Your research : 36 Results for գի

Entries' title containing գի : 770 Results

Definitions containing the research գի : 1115 Results

Պան (ից)

s. bot.

round loaf, bread;
honeycomb;
hen-bane.

• = Յն. πάνις «հաց», որ փոխառեալ է լտ. panis (>ֆրանս. pain) «հաց» բառից։ Շատ կարևոր են մեր բառի փոխառութեան հան-գամանքները. պան յունարէնից կազմուաձ կեղծ կամ գիտական տառադարձութիւն չէ, որովհետև՝ նախ մինչև այժմ էլ կենդանի է բարբառներում, երկրորդ՝ ըստ Sophocles 836 յն. πανις քիչ գործածական մի ձև է և բնաւ չի գտնւում Ս. Գրքի յոյն թարգմանու-թեան մէջ։ (Ստուգեցի որ այն բոլոր դէպքե-րում, ուր հյ. օրինակն ունի պան, յոյնը դնում է αρτος սովորական ձևը)։ Այս բոլո-ռիզ կարելի է հետևցնել, թէ հյ. պան յունա-րէնից չէ՛ փոխ առնուած, այլ ուղղակի լա-տիներենից։


Պապակ (ի)

s.

excessive thirst, parching.

• ԳՒՌ.-Երև. պապակվէլ, Սեբ. բաբագիլ, Ննխ. բաբգէլ, Ախց. պապաքտիլ։


Ոչխար (աց)

s.

sheep, ewe;
mutton;
միս —ի, mutton;
ոտն —ի, sheep's trotters;
— մոլորեալ, wandering, lost sheep;
վաճառանոց —ի, sheep-market;
փարախ, գաւիթ —աց, sheep-cot, sheep-fold, sheep-pen;
մայեն, բառաչեն —ք, sheep bleat;
cf. Կտուրք.

• = Փոխառեալ է հարաւային կովկասեան մի լեզուից. հմմտ. լազ. ჩեური չխուրի, მհեური մչխուրի, մինգ. მხურօշխուրի, վրաց. ცხოვარი ցխովարի, ცხუარი ցխուարի, աշխ. վրաց, მլხვარი մցխվարի, ինգիլ. ցխօր «ոչխար» Կարելի չէ ասել թէ այս ձևերը փոխառեալ են հայերէնից, որովհետև, մինչդեռ ոչխար հայերէնում չունի ստուգաբանութիւն, կով-կասեան բառը ծագում է ցխով «կեալ, ապ-րիլ» արմատից և բուն նշանակում է «կեն-դանի, ապրող». հմմտ. վրաց. ცხოველი զխո-վելի «շնչաւոր, անասուն», ცხოვრება զխով-րերա «կեանք, կենսագրութիւն, պատմու-թիւն», საცხოვარი սացխովարի, საცხოვრებ, ელი սացխովրեբելի «կենսական, ուտելիք, սնունդ, բնակութիւն, բնակարան», საცხურე սացխուրե «ոչխարային, փարախ», სამაცხო-ვარებო սամացխովարեբո «փրկարար». მეլხ-ვარე մեցխվարե «ոչխարների հովիւ»։ Հայե-րէն բառի չ ձայնին համապատասխան է գա-լիս լազ. չ, որ վրաց. ց-ի սովորական ձևն է. հմմտ. վրաց. ცა ցա=լազ. ჩა չա «եր-կինք», վրաց. լხრა ցխրա=լազ. հხორო չխօ՜րօ «ինը», վրաց. ცრემლი ցրեմլի=լազ. ჩერაძულე չերամուլե «արցունք»։-Աճ.


Ոռեկան

s. zool.

s. zool. pygargus, Arabian vulture, hen-harrier.

• «ուրուրի նման գիշատիչ մի թըռ-չուն» Պիտառ.։


Ոսկր (կեր, աց)

s.

bone;
տարաբուն —, process, apophysis;
— արմատոյ լեզուի, hyoides;
անանուն —, ossa innominata;
— ցայլից, os pectinis or pubis;
— սրբանի, os sacrum;
— կիտի, whale-bone;
— փղաց, ivory;
cf. Փղոսկր;
գերեզման ոսկերաց, charnel-house;
փոխարկութիւն յ—, ossification;
հաստատիչ խախտեալ ոսկերաց, bonesetter;
կցել զ—ն բեկեալ, to bonset;
փոխարկել յ—, to ossify;
հանել զոսկերս, to bone, to take out the bones;
գողացուցանել զոսկերս, to cause the bones to shake;
cf. Լեզու.

• ԳՒՌ.-Երև. Կր. Ննխ. Տփ. օսկօր (Տփ. մնկ. օ'կօր), Ալշ. Մշ. օսկոռ, Խրբ. Սչ. օսգ'օր, Ախց. օսկօռ, Ակն. Ռ. օսգօր, Պլ. օսգօռ (մնկ. օգօր), Վն. ուսկոռ, Հմշ. օսկէօր, Տիգ. օս-քուռ, Ասլ. ըսգէօ՜ր, Ղգլ. սկօռ, Սլմ. վըս-կոռ, Մրղ. վըսկօռ, վուսկօռ, Մկ. տսկուր, Ագլ. ո՛ւսկուռ (յգ. ըսկըռա՛տիք՝), Ջղ. վոս-կուռ, Շմ. վօսկուռ, Գոր. վօ՛սկէռ, Ղրբ. վըէ՛սկըէռ, վըսկըռ, Սեբ. օսգէր, Հճ. ուսգոյ, Զթ. իւգիւյ, իւգիւր, Սվեդ. իւգիւր։ Նոր բառեր են անոսկոր, ոսկորկոտրէք, ոսկորոտ, ոսկորտանք, ոսկրագլուխ, ոսկրախաղ, ոսկ-րահան, ոսկրահաստ, պետառսկոր, ոսկրա-ջուր, ոսկրացաւ, ոսկրթփել։


Ով

int.

o ! oh ! ho ! ah ! ha ! alas !
ով աստուած իմ, o my God !
ով աղետիցս, what a pity !
cf. Աղէտ;
ով սքանչելեացս, what a wonder ! wonderful !
ով, զիարդ վեհ է ազգասիրութիւն, ah ! what a noble sentiment is patriotism !
ով ժամանակ ով բարք, o tempora ! o mores ! oh times ! oh manners ! to what a depth of corruption have our manners come ! in what an age we live !
ով ո, փախերուք յերկրէ հիւսիսոյ, ho, ho, flee from the land of the north !
.

• = Բնիկ հայ բառ. ո՞ բառի կրկնակն է. նախապէս ո՞ գործածւում էր բաղաձաւնև մօտ (ինչ. ո՞ կարէ). ձայնաւորի մօտ՝ ներ-դաշնակութեան համար յառաջացել է վ ձայ-նը և այսպէսով ձևացել է ով ձևը. (ինչ. ո՞վ իցէ). յետնաբար երկու ձևերը շփոթուելով իրար խառնուեցան, մինչև որ պարզական ո ձևը բոլորովին ջնջուեցաւ՝ տեղի տալով ով-ին. այսպէս արդի գրականում և բոյրդ բարբառներում։ Ղարաբաղի բարբառն է մի-այն՝ որ գրաբարի ամենահին օրէնքը պա-հում է դեռ՝ գործածելով ձայնաւորի մօտ հո՞ւվ, բաղաձայնի մօտ և անկախ՝ հո՞ւ. ինչ. հո՞ւվ ա, հո՞ւվ ասից, հո՞ւ քէզավ, հու վէր «ո՛վ որ», հո՞ւ «ո՞վ»։-Ո ձևը (բայց ոչ ան-կախաբար) պահուած է նաև Ննխ. գիւղերը՝ վօ՜ գինա «ո՞վ գիտնայ, չգիտեմ» դարձուա-ծի մէջ։ Ըստ այսմ ով բառի վ ձայնը իր հա-մազօրը չունի ցեղակից ձևերի մէջ, որոնց վրայ տե՛ս Ո։


Ովան

s.

sea-monster.

• (սեռ. ովանայ) «ծովային մի գա-զան է» Եւս. քր. ա. 14, 20-22, 47 (ունի միայն ԱԲ. իսկ ԳԲ մեկնում է «մէջքէն վար ձկան մորթով մը ծածկուած՝ բաբելացւոց էա աստուածը»)։ Նոյնը գիտէ Մագ. թղ. էջ 213 և 215 ովամայ և ովանայ ձևերով, և «Կարմիր ծովից դուրս եկող մի մեծ ձուկ» իմաստով (տե՛ս Աճառ. Հյ. նոր բառեր հին մատ. Բ. 200). «Կէտք վեհ գոլով քան զփագրոս... և քան զդռակոնոռայն և կամ զովամայն, որ ի Կարմիր ծովէ արտաքս ելեալ.-Յիշատակեալ եմք զփագրոս և զովանայն և զդռակոնոռայն և զկէտն Յովնանու, ընդ նոսին և զլևիաթա-նայն»։ Նոյն է վերջապէս Մխ. այրիվ. էջ 43 «Ովան գազանն հրեշտակ էր, որ ուսուցանէր մարդկան զամենայն հնարս կենցաղավարու-թեան»։


Ովասիս (ի)

adj.

oasis, verdant spot in a desert.

• = Յն. ὄασις բառն է, որից փոխառեալ են նաև լտ. oasis, ֆրանս. oasis, ռուս. оaзиcъ ևն. վերջինիս համաձայն հյ. բառն էլ ոմանք Կովկասում գրում են օազիս կամ օվազիս։ Յոյն բառը համարւում է եգիպտական ծա-գումից. հմմտ. խպտ. ouahsi (Bailly, Dict. gr9 1348)։


Ովկիանոս (ի)

s.

Ocean, the mighty deep;
cf. Թոհ՞՞՞եւ՞՞՞բոհ.

• Հներից Յայսմ. մրտ. 19 մեկնում է ով կայ ի նոսա. «Բայց Արիստոտէլ ով-կիանոս զայս ասէ, որ շուրջ զցամաքաւս է. որպէս թէ հիանայ վասն կենղանեացն բազմութեան, որ անդ կան և յօրանան, ասէ թէ զարմանք է. թէ ով կայ ի նո-սա, զորս արարիչն միայն գիտէ»։


Ովսաննայ (ից)

s.

hosanna;
երգել —իւք, to sing hosannas.

• բառիցն եղանակեն զսոյն մինչև ցայսօր։ Քանզի ովսաննայն ստուգի ո՞վ սա. հարցանեն, որոց պատասխանեն հաւա-տացեալք, նա՛ է սա՝ որ զերկինս երկ-նայնովքն կազմեաց... ո՞վ սա. նա՛ ա-ռեն՝ որ ի Քորեբ հրով փայլատակեցաւ -. ո՞վ է սա... սա է թագաւորն փա-ռաց»։-Տաթև. ձմ. ճզ. գրում է. «Ով-սաննայն յեբրայեցւոցն ի մերս օրհնու-թիւն թարգմանի կամ փառաբանութիւն կամ մեծութիւն և ըստ այլում առակի՝ սա նա է ասէին, որ ի սկզբանց յաւթ-տեանց արարիչ է...»։ Նոյնը՝ ճէ. «Ով-սաննայ, որ թարգմանի փրկեա՛ զմեզ»։ -Նորերից ուղիղ մեկնեցին նախ ՀՀԲ և ՆՀԲ։


Ուրբաթ (ու)

s.

friday;
աւագ —, Good Friday.

• = Յն. ὥράριον բառից, որ նշանակում է «սարկաւագի ուրար» (Sophocles 1186բ)։ Փոխառեալ է լտ. orarium «երես սրբելու թաշկինակ» ձևից, որ ծագում է լտ. os «բե-րան» բառից։ Յունարէնից է փոխառեալ նաև ասոր. ❇❇ vrarā «ուրար»։-Հիւբշ. էջ 369։


Ուրդ (ից)

s.

conduct, water-pipe, channel, trench, gutter;
drain.

• ԳՒՌ.-Ջղ. ուրդ, Մշ. ուրդ՝, Այշ. ուռթ. Սլմ. յիւրթ, Ագլ. էօռդ. Մաստարա գիւղում՝ ուրց (այս վերջինը ըստ Ամատունի, Հայոր բառ ու բան 538)։ Նոր բառ է ուրդկապ (Ա-մատ. 537)։


Ուրուր

s. zool.

s. zool. buzzard.

• «ցին թռչունը. տճկ. չայլախ» Մարթին. Վրդն. առ. 67 (Ցին այն որ է ու-րուրն). սրա հնագոյն ձևը պիտի լինի որոր «մի տեսակ թռչուն» Ղևտ. ժա. 15 (յն. λάρος, լտ. larus, garia ձևի դէմ). երկուսի համար էլ ուրիշ վկայութիւն չկայ. սրանից է շնորոր կամ շնօրօր «սագի նման մի թռչուն» Բժշ. (ո և ու ձայների փոխանակութեան համար հմմտ. որիշ և ուրիշ, որոյն և ուրոյն)։


Ուրջ

cf. Վերջ.

• «վերջ». գիտէ միայն ԱԲ.-արդեօք սխալ գրչութի՞ւն է։


*Չանչ

s.

husks of pressed grapes.

• , ո հլ. «խաղողի ճզմուած կեղևնե-րը. տճկ. ճիպրէ». մէկ անգամ ունի Թւոց զ 4. «Զգինի ի չանչոյ մինչև ցթինն»։ Ձեռա-ռիրները խաթարելով գրել են ի չամչոյ. եբ-րայական բնագիրն ունի [hebrew word] harsān, որի նշանակութիւնը ստոյգ չէ, բայց հաւա-նաբար պէտք է լինի «ազոխ» (Gesenius17, 262). յոյն թարգմանութիւնն ունի στεμφυλιν «չանչ», որից և ստուգւում է մեր չանչ ձևը. -Անգլ. թրգմ. դնում է from the kernels even to the husk «կորիզներից մինչև կե-ղևը», որ վերինների հակառակ շարքն ունի։ -Բառիս հետ նոյն է նաև չեչ, որ տե՛ս։

• =Կովկասեաններից փոխառեալ բառ. հմմտ. վրաց. ჩენჩო չենչո «կեղե, կճեպ», ჩენԲოიანი չենչոիանի «կճեպը վրան, դեռ չմաքրուած» (հացահատիկների համար է ասւում), լազ. չոնչի «եգիպտացորենի կուր-ծի վրայի տերևները», վրաց. ჭა ճաճա «խաղողի չանչ», լազ. ճաճի «կաղինի դրսի կանաչ կեղևը». հմմտ. նաև պրս. [arabic word] cunča կամ [arabic word] ǰunja «խաղողի ևուտ» (Առաջինները համապատասխանում են մեր չանչ բառին, երկրորդները՝ մեր չեչ ձևին). -Աճ.


Չար (աց)

adj. s. adv.

bad, wicked;
hurtful, sinister, dangerous;
mischievous, malicious, spiteful, flagitious, iniquitous;
evil, malice, wickedness, iniquity, perversity, impiety;
trouble, affliction, disaster, misfortune;
—, —աւ, —իւ, —եաւ or —ով, ill, badly, wickedly;
ferociously, ruthlessly, without pity;
—, —ն, այս —, demon, evil spirit;
մահ —, plague, pest, pestilence;
օր —, unlucky day;
ժամանակ —, calamitous times;
— ծառ, worthless tree;
— ջուր, unwholesome, polluted, very bad water;
— ամօթ, bashfulness, sheepishness;
—, —իս առնել, գործել, to harm, to hurt or wrong any one;
—աւ կորուսանել, to destroy cruelly, without pity or remorse;
զ—սն —աւ կորուսցէ, he will miserably destroy the wicked men;
արար — առաջի տեառն, he did evil in the sight of the Lord;
եւ որ — քան զամենայն է, այլ որ — եւսն է, the most disagreeable that can be, the worst, the worst is that, that is worse;
զի մի — եւս ինչ լինիցի քեզ, for fear lest something worse should happen.

• , ի-ա հլ. «չար, գէշ, վատ» ՍԳր. Եզն. ԼՈ. Ոսկ. սրանից ունինք շատ բազմաթիւ ա-ծանցներ, որոնցից յիշենք մի քանի հատ. չարագործ ՍԳր. Եզն. Ոսկ. չարալլուկ Երեմ. իգ. 9. Եւս. քր. Ոսկ. մ. ա. 2. չարակնել Օր. լը. 54, 56. Ոսկ. մ. բ. 15. Կոչ. Սեռեռ. Ա. գաթ. չարաձայն Ոսկ. մտթ. Եւագր. չարաճճի Տիտ. ա. 12. Ոսկ. մ. գ. 3. Եզն. չարամահ Ագաթ. Բուզ. չարաչար ՍԳր. Եւս. պտմ. Եզն. Եւագր. չարափու Եփր. թգ. չարի Բուզ. չա-րիք ՍԳր. Ոսկ. չարւոք Սարգ. չարուտ Եփր. համաբ. 247. չարեազապարտ Բ. մկ. դ. 47. չարել «չար՝ վատ խօսիլ» Նանայ. 184. չա-րանդակ «չար» (նորագիւտ բառ՝ կազմուած չար բառից՝ բովանդակ և այլանդակ բառե-րի հետևողութեամբ) Ուխտ. Բ. 104. զչարիլ կամ զչարանալ ՍԳր. Ոսկ. մ. բ. 21. բ. թես. (որ և գրուած սչարիլ Մխ. երեմ.). ընդչարիլ Ճառընտ. չարչարել ՍԳր. Ոսկ. մ. բ. 10 (նը-շանակում է նաև «իւղ հանելու համար կաթ հարել». ինչ. Կաթն չարչարելով լինի իւղ. Տաթև. ձմ. կա. և այս իմաստից է բխում չարչրուկ Վն. (ծծկ.) «ժաժիկ», Շտխ. «թան, ջրով հարած մածուն». նոյն է նաև Տաթև. ձմ. ճիէ «Կաթն չարչարեալ լինի իւղ»). չար-չարիչ Ոսկ. մ. ա. 18 և ես. Եփր. ծն. ել. չարչարանք ՍԳր. Եւս. քր. Ոսկ. զուարթաչար Մծբ. ժամաչար Ոսկ. յհ. ա. 3. յիշաչար Վրք. հց. նախաչար Սեբեր. օրաչար Սսկ. յհ. ա-3. չարաբաստիկ, չարագոյժ, չարամտաբար, չարանենգ, չարախինդ, չարախնդաց, չարա-խնդութիւն (նոր բառեր) ևն։ Մրղ. Պլ. Ռ. Սեբ. չարչըրէլ, Խրբ. Տփ. չար-չըրիլ, Հմշ. չարչարուշ, չարչըրուշ, Մկ. Սվեդ. չmրչmրիլ, Գոր. Ղրբ. չրչա՛րէլ, Ագլ. չրչա -րիլ, Վն. չmրչըրել, Տիգ. չmրչըրիլ, Զթ. չայ-չայիլ, չարչարիլ.-Սղերդի արաբախօս քրիս-տոնեաներն ունին չար (Բիւր. 1899, 116)։ Նոր բառեր են՝ չարանալ, չարաչիք, չարիկ-չարիկ, չարխափան, չարոց, չարք, չարունք, չարչրկել (>Ննխ. չարչըգէլ), չարքաշ, չար-չարմունք են։

• «մի տեսակ հարկ». նորագիւտ բառ. որ մի քանի անգամ գտնում եմ գործածուած ժԳ դարի արձանագրութեանց մէջ և Օրբելեա-նի մօտ. այսպէս՝ Ազատ յամէն աշխարհած կան հարկաց, ի դիւանէ, ի խալանէ և յամէն չարէ. Արձ. 1296 թ. (Վիմ. տար. 137).-Ոչ շարիատ, ոչ համարելէ, ոչ սուսունի. ոչ եզին թաղար, ոչ մեծ չար, ոչ փոքր հետ եկեղե-ցոյս (Վիմ. տար. 247).-Եւ զԱստուածածնին քահանայքն ազատ արարաք յամենայն ար-քունի չարէ (Օրբել. էջ 132).-Արդ եթէ ոք.. յափշտակել ջանայ զիս հոգեցատուր հողսդ և զայլ ընծայսդ ի քահանայիցդ, և կամ զքահանայ ի չար ընկենու, զոր ազատեցի ես յամենայն ուրեքս (Օրբել. էջ 130).-ԶԳըր-ուակ գիւղ... վերստին հաստատեցի... ազատ յամենայն չարէ և հարկաց (էջ 224).-Ոչ շիւ հետ այս շինորէիցս՝ ոչ չարի, ոչ Տաճ-կաց հարկի, ոչ բերդաչարի, ոչ գունդգահի և ոչ այլ իրաց (էջ 242).-Եթէ հակառակի և կամ չար և հարկ ի վերայ դնէ, ի սուրբ եր-ոորդութենէն նզովեալ լիցի (էջ 243)։ Այս բառից են բնաչար (վկայութիւնը տե՛ս վերը) և անչարութիւն «հարկից ազատ լինելը», որից անչարութեամբ «հարկիզ պռատ». ես Սմբատ զԴուինքթին հողն սուրբ Աստուա-ծածնիս (տուի) անչարութեամբ (Վիմ. տար-էջ 158)։


Յարկ (աց)

s. fig. adv.

roof;
ceiling;
story;
roof-tree, roof, home, house;
shelter, refuge, cover;
— բնակութեան, abode, dwelling;
ընդ —աւ, under shelter, under cover, in security, secure or sheltered from;
— ի վիմի, tomb, sepulchre;
բառնալ զ—ն, to unroof.

• (գրուած նաև արկ, հյց. զարկ կամ զյարկ) «թակարդ, որոգայթ». մէկ անգամ գործածում է Նոնն. 22. «Ի վերայ ածէ և զարկն, այլ յարկն է ինչ տեսակաւ ուռեկաց թանձրալարի, զոր կազմեն յորոգայթ արջոց և եղանց և զօրեղագունից ի սոցունց կեն-դանեաց». յոյն բնագիրն ունի ἂρϰυς δὲ ἐστιν εἰδος διϰτύον παχισ χοίνου. ուրիշ վկայու-թիւն չկայ։


Յաւէժ (ւեժի, ժաց)

adj. adv.

perpetual, eternal, immortal;
always, without end, perpetually, eternally.

• , ի հլ. «միշտ, ամէն ժամանակ» Եսթ. ժզ. 4. Ոսկ. մ. ա. 1. «մշտնջենաւոր, յաւիտենական, անփոփոխ» Ագաթ. Եզն. որից յաւեժանալ Փիլ. Պիտ. յաւեժութիւն Փիլ. Նիւս. Երգ. Պիտ. յաւեժացուցանել Պիտ. յա-ւեժակայ Պիտ. յաւեժաբար Շար. ևն։ Նոյն բառն է ր-ի յաւելուածով՝ յաւերժ «միշտ. շարունակ» Իգն. Պիտ. Խոր. որից լաւերժա-հարսն կամ յաւերժական հարսն Սահմ. Նար. յովէդ. յաւերժապէս Յհ. իմ. եկ. յաւերժանալ Երզն. մտթ. յաւերժաձիգ «երկարատև» (նո-րագիւտ բառ) Պարակ. շար. էջ 18. յաւեր-ժայիշատակ (արդի գրականում) ևն։-Ար-մատն ու ածանցները իրար վրայ փոխա-դարձաբար ազդելով՝ գրուած են նաև յաւեժ, յաւէրժ, յաւէժանալ, յաւէրժանալ ևն, որոնք համապատասխան չեն հայերէնի ձայնական օրէնքներին։


Յասմիկ (մկի)

cf. Յասմին.

• Ուղիղ մեկնեց նախ ԳԴ. նոյնը նաև ՆՀԲ, Lag. Arm. Stud. § 1551 ևն։ ԳԻՌ.-Մկ. ասմին։


Տապակ (աց)

s.

frying-pan;
cf. Վահանակ.

• ԳՒՌ.-Ջղ. տապակել, Տփ. տաբա՛կիլ, Շմ. տաբագիլ, Գոր. Երև. Ղրբ. տպա՛կէլ, Ագլ. տպա՛կիլ, Սլմ. Վն. տապկել, Ախց. Կր. տապկէլ, Մրղ. տապկէլ, Մկ. տապկիլ, Ալշ. Հճ. Մշ. Սչ. դաբգել, Ննխ. Պլ. Ռ. Սեբ. դաբ-գէլ, Խրբ. դարգիլ, Հմշ. դաբգուշ, Տիգ. դmբ-գէլ, Սվեդ. դmրգիլ, Ասլ. դա՞գէլ, Զթ. դար-գիլ, նաև դաբօգ, դաբոգ, որ այլուր ամէն տեղ պրս. թրք. թավա ձևով է։-Նոր բառեր են տապակայ, տապկոց, տապկւիլ, տապ-կըտել, տապկտուք, տապկցու։


Տապան (աց)

s.

large box or trunk;
Noah's ark;
coffin, bier;
tomb, sarcophagus, sepulchre, urn.

• Աւգերեան, Բցտր. չփ. և կշռ. էջ 176-7 և ԳԴ պրս. [arabic word] tabangū «տախ-տակեայ սնտուկ»։ ՆՀԲ եբր. [hebrew word] tēbā. պրս. tabangū, վրաց. կիտօպանա՛կի։ Pictet 2, 508 կամ տապ բառի հետ tap, dabh արմատից, և կամ փոխառեալ սե-մական dafana «թաղել» արմատից։ Մորթման ZDMG 24, 80 թրք. թավան «ձեղուն»։ Յոյս 1877, 259 ևն իբր. թէ-պահ «Նոյի տապանը» և եգիպտ. Թեբէ քաղաքի անունը։ Հիւնք. պրս. թէպէնկի։ և յն. τάφος բառերից հանում է տապա-նակ, որից համառօտուած տատան։ Ա. ւիշան, Հին հաւ. 417 տապ բառից, ինչ-աէս յն. τάφος, τάφη «դիականց աւոման տեղը»։ Սանտալճեան, Բազմ. 1904, 499 լծ. դամբան։ Մառ, Иппoл. էջ 60 և AВО 20, 064 վրաց. კიდობანი կիդո-բանի «արկղ», սվան. კიბდვენ կիբդվեն «հացի արկղ» բառերի հետ, հնագոյն ձևը համարելով *կտապան. սրանց հետ է միացնում նաև արաբ. [arabic word] dafn «թաղել», ասոր. [arabic word] dafnā «պատգա-րակ», ասուր. dapanu, ասոր. [arabic word] dūfnā «դագաղ»։

• ԳՒՌ.-Ախց. Տփ. տապան «Նոյի տապա-նը», Մկ. տապան «գերեզման», Մշ. տաբան «գիւղական տան յետևի մասը», ինչպէս նաև տապան Զն. «սենեակի մէջ հողէ յատակ՝ առանց տախտակամածի», տապանակ Մլթ. «գերեզմանատան մէջ իւրաքանչիւր ընտա-նիքի յատկացուած հողամասը, թաղ», հող-տապան Խրբ. (հողդաբան) «գերեզման».-թրքախօս հայոց մէջ կայ Ատն. թափան «տապան», որ և ըստ Պէտէլեան (Արևելք 1888, նոյ. 8-9)՝


Տապաստ (ի)

s.

mat, carpet.

• «գետին փռուած, գետին տա-աալուած». առանձին չէ գործածուած. սրա-նից ունինք տապաստ անկանել «գետին փռուիլ, ընկնել մեռնիլ» Յուդթ. է. 9, Ա. կոր. ժ. 5. Վեցօր. 94. տապաստ արկանել «դիա-թաւալ գետին փռել, սպանել» ՍԳր. Ոսկ. փիլ. Կղնկտ. դիտապաստ անկանել Ես. լդ. 3. տապաստիլ «փռուիլ մեռնիւ» ԱԲ. տու պաստել «գետին փռել, կործանել» (նորա-դիւտ բառ) Գիրք թղ. 30 (տե՛ս իմ Հյ. նոր բառեր հին մատ. Բ. 253)։


Տապար (աց)

s.

hatchet, axe;
դնել զ— առ արմին, to lay the axe to the tree.

• = Պհլ. *tapar բառից, որի ժառանգներն են պրս. [arabic word] tabar, [arabic word] tavar «կացին, տա-պար», քրդ. tefer, tewir «կացին, սակուր, բրիչ, փայտատ», բելուճ. tapar, towār, վա-խի tipár. հմմտ. նաև պհլ. tabrak «կացին» (Horn § 374)։ Իրանեանից են փոխառեալ արաբ. [arabic word] tabar (այժմ «եաթաղան» իմաս-տով է. չգիտէ Կամուս, թրք. թրգմ. Բ. 7), թթր. tavar, վրաց. ტაბარი տաբարի, ტაბარ. ძენი տաբարձենի, ուտ. թավար, չէրք. tavór, պամիր. tipár, գնչ. tover, tovel։ Բառը ան-ցել է նաև տաւական, բալկանեան և ուգրօ-ֆիննական լեզուներին. հմմտ. հսլ. topora, ռուս. топоръ, նսլ. topor, լեհ. ռում. հունգ. topor, սլով. porisko, չեխ. toporo, չերեմիս-tavár, նյն. τεπερι, էստոն. tapper, ֆինն. tap-para ևն։ (N. Anderson, Studien zur Verg-leichung der ugrofinnischen und indog. Sprachen, Dorpat 1891, էջ 126-132 «ա-նում է ցոյց տալ թէ բառը բնիկ ֆիննական է և ածանցւում է tap «սպանել» արմատից. հմմտ. վոտյ. tapan, վեպս. tappan, էստոն tapan, tapma, մորդվ. tapan, հունգ. csapni «սպանել, մեռցնել». այնուհետև փոխառու-թեամբ անցել է սլաւներին, պարսիկներին ևն)։-Հիւբշ. 252։


Տառ (ից)

cf. Տարր;
letter, character;
letter, episite;
book;
աստուածեղէն —ք, the Holy Scriptures;
մարգարէական —ք, the prophecies;
—ք կանոնականք, canons, constitutions, statutes, written laws.

• «նեղսիրտ». նորագիւտ բառ, որ եր-կու անգամ գտնում եմ գործածուած Տաթև. ձմ. ճթ և ամ. 253. «Ջի մի՛ իցէ նեղտիրտ և տառ բարուքն, տեսեալ զինքն ի չքաւորու-թեան ստեղծեալ. այլ տեսցէ զամենայն կա-տարեալ, զի արձակ և առատ բարուք սնա-նիցի և վայելեսցէ։ Ագահն թեպէտ ընչիւք մեծատուն լինի, այլ մտօքն սին և տառ և ծակաչք»։

• «մնջեղ (érable) ծառի սերմը կամ հունտը». նորագիւտ բառ, որ մէկ անգամ ու-նի Վստկ. 36. «Զմնջեղ ծառոյն սերմն, և իւր տառ ասեն, ի սոյն ժամս պարտ է քաղել և ցանել»։


Տարազ (ուց)

s. alg.

form, fashion, manner, way;
furniture;
formula;
—, գործ —ու, clever work, artistic production;
գրահաշուական —, algebraic formula;
— խօսից, style;
cf. Վրացի;
ի — քաղաքացի, in plain, in private clothes;
ի — եկեղեցական, in clerical attire, dressed like a clergyman;
զգեցաւ աշխարհական —, he dressed like a layman.

• «սունկ, աղարիկոն». ունի միայն ՀՀԲ. չգիտէ ՀԲուս.։


Տարի (րւոյ, րեաց)

s.

year, twelve-months;
պարականոն —, embolismic year;
տարւոջէ ի —, տարւոյ տարւոյ, տարւոյ —, annually, yearly, year by year, every year;
ի տարւոջ, in the year;
per annum, a year;
cf. Ամ;
cf. Թողութիւն.

• (տարւոյ, տարեաց) «ամ, տարի» ՍԳր. Եւս. քր. Եփր. որից տարեկան ՍԳր. Կոչ. Ոսկ. տարեմուտ «ամանոր» Կղնկտ. Վրք. հց. «տարելից» Մաշտ. 584. տարեգը-ւուխ Տոմար. տարևոր ՍԳր. Մծբ. Եւս. քր. նոր բառեր են տարեգիրք, տարեգրութիւն, տարևորութիւն, տարեցոյց ևն։-Meillet MSL 23, 146-7 ցոյց է տալիս՝ որ հին հնդևրոպացիք տարբեր բառեր ունէին մի տարւայ և մէկից աւելի տարիների համար. այսպէս զնդ. yarə «մի տարի», sard-«շատ տարիներ»=սանս. çarád-«տարիներ», լտ. bornus «աւս (մի) տարւայ» և bīmus, tri-mus «երկամեայ, եռամեայ», գոթ. ier «մի տարի», wintrus «տարիներ» ևն։ Այսաեւ և մի տարբերութիւն, որ շատ հասկանալի է խաշնարած ժողովրդի համար, կարծում եմ որ կար նաև մեր ամ և տարի բառերի միջև. տարի նշանակում էր «մի տարի», ամ «տա-ոիներ»։ Այս տարբերութիւնը Ե դարուց ա-ռաջ արդէն ջնջուած էր. Ոսկեդարում ամ և տարի կատարեալ հոմանիշներ? էին, մինչև որ ամ բառն էլ ջնջուեց և մնաց միայն տա-րի (աւելի լի ձև քան ամ միավանկը)։ Ասա-ծիս ապացոյց եմ համարում 1) երկեամ, երեամ, երկեմեան, երեմի շատ հնաձև բա-ռերը. 2) միամեայ բառը չկայ Ոսկեդարում 3) տարեկան նշ. «մի տարւայ». 4) վրաց. տարիօի «միամեայ գառնուկ՝» փոխ առնու-ած հայերէնից, շատ հին ժամանակ, յետոյ կորած հայերէնի մէջ, փոխանակուելով ամիկ բառով. 5) ի տարւոջ «մի տարում» Եզն. 199։ Ե դարում տարի բառը երբեմն կարող էր նաև յոգնակի գործածուիլ. օր. Եղիցին ի նշանս և ի ժամանակս և զտարիս. Գաղ. դ. 10. Զթիւ աւուրց և ամսոց և տարեաց կար-գէին. Եզն. 119։-Ամբողջ Ս. Գրքում տարի բառը գործածուած է 66 անգամ, որից միայն երեքը յոգնակի, մնացեալ 63-ը եզակի, իսկ ամ բառը գործածուած է ընդ ամէնը 581 անգամ, որից 278 յոգնակի, 65 յոգնակի ի-մաստով եզակի (վեց ամ, զհազար ամ) և 198 եզակի։

• ԳՒՌ.-Ագլ. Ալշ. Ախց. Գոր. Երև. Կր. Մշ. Շմ. Ջղ. Սլմ. Վն. Տփ. տարի, Ակն. Ասլ. Խրբ. Հմշ. Ննխ. Պլ. Ռ. Սեբ. Սչ. դարի, Տիգ. դm-րի, Ղրբ. տա՛րէ, Մկ. տարը, Սվեդ. դարա. Մրղ. տառը՛, Հճ. դայի, Զթ. դայը՛, դարը։ Նոր բառեր են տարուկ, տարեբեր, տարեկ, տարելիցք, տարեմնայ, տարեմտութիւն, տարեատուտ, տարեզ, տարէնը, տարիքոտ, տարիք, տարիքատր, տարւօք, տարվկան, և յատկապէս տարեկան «հաճար», որի հին վկայութիւնն ունի Անկ. գիրք հին կտ. 348 և շատ աւելի ոց Դիւան, ժ. 128 (180Ո թուից)։

• ՓՈԽ.-Վրաց. ტარიგი տարիգի «գառնուկ» (հմմտ. հյ. ամիկ «միամեայ գառն»), քրդ. daregan «հաճար» (գւռ. տարեկան հոմանի-շից. Աճառ. MSL 16, 353), թրք. գւռ. tere-ke «հաճար» (այս թրք. բառը գիտէ ԱԲ հաճար բառի տակ. ունի Будаговъ 1, 351 [arabic word] tereke ձևով և «xльбa հացաբոյսեր» նշանակութեամբ)։ Տարի-տարեկան բառից ևն նաև վրաց. գւռ. մի քանի կօշկակարական բառեր, որոնք յիշում և հայերէնից փո-խառեալ է դնում ბერიძე, სიტუის-კონა (Бepидзе, Гpузинcк. rлоccарiи nо имеp-çкомy и paч'инскомy говооамъ. CИ. 1912), այն է՝ ვახტარაგანი վաստարագանի 46 տարեկան երախայի կօշկի կաղապար» (էջ 14), ორტარაგანი որտարագանի «երկու տարեկան երախայի կօշկի կաղապար» (էջ 33), ვასტარაგანი տաստարագանի «տասը տարեկան երախայի կօշկի կաղապար» (էջ 40), ჩუსტარაგანი չուստարագանի «4 տարե-կան երախայի ոտքի կաղապար» (էջ 59)։


Տարիթիւրէ

s.

seat of jurisprudence.

• մի բառ է՝ ըստ Բուրհան-ի-Քաթիի (տպ. Պօլիս irη., էջ 193), և Ճինգիզխանի հաստատած կարգի ու օրենքի անունն է. (Մոնղոլները իրենց շէրիաթը կոչում են թօրա)։ Այս բառը չի կարող լինել Եղիշէի դրածը, որովհետև Ե դարուն ռեռ չկար։ Բացի սրանից՝ նախարարները ո՛չ թէ դատարան, այլ մոգպետի ատրուշա-նը պիտի երթային զոհաբերութեան հա-մար։ Եղիշէի ձեռագիրների ընթերցուա-ծը կերևայ թէ ո՛չ դարիթիւրէ է և ո՛չ էլ տարիթիւրէ. այլ ղարիթիր, դարիթիւր, դարիթիւ։ Կայ պրս. թարութիւր, թարի թարիթէր «մութ, մթին, մթագոյն», իբր թէ ասուած լինէր «վաղը մութին եկէք»։ Բայց այս մեկնութիւնն էլ յարմար չէ, սրովհետև անդ բառից հասկացւում է, որ խօսքը տեղի մասին է։ Եղիշէի բառը պէտք է սրբագրել ղարիմիհր կամ հ ըն-կած՝ դարիմիր, որ է պհլ. dar-i-Mihr «դուռն Միհրի». հմմտ. փարս. darime, «մեծամեծ զոհաբերութեանց սրբավայ-րը, ատրուշան հրոյ կամ Dari M.hr ռու-ռըն կամ պալատ Միհրի» (Darmesteter Zeud-Avesta, էջ ծթ.)։-Պազիլ, Աւե-տաբեր, 1914, էջ 522 պրս. [arabic word] dar-i-dari «Դուռն արքունի»։


Տարփ (ոյ)

s.

ardent desire;
love.

• «սէր» Գնձ. Նար. տաղ. որիս տար-փալ «սրտով փափագիլ» Շար. Շնըրհ. տար-փացուցանել Անյ. հց. իմ. տարփաւր Խոր. Պիտ. տարփածու Խոր. տարփանք Փիլ. Խոր. նիրատարփ Շնորհ. տաղ. գեղեցկատարփելի Պիտ. ծաղկատարփակ Պիտ. ևն։ Անշուշա նոյն բառերն են տարփել «խնդամտեւ» և տարփնօղ «սքանչելի» Բառ. երեմ. էջ 309, Արմատիս միւս ձևերն են՝ ՏՐԻՓ «սէր, ցան-կութիւն» Տաղ. որից տրփող Ագաթ. տրփանք Պիտ. Արծր. տրփութիւն Խոր. տրփումն Վրք. հց. ՏՌԻՓ «կրքոտ սէր» Փիլ. որից տռփիլ Աուտ-Սեբ. 5, Բուզ. 99. տռփալ, տռփանալ Պտմ. աղէքս. Լմբ. տռփումն Շնորհ. Մադ. Մխ. առակ. տռփանք Բուզ. տռփական Փիլ. Յհ. իմ. մանկատռիփ Փիլ. տարրատռփութիւն Յհ. իմ. պաւլ. պատանեկատոփին Փիլ. դըժ-ուարատռփական Բրս. թղթ. ևն։ (Այս բոլորը, ևնչպէս տեսնւում է, Ոսկեդարում շատ սա-կաւ գործածութիւն ունէր. այս մասին տե՛ս Նորայր, Կորիսն վրդ. էջ 211-213 և Մէնէ-վիշեան ՀԱ 1911, էջ 550)։

• Տէրվ. Նախալ. 84 հնխ. tarp «դառ-նալ, յուզիլ, թափառիլ» արմատից. հմմա. սանս. trap (trpra, trpala «ան-հանդիստ, թափառական»), յն. τρεπω հլտ. trep-it «դարձուցանէ», trepidus և սրանից trepidare «ճեպել», հսլ. tre-pati «դողալ», հյ. թարթափել <*թա -թրափել. ըստ այսմ հայ բառի նախնա-կան նշանակութիւնն է «սաստիկ շառ-ժիլ, յուզիլ»։ Müller, Armen. VI յն. τεοπομαι «զուարճանալ»։ Canini Et étym. 63 յն. *λφροδίτη-ից։ Հիւնք. ար-բունք բառից։ Պատահական նմանութիւն ունին արաբ. [arabic word] tarab «գրգիռ, ցան-կութիւն» (Կամուս, թրք. թրգմ. Ա, էջ 190), ❇ tirf «ամէն տեսածը ունենալ փափագիլ, ցանկանալ» (անդ, բ. 800)։


Տաւիղ (ւղաց)

s.

psaltery, harp, dulcimer;
հարկանել զ— or տաւղեմ, cf. Տաւղեմ.

• , ի-ա հլ. «տասնաղեայ քնար» ՍԳր. Սեբեր. որից տաւղել «քնարերգել» Եփր. արմաւ. 60. տաւիղապճիռ «քնարի թե-չերը զարնող» ԱԲ. տաւղաքարոզ ԱԲ. հոգի-ատաւիղ Նար. խչ. բարետաւիղ Նար. որ և ասւում է տաւիլ Ոսկ. յհ. ա. 582. տաւեղ Անկ. գիրք նոր կտ. 301. տատ՛ւղ Սեբեր. 136 (գործածուած է միայն գրծ. տաւուղաւ, ուստի պիտի լինէր ուղ. *տաւյղ, բայց ՆՀԲ դնում է տաւուղ, իսկ Վարդանեան, Բառաք. դիտ. Դ. 116 սրբագրում է տաւղաւ)։ Կայ նաև տօղիչ «երկաղի կամ երկլարի» Բառ. երեմ. էջ 315, որ նոյն արմատից է և գոնէ պէտք է կարդալ տաւղիչ։


Տափ (տափք, եր)

s.

plain, flat country or district.

• ԳՒՌ.-Ագլ. Ղրբ. Շմ. Տփ. տափ «գետին, հող», Մշ. տափու «տափարակ», Ագլ. Ախց. եոև. Կր. Ղրբ. Մրղ. Ջղ. Սլմ. Վն. Տփ. տա-փակ, Ալշ. Շմ. տափագ, Գոր. տա՛փլակ, Մշ. տապլագ, Մկ. տmփակ, Պլ. Ռ. Սեբ. դա-փագ, Ասլ. դափագ, դափա*, դափայ, Հճ. դափօգ, Զթ. դափօգ, դափոգ, Ննխ. դափագ, թափագ, Սվեդ. դmփիւգ։ Նոր բառեր են տա-փագիշերի, տափագործ, տափաթեր, տափա-խնձոր, տափակարպետ, տափակբերան, տափակացնել, տափակիկ, տափակոտ, տա-փամուկ, տափանել, տափջոլիկ, տափասո-րոր, տափատէր, տափիկ, տափկենալուկի, տափկլոր, տափկուկ, տափկերես, տափսալ, տափսաղաղ, տափսլուկ, տափտփել։


Տեղ (ոյ, աց)

s.

shower, abundant rain;
յամենայն —, every where;
always;
տեղի, տեղային ի ձեզ զ— երկնաւոր շնորհիցն, heavenly graces rained thick upon you;
— ոսկի տեղայր ի փեսայութեանն արտաշիսի, gold fell in showers at the nuptials of Artaxerxes;
spot, place;
post;
ի —, instead, in substitution for, in the place of;
անցանել ի — ուրուք, to stand instead of, to supply the place of, to substitute, to replace.

• Brosset JAs. 1834, 360 են սան desam «տեռ» բառի հետ։ ՆՀԲ ստեղել դնում է կամ զետեղել բայից և կամ ստեղն բառից՝ իբր «հանդարտիլ որպէս թռչուն ի վերայ ստեղան»։ Bottich. Arica 18 43 սանս. sthala և sthali «տեղ» բառերին է կցում։ Muller SWAW 38, 588 և 44, 552 ևն սանս. tala «հարթ երես, մակերես, դաշտ»։ Մորթման ZDMG 26, 550 զնդ. daqуu, հպրս. dahyaūs, պրս. dih «գիւղ» և բևեռ. dakhai. Boрp, Gram. comp. 1, 399 քարկետղ բառից (որ չգիտևն ՆՀԲ, ՋԲ և ԱԲ) ենթադրում է կետեղ (փխ. ետեղ, տեղ) և կցում սանս. k'še-tra «դաշտ» բառին։ Հիւբշ. KZ 23, 47 նախաձևը համարում է tala

• dersen, Հայ. դր. լեզ. 67 տեղի դնում են հնխ. sed-«նստիլ» արմատից։ Sch. eftelowitz BВ 29, 19 տեղի դնում է իբր=սանս. sthalī «տեղ», պալի thali, անգսք. stal, իսկ անդ՝ էջ 28 սրանից բաժանելով ետղ, դնում է իբր =սանս sadas., գոթ. sitls, լտ. sedla, յն. ἕ́δρα հսլ. sedlo։ (Ընդունում են այս վերջի մեկնութիւնը Brugmann IF 32, 4, Wal-de 697, Pokorny 2, 485)։ Սանտալճեան, L'idiome էջ 12 խալդ. sili, ֆրանս. lieu, լտ. locus բառերի li, lo մասի հետ է կցում։ Karst, Յուշարձան 403 սու-մեր. dil «տեղ» բառի հետ։ Մառ ՀԱ 1921, 81 բասկ. tegi «տեղի» բառի հետ, իսկ ЗВО 25, էջ 318 վրաց. gi, սեմ qam «կանգնիլ» արմատի հետ։ Schef-telowitz KZ 53 (1925), 249 ստեղել բառը կցում է սանս. sthálam «տեղի», հբգ. stellan, գերմ. stellen «զետեղել» հոմանիշների հետ։ Յիշում է Pokorny 2, 643 հնխ. st(h)el-«կանգնիլ, զետե-ղել» արմատի տակ և մերժում։ Պատա-հական նմանութիւն ունին վրաց მტილი մտիլի «դաշտ, այգի» Մտթ. ժգ. 31, օսթյ. ftaga, taγa, taγi «վայր, տեղի» և հունգ. tèr «տափաստան». (որ Pat-rubány SA 1, 223 հայերէնից փոխա-ռեալ է համարում)։


Տեռ (ից)

s.

gauze, crape, thin veil;
galling;
callosity, corn.

• ՓՈԽ.-Pedersen, Հայ. դր. լեզ. էջ 199 թուի թէ սրանից է ուզում դնել օսմ. däri «մորթ», կիրգիզ. teri, Կազանի թթր. tire, ալթայ. tārā, եաքուտ. tiri, չուվաշ. tir, tire.


Տես (ոյ)

s.

sight, view;
spectacle, scene;
aspect, look, figure, face;
vision, apparition;
visit;
ի — երթալ, to go to see, to call upon, to pay a visit to;
չ-ոյն առնել, to pretend not to see;
— առնել ի բանակն, to send forth spies;
ակն ունիմք — ոյն աստուծոյ, we desire to see God;
եկն ի — իմ, he came to see me, he called upon me.

• , ը հլ. «տեսութիւն, տեսնելը» Ղևտ. ժգ. 12. Նեեմ. դ. 3. Ագաթ. Փարպ. «կերպա-րանք, ձև» Ոսկ. յհ. ա. 39, բ. 14, «տեսա-րան» Ոսկ. յհ. ա. 42. Մանդ. «հիւանդի այ-ցելութիւն» Սիր. է. 39. Ոսկ. մ. բ. 20. որից տեսանել ՍԳր. Վեցօր. Եզն. Ոսկ. Սեբեր. տեսանող Յոբ. լե. 13, «գուշակ» ՍԳր. տե-սակ «երևոյթ» Երգ. ե. 15. Ոսկ. ա. 39, բ. 2. «կերպ, սեռ» Փիլ. Պղատ. տեսարան Ոսկ. բ. կոր. տեսիլ ՍԳր. Եաս. պտմ. Վեցօր. տեսլա-րան Ոսև. ես. տեսումն Ոսկ. ես. Ագաթ. տե-սուչ ՍԳր. Եւս. քր. տեսչական Սեբեր. ան-տես ՍԳր. Բուզ. Ոսկ.. տնտես ՍԳր. ամենա-տես Ոսկ. մ. ա. 1. պայծառատեսիլ Կորիւն. Ոսկ. յհ. ա. 41. սակաւատեսիլ Վեցօր. լըր-տես ՍԳր. Եզն. թատրատես Ոսկ. մ. բ. 12 ճշմարտատես Թուոց իդ. 4, 15. հիանդատես Ոսկ. մ. գ. 4. հանդիսատես Ոսկ. բ. տիմ. և մտթ. ա. 19. հանապազատես Ագաթ. երա-զատես Ծն. լէ. 17, Միք. գ. 7, նորատեսիլ Գ. մկ. է. 3. քաջատեսիկ Ոսկ. մ. բ. 19. ականատեսեալ Հայել. 326, տեսանակ «օրի-նակ» Վրք. և վկ. Բ. 453, արատես «մշտա-կան, շարունակական» Պիտ. 553 (Պահել անհետ ռարատես փոխանորդութիւնն կե-նաց. իմա՛ յարատես), դռնատես «դռնա-պան» Կնիք հաւ. 347, հարցնատես «շարա-կանների Հարցը ստուգելու գիրք» Առաք. պտմ. 311 (հինգ վերջին բառերը նորագիւտ) ևն։ Նոր բառեր են տեսակէտ, տեսակցիլ, տեսակցութիւն, տեսչանոց, տեսչուհի ևն։


Փուտկայ

s.

caravanserai.

• (սեռ. ի) «պանդոկ, կապելայ». մէկ անգամ գործա-ձում է Գոր. և շմ. էջ 69. «Եւ հրամայեաց դատաւորն Եւետոս դահճապետի տանել ռևռկոսեան և արգելուլ ի բանտի, ուր ար-գելեալ էին ընկերք իւրեանց ի փուտկայի միոջ որ կոչի բեթթիկա»։ Զարմանալի է որ բառս գործածում են նաև նոր ժամանակի մատենագիրներից երկուսը՝ Առաքել և Յա-կոբ Կարնեցի. այսպէս՝ Զետեղեալ բնակե-ցուցին ի փութկայն՝ որ է քարվանսարայ (Առաք. պտմ. 111.-հրատարակիչը յատուկ անուն ևառծելրվ դնում է գլխատառ). Վասն տանց և ապարանից, բաղանեաց և փութ-կայից, որ է քարվանսարայ (Առաք. պտմ. 373). Բաղանիքներ և փութկաներ և քաղա-քի պարիսպն (անդ, էջ 514). Սպանդանոցք և շուկաներ, սալարակապ խաներ և փութ-կաներ, քարատաշ գեղեցիկ շինուածովք և եկեղեցիք բազումք (Յկ. կր. 31)։-Սրանց համեմատ Բառ. երեմ. էջ 325 փութեաւ «քարվանսարայ», որից և ԱԲ «կարաւանի իջևան, քարվանսարայ»։


Փուրփուզնայ

s.

poorpoozna (kind of grapes).

• «մի տեսակ խաղող» Վստկ. 47 (Ազգ մի սպիտակ խաղող կայ, որում հոռոմն ստինաս ասէ. և այլ կայ որում փուրփուզնա ասեն). ուրիշ տեղ չէ ռռռծածուած.-Ըստ ՀԲուս. § 3092 լոյն բնագիրը բառիս դէմ ունի կորկինթական։


Քակ (ք)

adj. s.

unsewed, ripped, disjointed, separated;
separation.

• ԳՒՌ.-Սլմ. քակել, Ախց. Կր. Մրղ. քակէլ, Վն. ք'ակել, Մկ. ք'ակիլ, Հճ. Մշ. Սչ. քագել, ննխ. Պլ. Ռ. Սեբ. քագէլ (Պլ. կրաւ. քաղ-վիլ), Զթ. Խրբ. քագիլ, Հմշ. քագուշ, Ասլ. քագէլ, Տիգ. քmգիլ, Սվեդ. ք'mգիլ.-այս բոլորը ընդհանրապէս նշանակում են «քա-կել, կապը արձակել, շինութիւնը քայքայել», իսկ Սլմ. Մրղ. «փորել»։-Նոր բառեր են քակուք, քակռուիլ, քակռտել, քակւուկ։


Քահանայ (ից)

s.

priest, clergyman.

• ԳՒՌ.-Կր. Ննխ. Շմ. Պլ. Ռ. Սչ. քահանա, Տիգ. քահաննա, Զթ. քահաննօ, քահաննո, Ալշ. Ախց. գ'ահանա, Տփ. գահա՛նա, Աժտ. կահանա, Խրբ. Սեբ. գ'ահաննա, Ոսմ. քճա-նա, Մշ. Ննխ. (գիւղերը) գ'հանա, Երև. Ղրբ. կհա՛նա, Խլ. Վն. ք'ախանա, Մկ. ք'mխmնա։


Քաղ (ից)

s. bot.

he-goat, goat;
weedings;
— հանել, cf. Քաղահան առնեմ.

• (ի հլ. ըստ Ոսկ. մ. ա. 4 մարդա-պայքաղից. յետնաբար ի-ա հլ.) «արու այծ, նոխազ» ՍԳր. Մանդ. Անյ. պորփ. որից քաղակ «փոքրիկ նոխազ» Թր. քեր. եղջե-րուաքաո «կէսը եղջերու և կէսը այծ՝ մտա-ցածին մի կենդանի» Եղիշ. հրց. 52, Անյ. աորփ. Սահմ. Վահր. երրդ. էջ 165. փղա-քաղ, ուղտաքաղ Մագ. թղ. 232, քաղեան «նոխազներ» Մագ. այծքաղ Օր. ժդ. 5 կամ այծաքաղ Վեցօր. 192. մարդապայքաղ Ոսկ. մ. ա. 4. վիշապառիւծ քաղ Ոսկ. Կո-ղոս. 602-4. նաև Պայապիս Քաղեայ յա-տուկ անունը՝ որ տե՛ս Պայ բառի տակ։-Նոյն քաղ բառն է դարձեալ, որ «անասնոց խառնք» նշանակութեամբ գործածուած է Եփր. մատ. Բ. էջ 305. «Եկի հասի ի վերայ քոյ և տետի զքեզ զի հասեալ էր ժամանակ քո և ժամ քողաց քոց» (հմմտ. Եզեկ. ժզ. 8 Տեսի զքեզ, զի հատեալ էր ժամանակ քո և ժամանակ խախտողաց քոց, եբր. [hebrew word] dōdīm «սիրոյ, կրից, տռփանաց»), որից էլ յառաջացել է քաղոց ամտանունը, իբր «ա-նասնոց խառնից ամիսը» (Աճառ. Նոր բա-ռեր հ. մատ. Բ. 279)։ Վերջապէս նոյն բա-ռըն է աքաղ «ոչխարների զուգաւորութիւն, խառնք». նորագիւտ բառ, որ մէկ անգամ ունի Վստկ. 216. «Թէ զխոտն՝ զոր հովուի բիր կոչեն, խառնես և տաս, շատ աքաղ տայ առնել որձացն և իգացն. և քօշին և մաքւոյն միապէս է»։ Բառիս ստուգութիւնը կասկա-ծելի է սակայն, որովհետև հատուածի վեր-նագիրն է. «Վասն վազեցնելոյ և ի փաղ գալոյ (մերձաւորիլ)». փաղ և աքաղ կարող էին ձևով շփոթուիլ. այլուստ ստուգելու պէտք կայ։


Քամ (ոյ)

s.

juice;
gravy;
jelly.

• = Բնիկ հայ բառ՝ հնխ. qm-«ճմռել, տեղ-մել, խցկել, արգիլել» արմատից, որի ժա-ռանգներից յիշատակելի են լիթ. kamuoti «ճմռել, խցկել», լեթթ. kamuot «չարչա-րել, տանջել», լիթ. kemšu, kimsti և լեթթ. k'emsu, k'imst «խցկել, ճխտել». միա ա-ւելի հեռաւոր ձևերի յիշատակութիւնը տե՛ս Pokorny 1, 388 հնխ. qem-«ճմռել, արգիլել» արմատի տակ։-Հյ. թերաքամ բառի երկ-րորդ մասը յատկապէս այս վերջին նշանա-կութիւնից է բղխում. ապա թէ ոչ «ջուրը քա-մել» և «թուրը պատեանը խցկել» իրարից բխող գաղափարներ չեն։


Քամի (մւոյ)

s.

wind;
flatulency;
cf. Հողմ.

• «հռռմ» Երցն. երկն. գ. Գնձ. «փո-ոի փուք» Վստկ. «յօդացաւ» Առաք. պտմ. 4Ո1. Յւսմ. լունիս 13. որից խորշ քամի «խորշակ» Ոսկիփ. քամել «քամիով հոսել, երնել» Մագ. «փքուիլ, ուռիլ» Եւս. պտմ. ը. 17. քամատարած «քամուց տարոսած, ցան-ուցիր եղած» Անկ. գիրք հին կտ. 315 (տպ. քամատարաց)։


Քան

prep. conj.

more than, more, under, beneath, over;
as, as well as, as much as;
or;
—եթէ, —թէ, that;
more, than;
անդր —, further, beyond;
ոչ ոք — զնա, no one but he;
առաւել -զե րեսուն եւ հինգ ամք են իմ, I am more than thirty five years old;
զքեզ ըն տրեաց -զազգս ամենայն, he chosed thee before all the nations;
պատրաստ եմք մեռանել —անցանել ընդ օրէնս հայրենիս, we are ready to die, rather than violate our country's laws;
հասաւ — զամենայն սուր, much keener than any other sword;
ո՛րքան քաղաղութիւն է ի տունս շինականաց — ի տունս թագաւորաց, when will peace reign alike in the cottage and in the palace !.

• «տահմա՞ն», որից քանակից «սահ. մանակի՞ց». նորագիւտ բառ, որ երկու ան-ռամ գտնում եմ գործածուած Վիմ. տար. 95 և 241. «Զիմ կուղպակն, որ ի կօշկակա-րոցին, քանակից է վերի դեհն Տիգրանայ, ներքին Սլքերոյն (արձ. 1251 թ.)-Կուղ-պակն որ շինեցի, տերքի դեհն քանակից է Աւետեազն» (արձ. անթուական)։


Քանասար

cf. Քանասարիկ.

• «գիշատիչ, վայրագ», ԱԲ «վազուև. յափշտակող, վնատակար»։-Աւետի-քեան, Մեկն. Նար. Վենետ. 1859, էջ 352 պրս. քէմ «չար, ժանտ» + sar «գլուխ» բառերից՝ իբր «չարագլուխ» և կամ յն. քա՛ննօս, քանտօս «պատա-ռող»։ Տէրվ. Altarm. 61-62, Մասիս 1882 յուլ. 24, Լեզու 160 բուն «շնագը-լուխ», իբր սանս. çvaçīrša, պրտ sak-sar «շնագլուխ», կազմուած *քան «շուն» =սանտ. çvan, յն. ϰιων, լտ. can-և պրս. sar «գլուխ» բառերից։ Հիւնք. լտ. canis «շուն»+ պրս. sar՝ որ ստացել է «ծայր» նշանակութիսնը։


Քանուն

cf. Քանոն.

• «մահճակալի կամ գահոյքի սիւները» Յուդթ. ժգ. 8 (Մատեան առ քա-նուն գահոյիցն τω ϰανόνι τῆς ϰλίνης), «հիւս-նի կամ ատաղձագործի քանոն, գիծ քաշե-լու տափարակ և ուղիղ տախտակ. փխբ. ուղղութիւն, կարգ, օրէնք, կանոն» Փիլ. Ճառընտ. (սեռ. քաննոյ, գրծ. քաննով). ո-րից քաննակ «տախտակ» Ոսկ. յհ. բ. 8. քանընեցեալ «ուղիղ, կարգաւորեալ» Փիլ. նև. առում է նաև քանոն, ի-ա հլ. «ռա-ռագեղի ճաղերը» Վեցօր. 198. յետնաբար քանոն, քանովն «գիծ քաշելու քանոն» Սարգ. Անյ. բարձր. Արծր. ևն։


Քանքար

cf. Տաղանդ.

• = Ասոր. [syriac word] kakkərā «տաղանդ», որի հետ նոյն են եբր. [hebrew word] kikkā̄r, արամ. kik-kar, սաբ. [hebrew word] karkar «կենդինար», ե-գիպտ. krkr, խպտ. gingor, բուն նշանա-կութիւնն է «շրջան»։-Հիւբշ. 319։


Ցոլ

cf. Ցոլք, — ցոլալ, to sheen.

• «ծխի և շոգու վեր բարձրանայր. 2. փայլ. 3. կրակի գոլ». առաջին իմաստով չէ աւանդուած հնից. երկրորդ իմաստով ու-նինք յետնաբար՝ Նար. երրորդ իմաստով գտնում եմ Վրք. և վկ. Բ. 319՝ Ծաւալեցան շուրջ ցոլն և զբազումս խարշեաց. ելեալ ցոլ փոքրիկ ի հնոցէն։ Սրանից ցոլանալ «ծուխը կամ շոգին վեր բարձրանալ» Ոսկ. մտթ. Եզն. ցոլել «կրակը դուրս ժայթքիլ» Բրս. մրկ. ցոլալ (գրուած ցողալ) «փայլիլ, փայլ-փլիլ» Ածաբ. ցոլական Շիր. ցոլացութիւև, ցոլացումն Յհ. կթ. ցոլումն Փիլ. Յհ. կթ. կայծակնացոլ Մխ. ապար. արտացոլում, արտացոլել, արտացոլութիւն (նոր բառեր)։ Այս բա՞ռն է որ Բառ. երեմ. էջ 318 գրում է ցոլանալ «սլանալ, փութալ, բացիլ» և ցո-ղացեալ «աճապարեալ»։


Ցողկ

s. zool.

s. zool. millepede;
cf. Նեպուկ.

• «բազմոտանի գիշահոտ մի որդ, ոձասանտր, թրք. խըրխայախ». ունին միայն ԱԲ. և Քաջունի, հտ. Գ. 241՝ իբր ֆր. scolopendre. սրանից նոր է կերտուած ցող-կենի «մի տեսակ բոյս, scolopendrium vul-gare Sm. (ըստ Տիրացուեան, Contributo §6)»։


Ցօղ (ոյ)

s.

dew;
չիթ —ոյ, dew-drop;
— քաղցրածաւալ, the gently-falling dew;
— քաղցրութեան, the benign dew.

• ո հլ. «շաղ» ՍԳր. Եզն. Սեբեր. որից ցօղել ՍԳր. Ագաթ. ցօղագին Ես. ժը. 4. Դան. գ. 5. Ագաթ. ցօղալից Ագաթ. ցօղահար Ա-գաթ. Ոսկ. մ. գ. 30. ցօղածին Արծր. Գնձ. ցօղաւոր Շար. Գնձ. մանրացօղ Ոսկ. ես. Վեցօր. վերացօղել Տօնակ. ցօղաթուրմ, ցօ-կաթաթախ, ցօղաշատ (նոր բառեր)։


Փադան

s.

head-hand, veil.

• = Պհլ. [other alphabet] ︎ padām «ըստ զրադաշտա-կան դենի՝ աղօթքի ժամանակ քիթն ու բերա-նը կապելու կողպատ, որով մարդուս անմա-քուր շունչը արգիլւում էր սուրբ կրակին դիպչելուց», փարս. panām, panōm, պրս. [arabic word] fadām «փադամ, որ է պարտակ ին։ զոր կալնուն կանայք զերեսօք իւրեանց»։ Պհլ. ձևը տալիս է հյ. փադամ. բայց նրա հետ կար անշուշտ նաև աւելի հին padān, ձևը, ինչպէս ցոյց է տալիս զնդ. [other alphabet] paitidāna-հոմանիշը և որից ձևացած է հյ. փադան։ Զնդ. մայր ձևը կազմուած է paiti-մասնիկով dā «դնել» արմատից և բուն նշ. «դէմը դրուած» (Bartholomae, Altir. Wort. 830)։ Իրանեանից են փոխառեալ նաև թալմ. [hebrew word] fadāmā, արաբ. [arabic word] faddām, որ Կամուս, թրք. թրգմ. Գ. 529 մեկնում է «շորի կտոր, որ զրադաշտականները ջուր խմելու ժամանակ բերանին են կատում»։ Իրանեան ձևերի ձայնափոխութեանց վրայ տե՛ս Benveniste 33, BSL л 99, էջ 158։-Հիւբշ. էջ 254։


Փաղանգ (աց)

s.

phalanx, legion;
troop.

• «մորմ, թունաւոր սարդ». նո-րագիւտ բառ, որ գործածուած է Փիլ. լիւս. 144. լուսանցքի վրայ=ուտ. ֆmլmնգ' «կա-րիճ»։


Փայլ (ից)

s. adj. adv. vn.

shine, brilliancy, lustre, glitter, splendour;
shining, brilliant, glittering;
— ի —, extremely bright, dazzling;
sparklingly;
— զ—ի տալ, cf. Փայլեմ.

• , ի հլ. «պայծառ վառիլը, շողալը, պայծառութիւն» Ոսկ. մտթ. գ. Յ0. որից փայլել «պայծառ վառիլ» Եզեկ. իա. 29. Ա-գաթ. փայլիւն ՍԳր. փայլուն ՍԳր. փայլա-ծուն «պայծառ» ՍԳր. Ոսկ. մ. բ. 22. փայ-լածու «մոլորակը» Շիր. Արիստ. աշխ. փայ-լական «բուրգ, պիւրամիդ» (իբր թրգմ. յն, πυράμις հոմանիշից, որ ծագում է πνρά «խարոյկ, փայտակոյտ» բառից1) Պղատ. տիմ. փայլակն ՍԳր. (կազմուած է փայլ+ ակն «աչք» բառից, ինչպէս յն. αστεροπη, ατέροπή, αστραπή «փայլակ» կազմուած են «աստղ»+ «աչք» բառերից՝ ըստ Meillet ՀԱ 1927, 760), փայլատակել ՍԳր. Ա-գաթ. ((կազմուած փայլ+հատանել՝ ըստ Meillet անդ), փայլատակն Դան. ժ. 6, Եւս. պտմ. զ. 9. Եփր. աւետ. փայլատա-կունք ՍԳր. Եզն. Եւս. քր. Ոսկ. բազմափայլ Փարպ. ջահափայլ Եփր. պհ. 169. լուսա-փայլ Ոսկ. յհ. ա. 14. Պիտ. գեղեցկափայլ Վրք. հց. կրկնութեամբ՝ փայլփայլումն Մեսր. եր. անփայլ (նոր բառ)։ Այս արմա-տի միւս ձևերն են՝ ՓԱՂ «փայլ». առանձին անգործածական, որից ունինք կրկնու-թեամբ՝ փաղփաղիլ «փայլիլ, ցոլցլալ» Բուզ, դ. 59, Յհ. կթ. փաղփաղուն «փայլուն» Վրք. ոսկ. փաղփաղեալ «փայլելով» Նար. կուս. 414. Օրբել. հրտր. Էմ. էջ 362 (տպուած է փաղփաջեալ). փաղփաղող «փայլուն» Վրդն. դան. (այս բառի վկայութիւնն է «Արջ ան-հեռեդ և փաղփաղող ատամամբք և ռնգամ-բըք և ոտիւք». ՆՀԲ, որից և ԱԲ, մեկնում է «պապաչող, մռնչող», որ անյարմար է. կա՛մ պէտք է հասկանալ «փայլուն» (իբր ած. ատամներին) և կամ կարդալ փաղաղող «գիշատիչ»՝ իբր ած. արջին)։ Յետնաբար արմատը ենթադրուած է փաղփ, ի հլ. «փայլ. շողիւն» Թէոդ. կուս. որից փաղփիլ «փայլիլ» Պիտ. Նիւս. կուս. իգն. Պտմ. աղէքս. 6Ո. փաղփեցուցանել Պիտ. փաղփեալ Լաստ. ժզ. Իգնատ. ղկ. 404. փաղփիւն «փայլուն» Պտմ. աղէքս. 155 (իմա՛ փաղփուն). փաղ-փումն Առ որս. Մագ. 120. փաղփուն Փիլ. սամփս. 569. Նիւս. կուս. ևն (առնուած է «փափուկ, կակուղ» իմաստով՝ Նար. խր. 506, ըստ Աճառ. Հայ. նոր բառեր հին մատ. Ա 154)։-ՓՈՂ «փայլ». առանձին անգռո-ծածական, որից փողել «փայլիլ» (նորա-գիւտ բառ) Օրբել. ողբ ժե. կրկնութեամբ՝ փողփողել «փայլփլիլ, շողշողալ» Բ. մկ. ժե. 21. Զենոբ. Ղևոնդ. Արծր. փողփողենէջ Նար. տաղ.։ Կայ նաև փող «լուսնի շուրջը փակ». անստոյգ և նորագիւտ բառ, որ մէկ անգամ գտնում եմ գործածուած Վստկ. 12 Եւ թէ տեսանես ի շուրջն լուսնի գերթ կալ փողեր, բազում անձրևաց նշան է (յն. եր-կուս կամ երիս կալս, այսինքն բակս)։