va.

to salute, to compliment;
— ի հանգիստ սրբոց առաքելոցն, to visit the sepulchres of the holy Apostles.

ն.

ἁσπάζομαι, ἁγαπάω saluto, deosculor, diligo. Ողջոյն եւ համբոյր տալ. ողջունիւ մեծարել. այց առնել. սիրով ընդունել. ընդգրկել. սիրել. ողջագուրել. համբուրել. (ըստ հոմաձայնութեան յունին)

Մատուցեալք առ ճգնօղն՝ ոչ ողջունեն, եւ ոչ հարցանեն. (Իսիւք.։)

Զի եւ քրիստոս զայն բերան ողջունեաց (մատնչին), որ զմահն գործեալ էր. (Բրսղ. մրկ.։)

Յորժամ տեսանես զնշան խաչին, ողջունեսցես զնա մաքուր շրթամբք. (Մագ. ՟Լ՟Թ։)

Համբուրիւ շրթանց ողջունեալ զկառուցեալս խորան։ Ոչ միայն ողջունեալ զանհուպն շրթանց, այլեւ ըմբռնեալ. (Նար. ՟Հ՟Ե. եւ Նար. կուս.։)

Զսրբազանն սեղան ողջունեալ՝ դառնայ. (Դիոն. եկեղ.։)

Զձեռս ողջունելով. (Ճ. ՟Ժ.։)

Ողջունեցան յաւետարանէն եւ յեպիսկոպոսացն. (Եղիշ. ՟Գ։)

Ողջունեցին (կամ ողջունեն) զվայելչութիւն տան քո. (Պտրգ.։)

Ողջունեալ ի հանգիստ սրբոյն պետրոսի եւ պօղոսի. (Խոր. ՟Գ. 62։)

Նմանութեամբ ասի.

Զամարութիւն ողջունէր։ Զհանդարտ եւ զլռութեան ողջունէր զվարս. (Սարգ. ՟ա. յհ. ՟Է։ Կլիմաք.։)

Զչարն՝ որպէս բարի ողջունեն. (Լմբ. ատ.։)

Ամենայն ուրեք զխոնարհութիւն ողջունելով՝ փախիցո՛ւք ի փառասիրութենէ. (Ոսկ. գծ.։)

Որ զխոստացեալսն իբրեւ զըմբռնեալս յուսովն ողջունել գիտէ. (Յհ. իմ. ատ.։)

Լուանայ զոտս աշակերտացն, ամենեւին զխոնարհութեան ողջունելով զծայր. (Բրսղ. մրկ.։)

Զգթութիւն քո ողջունեսցես (յողորմելն ինձ). (Նար. ՟Խ՟Ը։)