նորա. (Իմ. ՟Ե. 2։)

Զարհուրեցայ վասն անմարմնական վարուց նոցա. (Վրք. հց. ՟Ի՟Ա։)