to hiss;
cf. Փքանամ.
Որպէս Շչել, շնչել վիշապաց.
Յարձակէր գազանն (վիշապ օձն), չարաչար շոգի արձակելով, փքալով. (Վրք. հց. ձ։)
ՓՔԱՄ կամ ՓՔԱՆԱՄ ացայ կամ ացի, ա՛ կամ ացի՛ր, ացեալ. չ. φυσάω, -ομαι, πνέω flo, spiro, inflor, tumeo fastu μέγα φρωνέω altum sapio, magnus gero spiritus. Իբրու փքով լի լինել. որպէս փուք երեւել, եւ ի դուրս տալ զփուք. փչել. շնչել. ուռնուլ. դիզանա. փրփրիլ. հպարտանալ. ամբարտաւանիլ. սոնքալ, սիգալ. գոռալ. գոռոզանալ. մեծամեծս կոտորել. քամիով լցուիլ, ուռեցուորիլ.
Մեծամեծս փքայր ի հպարտութիւն ամբարտաւանութեան իւրոյ. (՟Բ. Մակ. ՟Թ. 4։)
Քերթողք ծաղուց՝ առ ի ծաղր ինչ կատականաց գործ գործել՝ մեծամեծս փքային։ Ամենայն ուրեք յաշխարհի մեծ փքայ հեշտ ցանկութիւնն. յն. մեծամեծս շնչէ. ուր հյ. վրիպակաւ գրի՝ փքահեշտ. (Փիլ. ՟ժ. բան.։)
Մեծամեծս փքայր՝ ի բազմութիւն զօրացն ապաստան եղեալ. (Ագաթ.։)
Զսիրտն տաղտկացուցանեն նողկտալովն, եւ որովայնի փքալովն. (Մանդ. ՟Ժ՟Է։)
Մեծամեծս փքայր ջնջել ջարդել. (Յհ. կթ.։)
Յինքըն փըքայր ոգւով չարին՝ խրոխտայր նըման ռափսակին. (Շ. եդես.։)
Եւ դու ծանծաղամիտ գոլով փքաս. (Մխ. առակ.։)
Փքաց գովութեամբքն. (Բրս. սղ.։)
Փքացայ՝ վերացայ, գոռոզացայ՝ բարձրացայ. (Նար. ՟Ի։)
Ինձ մահկանացուիս զի՞նչ արժան է բարձրավիզ լինել փքանալ։ Ի յօդոյն փքանալով։ Ընդ փարթամութիւնդ փքանաս։ Փքացեալ ի ճոխութիւն իւրեանց. (Փիլ. ՟ժ. բան.։ Ճ. ՟Ա.։ Լմբ. սղ.։ Մխ. առակ.։)
Նսեմացեալ եւ փքացեալ ջուրք ծովուն միգախառն մրմռելով. (Պիտառ.։)
Ըմբոստացաւ, եւ փքացեալ ալեօք (սրտմտութեան) եկն ի գլուխ տարոնոյ. (Մամիկ.։)
Փքացեալ իբրեւ զտիկ։ Մի՛ բարձրասցի փքացեալ յամբարհաւաճութենէ։ Ոչինչ արարին, եւ փքացեալ՝ մեծամեծս խորհին. (Մագ. ՟Ի՟Զ։ Փիլ. բագն.։ Իգն.։)
Փքացեալն, որ է ամբարտաւան. (Բրս. հց.։)
Présent | |
---|---|
ես | փքամ |
դու | փքաս |
նա | փքայ |
մեք | փքամք |
դուք | փքայք |
նոքա | փքան |
Imparfait | |
---|---|
ես | փքայի |
դու | փքայիր |
նա | փքայր |
մեք | փքայաք |
դուք | փքայիք |
նոքա | փքային |
Aoriste | |
---|---|
ես | փքացի |
դու | փքացեր |
նա | փքաց |
մեք | փքացաք |
դուք | փքացէք |
նոքա | փքացին |
Présent | |
---|---|
ես | փքայցեմ |
դու | փքայցես |
նա | փքայցէ |
մեք | փքայցեմք |
դուք | փքայցէք |
նոքա | փքայցեն |
Aoriste | |
---|---|
ես | փքացից |
դու | փքասցես |
նա | փքասցէ |
մեք | փքասցուք |
դուք | փքասջիք |
նոքա | փքասցեն |
Prohibitif | |
---|---|
դու | մի՛ փքար |
դուք | մի՛ փքայք |
Impératif | |
---|---|
դու | փքա՛ |
դուք | փքացէ՛ք |
Exhortatif (thème du passé) | |
---|---|
դու | փքասջի՛ր |
դուք | փքասջի՛ք |