s.

ՅՈՒՌՈՒԹ, մանաւանդ ՅՈՒՌՈՒԹՔ. ἑπίδεσμος ligamen ἑπῳδή incantamentum եւ այլն. (լծ. եւ յն. իէռօ՛թիս. սրբազանեալ ըստ հեթանոսաց) Հմայք. բժժանք. կախարդութիւն. թովչութիւն. կարդացմունք՝ կապք եւ ծրարք վհկաց եւ դիւթից.

Ոչ գոյր նմա յաջողակ յուռութ կախարդանացն, յոր յուսայրն։ Ի բամբասելն զկուսութիւն իմ՝ յուռթի բժժանօք. (Բուզ. ՟Ե. 48։ Լմբ. համբ.։)

Յուռութս յուռթել. (Մանդ. ՟Ի՟Զ։)

Թողուցու զբժշկութեանն դեղս, եւ յուռութս ասիցէ. (Ոսկ. կող. ՟Ը։)

Այնչափ զգօնացուցանել զօձս գիտեն, մինչեւ կոչել յուռթիւք ի տունս. (Եզնիկ.։)

Զմահն ասել Շամիրամայ ... եւ զյուռութսն ի ծով, եւ բան ի նմանէ, ուլունք Շամիրամայ ի ծով. (որ եւ յուռութ ուլունք) (Խոր. ՟Ա. 17։)

Հմայիւք, յուռթիւք, դեղահատիւք, եւ ամենայն բժժանօք դիւթականօք. (Կանոն.։)

Յուռութք եւ հմայք։ Ոչ դիւթական հմայից պատժողք, եւ ոչ յուռթոցն պահանջօղք. (Մանդ. ՟Ը։)

Բժժանօք ինչ յուռթից խորամանկել։ Դիւապատիր յուռթիցն արձանաց։ Խափանիչ յուռթից, քակտիչ հմայեկաց. (Նար. ՟Կ՟Զ. ՟Հ՟Ե. ՟Ղ՟Գ։)

Warning, for now, these are the entries' title sharing the same character string regardless of its position, not the entries sharing the same root.

Mots dérivés

Յուռութք, ռթից

Voir tout