vn.

to turn round, to turn, to move about;
to walk;
— աչաց, to roll one's eyes wildly;
— յանկողնի, to be uneasy, to tumble and toss in one's bed, to move oneself restlessly from side to side.

ձ.

Փոփոխիլ. շարժմամբ փոխիլ ի դրից. խաղալ. թեքթեքիլ. դառնալ. ձգձգիլ. յածիլ. դարձմշտըկիլ, թապըլտըկիլ, ծռմըռկիլ.

Ցցուէին հերք, եւ շրջշրջէին աչք նոցա իբրեւ զմոլորեցելոց. (Նոննոս.։)

Ինձ (որպէս զկատու) դիւրաւ շրջշրջի յամենայն կողմանս յո՛ր եւ կամի. (Վեցօր. ՟Թ։)

Քան զծովն եւ զգետնառիւծն եւ՛ս չար շրջշրջէին։ Այսր անդր շրջշրջի ի գահոյսն. (Ոսկ. փիլիպ.։)

Թաղեալ ի տղմէ՝ շրջեսցի նա յայնմ տղմի՝ ըստ կամաց իւրոց, եւ ոչ ըստ կամաց իւրոց. շրջշրջի ըստ կամաց իւրոց, զոր ոչ այլ ոք շրջշրջէ զնա. եւ ոչ ըստ կամս իւր շրջշրջի, վասն զի ոչ ի ներքուստ անտի ցանկայ նա, թէ այսպէս շրջշրջեսցի. (Եփր. հռ.։)

Որ ոչն կարէր շրջշրջել յանկողնի իւրում. (Եփր. համաբ.։)

Սոքա են յամենայն ամի, զի յաւելուն նմա այնոքիկ՝ ար շրջշրջին ի թիւ եւ ի համար լուսնի. (Եփր. ծն.։)

Մինչեւ ցայսօր ժամանակի յայսկոյս յայնկոյս շրջշրջին կարծիք զնմանէն ի բազմաց։ Ոչ ճշգրիտ ունէր նա յունարէն, այլ շրջշրջի նա խօսիւք իւրով բարբարոս լեզուով իւիք իւիք. (Եւս. պտմ. ՟Գ. 24։ ՟Է. 24։)