ն.

ἁπάγω abduco διασκορπίζω dispergo, dissipo καταλύω dissolvo. (լծ. փարատել). Ի բաց վարել. վայրավատնել. ցրել. ցրուել. ցնդել. օցտել. որոշել. հեռացուցանել. վտարել. օտարացուցանել. քայքայել. քշել, ցրուել, բաժնել. պ. վարանտէն.

Զնախնեաց սրբութեան զավրատել օրինացն. յն. զլուծումն կամ զքայքայումն. (՟Բ. Մակ. ՟Ը. 17։)

Վարատեմ եւ ցրուեմ ես տեսէ զզօրսդ։ Մի՛ վարատեսցէ թշնամին ուխտին մերոյ զոչխարս առաքելական եկեղեցւոյ քում սրբոյ։ Որք նորաձան ուսմամբ իբրեւ պատառող ժանեօք վարատեն (զհօտն քրիստոսի) ի միոյ սուրբ եւ ուղղափառ գաւթէ եկեղեցւոյ։ Որ օցտէ ի ճշմարտութենէ, այսինքն վարատէ. (Եփր. թագ.։ Ագաթ.։ Վրք. ածաբ.։ Լծ. ածաբ.։)

Մի՛ վարատիցին ի հեթանոսական զխաշինսն չարչարանօք ստացեալ. (Տաղ.։)

Ժողովեա՛ յուրախութիւն զվարատեալս տրտմութեամբ. (Շար.։)

Մի՛ վարատեր զիս ի միածնէդ իմմէ (ի միամօր զաւակէս). (Ճ. ՟Բ.։)

Բա՛րձ ի մէնջ զխաւարն ափշութեան, որ ընկղմէն զմիտս զգաստութեան մերոյ, եւ վարատէն ի քո խնամոցդ. (Եփր. աղ.։)

Էառ զքեզ բանսարկուն, վարատեաց զքեզ ի ժամանակս բազում. (Աթ. համբ.։)

Անդարձս վարատեսցայ. (Նար. ՟Ի՟Է։)

ես ինձէն իմովք կանմօք վարատեալ ի կամաց քոց՝ մատնեայ աւազակաց. (Սկեւռ. աղ.։)

Զամենայն վարատէ ընկենու յանօրէնութեան ծովն՝ արբեցութիւնն։ Իբրեւ զգերի մի եւ զամայի յանկարծակի վարատեաց։ Ոչ յերկարեմ զբանս, զի մի՛ վարատեցից զմիտս լսողին. (Ոսկ. մ. ՟Գ. 4։ եւ Ոսկ. ՟ա. տիմ. ՟Ժ՟Դ։ եւ Ոսկ. ղկ.։)