to melt, to smelt, to found, to cast, to smelt down;
to dissolve;
to liquefy;
to exhaust, to drain, to consume;
to digest.
τήκω liquefacio χέω fundo եւ այլն. Հրով լուծանել. հաշել, մաշել. ձուլել. ծախել. հալեցընել.
Հալէ զնոսա (զձիւն, զսառն)։ Որպէս հալի մոմ առաջի հրոյ։ Եղեւ սիրտ իմ որպէս մոմ հալեալ։ Հալեսցէ զնոսա իբրեւ զոսկի եւ իբրեւ զարծաթ։ Ջեռեալ հալէր։ Բոցք ոչ հալէին զսառնակերպ զդիւրահալ զազգ անուշակ կերակրոյն.եւ այլն։
Նմանութեամբ ասի.
Զատամունս իւր կրճտեսցէ եւ հալեսցի (հիւծեալ նախանձու)։ Հալեցան ամենայն բնակիչք քանանացւոց (ահիւ)։ Զերեսս երկնից ո՞ հալեաց։ Հալեցան կապանքն ի բազկաց նորա։ Աչք ամպարշտաց հալեսցի։ Աչք իմ ի վերայ որդւոց հալեցան.եւ այլն։
Պահք ջերմութեամբ հոգւոյ սիրով հալէ զմթերս աղտեղութեան. (Յճխ. ՟Թ։)
Հաշէր եւ մաշէր եւ հալր զցանկացօղ ակն յարտասուս. (Կոչ. ՟Բ։)
Որպէս փոշի հալի ի սաստիկ հողմոյ, այսպէս հալին մեղք ի ձեռն արտասուաց. (Անան. զղջ.։)
Որ ի սենեկի իւր հանդարտեալ է, հալի յահէն աստուծոյ. (Կլիմաք.։)
Հանապազ յիշելով զվարս նոցա՝ հալիս (կարօտով). (Խոր. առ արծր.։)
Կերպարանօք ատենին հալիմ (դողութեամբ). (Նար. ՟Է։)
ՀԱԼԵԼ. καταπέπτω concoquo, digero Մարսել.
Ոչ ետ ի հալել կերակրոցն. (Լմբ. ժղ.։)
Բանջարքն այլեւայլ զօրութիւն ունին ... միւսն հալէ (տայ մարսել կամ լուծանել), կէսքն զփուտն հարկանեն. (Կիւրղ. ղեւտ.։)
Կերակուր հալի եւ այլայլի. (Երզն. մտթ.։)