to behave or act wickedly, to become worse, to fester, to rankle, to sour, to become exasperated;
cf. Նախանձիմ.
κακύνομαι, πονηρέομαι depravor, pervertor, nequiter ago χείρων γίνομαι pejor fio. Փոխիլ կամ բերիլ ի չար անդր. վատթարանալ. անզգամիլ. գէշնալ.
Իւրովի կամօք չարացեալ չարին՝ չար անուանեցաւ. (Ագաթ.։)
Կամօք չարանայ, եւ յորժամ կամի՝ կարօղ է զգօնանալ։ Տեսանեմք եւ զչարսն զգօնացեալս, եւ զգօնսն չարացեալս. (Եզնիկ.։)
Ամբարհաւաճիցն եւ չարացելոց մարդկան։ Որ բարին էր, նոյն եւ չարացաւ. (Պիտ.։ Եղիշ. ՟Բ։)
Իսկ դու ոչ ունիս չարանալ՝ իսկութեամբ բարիդ. (Նար. ՟Լ՟Դ։)
Խրատէ զչարացեալ անզգամութիւնս մեր. (Յհ. կթ.։)
(Դեւն) ամենայն չարեաց պատճառ յատկանայ ե՛ւ ինքեան ե՛ւ այլոց, որքան ինչ չարանալ ասի։ Արդ ի՞ւ ասեմք չարանալ զդեւս, ասա՛ ինձ. բայց միայն դադարմամբ յաստուածայնոյն բարութեանց ունակութենէ եւ ներգործութենէ։ (Մարդիկ) ի՞ւ չարանան, եթէ ոչ՝ բարեաց ունակութեանց եւ ներգործութեանց նուազութեամբ. (Դիոն. ածայ.։)
Որչափ ի յափշտակութենէ մեղանչեմք եւ չարանամք. (Բրս. հց.։)
Որչափ բարւոքեմ առ սոսա, ե՛ւս առաւել չարանան առ իս. (Ածազգ. ՟Է։)
Բազում անգամ սգաւորք անշնորհք սնափառութեամբ ցնդին յարտասուս զորոց անձինս յետ սգոյն չարացեալս տեսաք. (Կլիմաք.։)
ՉԱՐԱՆԱԼ. βασκαίνω invideo, aegre fero. Զչարիլ. չարանախանձ լինել. դժկամակիլ. զայրանալ.
Նախանձու չարացաւ, եւ սպան զնա. (Ոսկ. յհ. ՟Բ. 8։)
Յայսոսիկ չարացեալ չարն՝ էարկ ի միտս եպարքոսի քաղաքին՝ սպանանել զերանելին զտիմոթէոս. (Վրք. սեղբ. ուր զկնի գրի՝ զչարանալ։)
Զի եթէ յիշէիր զգրեալսն, ոչ բնաւ չարանայիր նոցա. (Վրք. հց. ՟Ի՟Ե։)
Եթէ չարացայք ընդ գալուստ մեր (ասեն մոգքն), ընտանիքդ հաւատացէ՛ք ի մանուկդ յայդ, նախանձաւո՛ր լերուք մօտաւորքդ հեռաւորացս. (Ճ. ՟Գ.։)
Չարացաւ բանսարկուն, վասն զի ետես բազում վայելչութիւն ի միասին հեղեալ մարդոյն. (Մաշկ.։)
Ընդ որ չարացեալ ներոն կայսր՝ ետ սպանանել. (Հ. դեկտ. ՟Ի՟Է.։)
Présent | |
---|---|
ես | չարանամ |
դու | չարանաս |
նա | չարանայ |
մեք | չարանամք |
դուք | չարանայք |
նոքա | չարանան |
Imparfait | |
---|---|
ես | չարանայի |
դու | չարանայիր |
նա | չարանայր |
մեք | չարանայաք |
դուք | չարանայիք |
նոքա | չարանային |
Aoriste | |
---|---|
ես | չարացայ |
դու | չարացար |
նա | չարացաւ |
մեք | չարացաք |
դուք | չարացայք |
նոքա | չարացան |
Présent | |
---|---|
ես | չարանայցեմ |
դու | չարանայցես |
նա | չարանայցէ |
մեք | չարանայցեմք |
դուք | չարանայցէք |
նոքա | չարանայցեն |
Aoriste | |
---|---|
ես | չարացայց |
դու | չարասցիս |
նա | չարասցի |
մեք | չարասցուք |
դուք | չարասջիք |
նոքա | չարասցին |
Prohibitif | |
---|---|
դու | մի՛ չարանար |
դուք | մի՛ չարանայք |
Impératif | |
---|---|
դու | չարացի՛ր |
դուք | չարացարո՛ւք |
Exhortatif (thème du passé) | |
---|---|
դու | չարասջի՛ր |
դուք | չարասջի՛ք |