va.

to cover, to veil, to mask, to palliate;
to pretend.

ն.

καλύπτω, κατακαλύπτω, σκεπάζω velo, operio, tego եւ այլն. Պատրուակաւ իւիք ծածկել. քօղարկել. պատել. պարածածկել. առագաստել. վարագուրել. ստուերածս ածել. գոցել.

Պատրուակեցից զերկինոս ... խաւարեցուցից զաստեղս նորա. (Եզեկ. ՟Լ՟Բ. 7։)

Մովսէս պատրուակեալ երեսօք խօսէր։ Պատրուակեաց զաչս նոցա. եւ ինքն հարցանէր՝ թէ զո՞ խնդրէք. (Ոսկ. յհ. ՟Ա. 11։ եւ մ. ՟Գ. 30։)

Բանամ զբերան իմ յաղօթել, եւ անդրէն զսիրտ իմ սատանայ պատրուակէ. (Եփր. աղ.։)

Առաջին ծնունդն ի վեր է քան զժամանակս. ծածուկ է եւ վերջինս յամէ, եւ պատրուակեալ ընդ կուսական մատանեաւն. (Եփր. ծն.։)

Ամպ ինչ լուսաւոր անջրպետեաց ի մէջ ժողովրդեանն եւ մարմնոյն (մովսեսի), շուրջանակի պատրուակեալ զնովաւ՝ առ ի յոչ իմանալ զթաղումն նորա. (Շ. յուդ. ՟Թ։)

Զպատրուակ հայկին ... զտնօրէնութիւն որդւոյ ասէ, որ պատրուակեցաւ յարգանդի կուսին. (Ոսկիփոր.։)

ՊԱՏՐՈՒԱԿԻԼ ԱՉԱՑ. Անտես ձեւանալ. կամ մթագնիլ աչաց.

Եթէ ի հրապարակի դիպեսցի (ատելւոյն), պատրուակին աչք նորա. (Մանդ. ՟Ծ՟Գ։)