to water, to bathe, to bedew, to wet.
ՈՌՈԳԱՆԵՄ ՈՌՈԳԵՄ. Առոգանել. (ի Առու, կամ առոյգ. լծ. եւ լտ. ռի՛կօ. իռռի՛կօ ). δεύω, ἁρδεύω rigo, irrigo χέω fundo, -dis ἑποχετεύω per canalem deduco, derivo. Ջուր տալ. արբուցանել՝ իրօք կամ նմանութեամբ. ջըրել, ջուր տալ.
Ոռոգանէր զամենայն երեսս երկրի։ Ոռոգանել զդրախտն։ Ոռոգանեն ոտիւք (բանալով եւ փակելով զուրգս առուակաց)։ Ոռոգանէին լերինք իմ կաթամբ. (Ծն. ՟Բ. 6. 10։ Օր. ՟Ժ՟Ա. 10։ Յոբ. ՟Ի՟Թ. 6։)
Զբնաւ դաշտն ոռոգանիցեն։ Արիւնն իջեալ ոռոգանէր զերկիր. (ՃՃ.։ եւ Հ։)
Ոռոգանէ զնա արտասուօք։ Տունկք ոռոգեալք արտասուօք։ Ոռոգանեալք աճիցեն եւ պտղաբերք լինիցին. (Եփր. գալստ.։)
Մի՛ ոռոգեսցես այսօր զբանջար քո. (Վրք. հց. ՟Ժ՟Ա։)
Նախագաղափար, ոռոգեմ. իսկ ածանցական, ոռոգանեմ. եւ պարտ է գիտել, թէ ըստ մերումս բարբառոյ նախագաղափարաւդ վարին կորճայքդ միայն (իբր ռամկօրէն). (Մագ. քեր.։)
Եթէ ոռոգանիցին ոգիք մեր աստուածային պատգամօքն, ոռոգանէ եւ զանդս մեր շայեկան անձրեւովք։ Այլ կարգ տնկելեացն է, այլ կարգ ոռոգանելեացն (այսինքն տնկողաց, ոռոգողաց). (Սեբեր. ՟Գ։)
Զշնչելեացս փողն բնաւորեալ եմք արտաքուստ ոռոգանել (այսինքն զովացուցանել շնչառութեամբ). (Փիլ. բագն.։)
Մնափառութեանն հողմ արբուցանէ զնա, եւ գովասանութեանն ջուր ոռոգէ զնա. (Կլիմաք.։)