ὀμοιότροπος, ὀμοῖος ejusmodi, similis. որ եւ ՆՄԱՆՕՐԻՆԱԿ. Նոյնպիսի.
Եւ ընդ քանանացիսն նոյնօրինակ խնամօք վարեցաւ աստուած. (Նախ. իմ.։)
Ոչ առաւելեալ եւ ոչ նուազեալ, այլ մի եւ նոյնօրինակ է յամենայնի. (Ճ. ՟Ժ.։)
Անէիցն եւ առասպելեցելոցն անեղ բնութիւնքն՝ ձիացլուցն եւ քիմեռացն, եւ նոյնօրինակացն. (Փիլ. ՟ժ. բան.։)
Թէ միշտ նոյնօրինակ է, ոչ է չար, քանզի միշտ նոյնօրինակն՝ բարւոյ է իւր (այսինքն յատուկ). (Դիոն. ածայ.։)
ՆՈՅՆ ՕՐԻՆԱԿ. մ. ԶՆՈՅՆ ՕՐԻՆԱԿ. τὸν αὑτόν τρόπον, ὀμοία δίκη, ὀμοίως eodem modo, pacto;
itidem, similiter, ita, pariter, aeque. cf. ՆՈՅՆՊԷՍ.
Ամենայն մարդիկ նոյն օրինակ մոլեգնէին։ Նոյն օրինակ կատարեաց զուխտն՝ զոր եդ ընդ հարսն։ Նոյն օրինակ բնակեսցէ ի ջուրս. (Ագաթ.։)
Իբրեւ զայս ամենայն լսէր թագաւորն յունաց, նոյնօրինակ եւ նա զիւր զօրսն գումարէր. (Բուզ. ՟Գ. 21։)
Նոյնօրինակ եւ մեք առ նոսա առնէաք. (Եղիշ. ՟Ը։)
Միշտ՝ որպէս եւ կէին իսկ, նոյնօրինակ եւ կեցից. (Պիտ.։)
Յամենայնսն միօրինակ հուպ գոլով։ Իսկ կայք՝ միշտ նոյնօրինակ ունելն, եւ անփոխաբնապէս գոլն յինքենա. (Դիոն.։ եւ Մաքս.։)
Զնոյն օրինակ ծառայք հանդերձ տերամբք տանջեալ։ Զբացական տեսիլն՝ զնոյնօրինակ քանդակեցին եւ դրօշեցին. (Իմ. ՟Ժ՟Ը. 11. եւ ՟Ժ՟Դ. 17։)
Մի՛ եւս ձեզ զնոյնօրինակ գնալ, որպէս եւ այլն հեթանոսք գնան. (Եփես. ՟Դ. 17։)