vn.

to walk, to take a walk, to walk out.

ձ.

περιπατέω ambulo, deambulo, incedo διαβαίνω transeo ἄλλομαι salio, salto πομπεύω cum pompa incedo. Ճեմ կամ ճեմս առնուլ. շրջիլ. շրջագայիլ, զգնալ. քայլել զբօսանօք. սիգաքայլ ընթանալ. խաղալ. փոխիլ. հանդարտ քալել, ժուռ գալ.

Ճեմեսցի ի վերայ պարսպաց ձերոց։ Մտեալ ճեմէր ի տան գանձին։ Գեղեցիկ ճեմի։ Մինչդեռ ի վերայ տաճարի թագաւորութեան իւրոյ ճեմէր ի բաբելոն։ Յորոյ վերայ պարսպացն ճեմէի. (Ես. ՟Ը. 7։ ՟Բ. Մակ. ՟Գ. 28։ Առակ. լ. 29։ Դան. ՟Դ. 26։ Յոբ. ՟Զ. 10։)

Առ երկնային կամարն ճեմեսցիս. (Նիւս. ի թէոդոր.։)

Ի նորոգումն կենդանութեան ճեմեցեալ։ Բնակեցից ի նոսա, եւ ճեմեցայց նոքօք. (Կոչ. ՟Գ. եւ ՟Ժ՟Բ։)

Պատանիք ոմանք ճեմիցին. (Խոր. ՟Ա. 11։)

Սոկրատէս ճեմի եւ վերծանէ. (Անյաղթ պերիարմ.։)

Արբեալն հոգւով սիրոյն աստուծոյ՝ ընդ սուր խաղայ, ի հուր ճեմի. (Լմբ. սղ.։)

Եւ ոչ երկուորեակք լծոցն ի ճահ ճեմեսցին առանց եզողի. (Նար. ՟Ժ՟Դ։)

Աստեղք ճեմին։ Արեգակն ի վերայ աստեղացն ճեմի. (Երզն. ոտ. երկն.։ Տօմար.։)

Ճեմեսցի եւ ճօճեսցի ի վերայ պարսպաց ձերոց. (Ոսկ. ես.։)

Ճեմին ճօճին բիբք. (Մծբ. ՟Ժ՟Թ։)

Ընդ ո՛ չար ինչ անցանէ, եւ համբերել մարթ է, այն ինքն է պսակաւոր ճեմելն. (Ոսկ. յհ. ՟Ա. 3։)

Նահատակեալքն բարձրագլուխ պսակօք ճեմեալ՝ զարդարէին լուսով. (Թէոփիլ. ՟խ. մկ.։)

Warning, for now, these are the entries' title sharing the same character string regardless of its position, not the entries sharing the same root.

Mots dérivés

Վերճեմիմ

Voir tout