Definitions containing the research ձեր : 1090 Results

Փափագանք, նաց

NBHL (2)

Փափագանաց ձերոց առիք զկատարումն։ Փափագանօք մերձենամք առ սուրբ քո. (Շար.։)

Իղձք փափագանացն ձերոց աճիցեն զայնպիսի զփառսն տեսանել. (Իգն.։)


Օտարընկալութիւն, ութեան

NBHL (1)

Կոչեցեալ յօտարընկալութիւն՝ հրաժարեն։ Զիւրն առաջի եդեալ օտարընկալութիւն։ Եկայք երթամք յօտարընկալութիւն՝ հրաժարեն։ Եկա՛յք երթամք յօտարընկալութիւն հօր ձեր։ Առանձնական կեանք՝ օտարընկալութիւն։ Առանձնական կեանք՝ օտարընկալութիւն։ Զհետ երթեալ օտարընկալութեանն. (Փիլ. լին. եւ սասփ։ Ճ. ՟Ա.։ Խոսր.։ Եւագր.։)


Արտախոյր, խուրի

s.

tiara, mitre, diadem.

Etymologies (3)

• «թագաւորական թագ». մէկ անգամ Ագաթ. «Զթագաւորս շքեղացուցա-նեն ի նմանութիւն արտախոյրն պսակի ի վեր-ջաւորն փողփողելոյ»։ Նմանութեամբ՝ «Լու-սընթագ կամ Երևակ մոլորակը». «Զհինգ աստեղացն, որք մոլորական անուանակոչին, որոնց անուանքն են այսոքիկ. լուծ, եղջերու, ծկրաւորի (կամ ծկաւորի), փառազնոտի (կամ փարանձոտի), արտախոյր (արտախուր կամ արտախուրի). Ստեղծեալ արտախուրն ի չորրորդում արարչութեանն» Զքր. կթ. ի շարչ. Տօմար.։ Այս բառից են ծագում արտա-խուրել «թագով պսակել», արտախուրիլ «թագով պսակուիլ» Յհ. կթ. արտախուրակել մէկ անգամ գործածում է Արամ մատենա-գիր ժ դարի, տե՛ս Հայկականք Միաբանի, Վղրշպտ. 1894, էջ 42). արտախուրակ «ծած-կոյթ, ծածկոց» Ել. լզ. 19, խ. 17. Թիւք գ. 26, դ. 25, «խոյրի կամ թագի արտաքին զար-դերը, ինչպէս նաև եկեղեցական զգեստաւո-րութեան մէջ եպիսկոպոսական թագի այն զարդերը՝ որոնք թագի ետևի եզերքից կա-խուելով՝ անցնում են վակասի տակից և հանգչում շուրջառի թիկունքի վրայ» Ագաթ. (առնոյր զքահանայութեան թագն՝ օծանել և դնել նոցա արտախուրակս). Լմբ. ժբ մարգ. էջ 194 (Զաք. զ. 13)։-Արտախուրակ բառը բռոծածուած է նաև Դան. Գ. 21 հատուածում. «Կապեցան պատմուճանօք և վարտեօք, ար-տախուրակօք և զանկապանօք իւրեանց»։ Չորս խնդրական բառերի դէմ եբրայեցին ունի [hebrew word] ზზε [hebrew word] , որ Եօթանասնից ժամանակից ի վեր զանազան ձևերով հասկացուած է. յոյն օրինակը ունի՝ ἔχοντες τά ὸποδήματα αύτῶν ϰαὶ τας τίάρας ἀντων ἐπὶ τφν ϰεεαλω» ἀννῶν σῦν τω ἰματισμὸ ἀντων. Վուլգատան անե Cum braccis suis et tiars et calce-amentis et vestibus*. բողոթականների անգ-լերէն պաշտօնական հրատարակութիւնը՝ tn their coats, their hosen, and their hats and their other garments. բողոքականնե-րի իտալական թարգմանութիւնը՝ con le lor giubbe, le lor calze, le lor tiare e tut-t︎ ︎ lor vestimenti. բողոքականների պարս-կերէն թարգմանութիւնը՝ [arabic word] ︎ ❇ [arabic word] ︎︎ [arabic word] չ։ Այս բոլորի մէջ էլ արտախուրակ բառի դեմ գալիս ե čtiara, թագ, գլխարկ, իմամա, փաթթոց»։ Սակայն նորագոյն քննութիւնները ցոյց են տալիս, որ եբրայական բնագրի համապա-տասխան բառը ո՛չ թէ «գլխարկ», այլ «մի տեսակ հագուստ» է նշանակում։ Այսպէս Gesenius-ի եբրայերէն-արամերէն բառա-րանը յիշեալ բառերը մեկնում է «ներքնա-վարտիք, ներքնազգեստ, վերարկու, զգեստ» (Hosen, Unterkleid, Mantel, Kleid). եբրա-յականբնագրի Kautzsch-ի թարգմանութիւնն ունի՝ Untergewándern, Röcken, Mánteln und (sonstigen) Kleiden (տպ. Freiburg 1890). բողոքականների հայ աշխարհաբար թարգմանութիւնը(տպ. Պօլիս 1884) «Անդրա-վարտիքներովը, բաճկոններովը, վերարկու-ներովը ու (ամէն) հանդերձներովը». նոյնի արևելահայ թարգմանութիւնը (տպ. Պօլիս 1906) «իրանց անդրավարտիքներովը, պատ-մաճաններովը և վերարկուներովը և միւս հանդերձներովը». բողոքականների արա-բերէն թարգմանութիւնը ունի նմանապես [arabic word] ︎︎ [arabic word] ︎ [arabic word] Արդ՝ հալ թարգմանիչները ի՞նչ են հասկա-ցել այս արտախուրակ բառով։ Յոյն օ-րինակի համեմատութիւնը ցոյց է տալիս, որ ինչպէս այլուր, նոյնպէս և այստեղ արտախուրակ նշանակում է «թագ, գոլ-խարկ»։ Բայց Միաբան (Հայկականք, Վա-ղարշապատ 1894, էջ 42-49) ենթադրում է թէ արտախուրակ այստեղ նշանակում է «վարտիքի վրայից հագնելու զգեստ՝ որ ա-ռաջից բարձերը և յետևից զիստերն էր ծած-կում»։ Իբրև ապացոյց բերում է նախ՝ եբրա-յական բնագրի համեմատութիւնը, երկրորդ՝ այն հանգամանքը՝ որ վերի հատուածում արտախուրակ բառը դրուած է վարտիքի և զանկապանների միջև և հետևաբար գլխի հետ գործ չունի. երրորդ՝ միջին դարի հայ մեկնիչների ակնարկները։ Սրանցից Արամ մատենագիր ժ դարու՝ Դանիէլի այս հա-տուածի ակնարկութեամբ գրում է. «Զի մեր-կանդամ ո՛չ է արկեալ ի հուրն, այլ պատ-մուճան հաւատոյն ընդ իւր է և վարտեօք ա-պաշխարութեան զառականս մեղացն ծած-կեալ է. և զբարձս սրբութեանն արտախու-րեալ»։ Վարդան, Մեկն. Դան. դ. էջ 252՝ «Կա-պեցան վարտեօք և բարձիցն հանդերձիւքն»։ Արտախուրակ այս նշանակութեամբ գործա-ծում է նաև Սեբ. էջ 63 «Առաքէ նմա ոսկի և հանդերձս թագաւորականս արտախուրակս ոսկեզօծս և զանգապանակ ակամբք և մար-գարտովք կարգեալ»։-Այս բոլորը սակայն ըստ մեզ ոչինչ չեն ապացուցանում. մեր նախնիք եբրայեցերէնի անտեղեակ էին և Ս. Գիրքը յունարէնից են թարգմանել, ուստի ամենևին նշանակութիւն չունի այն հանգա-մանքը թէ եբրայական բառը բուն ի՛նչ է նը-շանակում. մանաւանդ որ հները միշտ «թագ» ևն հասկացել և միայն շատ նոր ժամանակ-ներում պարզուել է բառիս իմաստը։ Երկ-րորդ՝ մեր ուշ ժամանակի մատենագիրները թէև կարող էին եբրայերէնի տարբեր նշա-նակութիւնը սովորած լինել, բայց վերոյի-շեալ արտախուրակը միշտ «թագ» են հասևա-ցել։ Այսպէս՝ Արամ մատենագրի արտախու-րակելը նշանակում է պարզապէս «ծածկել». հմմտ. արտախուրակ «ծածկոյթ, ծածկոց» Ել. լզ. 19, խ. 17, Թուոց գ. 26, դ. 25. -յատ-կապէս Վարդան Դանիէլի մեկնութեան շա-րունակութեան մեջ ասում է. «Կապեցան վար-տեօք՝ բարձիցն հանդերձիւք, արտախուրա-կօք, խո՛յր ասեն ունել ի գլուխն, թագն՝ նշան պատուոյ»։ Վերջապէս բնաւ պէտք չկայ Սե-իսկ թագաւորներին անյարմար է.-Պատկա-նեան նոյն բառը հասկանում է «գլխի ապա-րօշ, чалма»։

• operculum planum tenebricosum ex pulvino Argovani (զծածկոյթ հարթ մթին՝ ի բարձիցն Արգաւանայ). ուր ար-տախոյր հասկացուած է «ծածկոյթ», խաւարտ կամ խաւարծի՝ «մթին, խա-ւար», իսկ միւսները անծանօթ, որով-հետև «հարթ» բառի համապատասխա-նը չունինք, զտից թարգմանուած չէ։ Է-մին՝ ռուսերէն թարգմանութեան մէջ՝ փոփոխելով բառերը՝ դնում է. «Տենչայր Աաթենիկ կրել զթագն Արգաւանայ և բազմել ի վերայ բարձից նորա»։ Եփրեմ Դաւթեան, Արձագանք 1886, թիւ 39, էջ 495 մեկնում է արտախոյր «թառ». խաւ-արտ «դրսից սամոյրով պատած» (խաւ և արտ բառերից), տից «փունջ» (իբր արմատ տրցակ բառի), թաւարծի թաւ և արծնել բառերից. որով ամբողջի թարգմանութիւնը լինում է «Սաթենիկ տիկինը սաստիկ ցանկանում էր բռնել կամ փայփայել Արգամի սամրապատ. խոյրը և նրա թաւշեայ բարձերի փուն-ջը»։ Ա. Բահաթրեան, Հին Հայոց տաղա-չափական արուեստը (Շուշի, 1891, էջ 78) արտախոյր մեկնում է «արտախոյ-րանման, պսակաձև» (իբր ած.), խա-ւարտ «մի տեսակ բոյս», տից «նորա-բոյս», խաւարծի «ծիլ»։ Lagarde, Arm. Stud. § 759 զարտախուր (զ հայցակա-նի նախդիրը իբրև արմատական ընդու-նելով) կցում է պրս. ❇ zardxāu «մի տեսակ դեղին ծաղիկ» բառի հետ, համարելով, որ այս վերջինը առճա-տուած է zardxwar բառից։ Այս մեևնու-թիւնը մերժում է Հիւբշ. 150։ Միաբան, Հայկականք (Վղրշպտ. 1894, էջ 35-59) Խորենացու յիշեալ հատուածը սրբա-գրում է «Տենչայ Սաթենիկ տիկին տեն-չանս զարտախուր զստից ի բարձիցն Արգաւանայ», որի մէջ արտախոյր մեկ-նում է «մի տեսակ զգեստ, վարտիք» (տե՛ս արտախուրակ բառը նախորդ հա-տուածում), խաւարտ «ուռուցիկ», բայց յետին յաւելուած է, ինչպէս նաև խա-ւարծի. իսկ զտից պէտք է կարդալ զստից. որով հատուածը թարգմանւում

• է «Տիկին Սաթենիկը ցանկանալով ցան-կանում է Արգաւանի բարձերից (սը-րունք)՝ զիստերի արտախուրին»։ Յովհ. Թումանեանո. Հորիզոն 1894, Ա. էջ 168-176 ընդունում է այս մեկնութիւ-նը, բայց «զգեստ» նշանակութիւնը հա-մարում է արտախոյրի առաջին առումը, երկրորդ առումն է «մի տեսակ ծաղիկ» և այս իմաստով էլ գործածուած է այս-տեղ։ Stackelberg WZKM 15(1901), 382 զարտախոյր ուղղում է զարդախար = պրս. ❇ zardxār։ Բ. եպս. Գէոր-գեան, Հովիւ 1906, 134 զտից համարում է զտիս, որ տիք բառի հայցականն է և մեկնում է «խաւարծիլի ցօղունը»։ Հ. ն. Անդրիկեան, Բազմ. 1906, էջ 105-7 (=Հովիւ 1906, էջ 345-346) համա-րում է արտախոյր ած., խաւարտ «մի ռեռաև կանաչեղէն», տից «տարիքե. հասակի, կեանքի» և խաւարծի «ծիլ». իսկ ի բարձիցն Արգաւանայ ձևը համե-մատում է Նոննոսի ի բարձիցն Արամազ-դայ ձևի հետ։ Ա. Քիշմիշեանց, Τиֆ-лисскiи Листокъ 1906 թ. л 145 և 148 (=Հովիւ 1908, էջ 351) զարտա-խուր «դեղին քաղցրաբոյր մի ծաղիկ՝ որ յարգի է Պարսկաստանում՝ իբրև պարտէզների զարդ», խաւարտ «մի տե-սակ բոյս», խաւարծի «խաւարծիլ», տից «փունջ»։ Աճառեան ՀԱ 1908, 124 ցոյց է տալիս որ չորս բառերն էլ բոյսի ա-նուն չեն կարող լինել. որպէսզի չորսն էլ բոյսի անուններ, այսինքն գոյական-ներ լինէին, պէտք պիտի լինէր նախ՝ չորսի վրայ էլ դնել հայցականի զ յօդը և երկրորդ՝ և շաղկապը դնել կա՛մ վեր-ջին գոյականի մօտ, կա՛մ ամէնքի մօտ և կամ գոնէ երկու բառը մէկ։ Արդ՝ ո-րովհետև և շաղկապը միայն մէկ ան-գամ է դրուած և զ նախդիրը երկուսի վրայ միայն կայ, ուստի հետևում է թէ այստեղ ունինք երկու գոյական՝ երկու ածականով։ Ըստ իս ածական է խա-ւարծի (հմմտ. թաւարծի, աղարծի), ուս-տի տից գոյական է. նոյն համադրու-


Աւագ, աց

adj.

greater, eldest, oldest, senior;
chief, first, noble, nobleman;
prior, superior;
— շաբաթ, holy-week;
— ուրբաթ, good-friday;
— սեղան, խորան, high altar.

Etymologies (1)

• , ի-ա հլ. «մեծ, երևելի, պատուական բարոյապէս և նիւթապէս, թէ՛ անձերի և թէ՛ իրերի համար ասուած)» ՍԳր. Եզն. Ոսկ. ես։ և մտթ. Վեցօր. 142. հմմտ. «Ո՛չ տղայոյ ոք աւագ բանս խօսի» Եզն. «Փոքր որ ի նոսա, կե-իակուր է աւագին» Վեցօր. 142։ Որից աւա-գագոյն Եզն. աւագախումբ Բուզ. աւագամե-ծար Գ. մկ. ա. 11. աւագանալ Ոսկ. մ. բ. 21. Բուզ. աւագանի «իշխաններ» Սգր. Ագաթ. աւագափող «մեծ փող» Ես. իէ. 13. աւագո-րեար Բուզ. աւագոյթ «ծերութիւն» Բ. մկ. զ. 23. աւագութիւն «իշխանութիւն» Ա. մկ. բ. 51. Ագաթ. անաւագ «փոքր, տկար, խեղճ» ՍԳր. Ոսկ. ես. Եզն. անաւագակեր «կեղեքող» Վեցօր. 143. անուագիլ «մաշուիլ, տկարա-նալ» Ոսկ. ա. տիմ. ժբ. (կարդա՛ անաւագիլ՝ ինչպէս ունի Յհ. կթ.). գեղջաւագ Կանոն. յի-շոցաւագ «հայհոյողների վրայ հսկող ոստի-կան» Կիր. էջ 171. հեծելաւագ «հեծելազօր-քի գլխաւորը» Ուռհ. 425, 357. հարիւրա-ւագ, հազարաւագ «հարիւրապետ, հաղարա-պետ» Տաթև. ամ. 633 և այլն։


Աւազ, ոց

s.

sand, gravel;
powder;
— ցանել, to gravel;
խրել յ—ի, to run upon a sand, to stick fast in the sand;
շփել —ով, to scour with sand;
տեղի, փոս —ոյ, sand-pit;
ժամացոյց յ—ոյ, hour-glass.

Etymologies (1)

• = Բնիկ հայ բառ, որի հետ կաաւամ ևն լտ. sabulum, յն. სαμμος, ἀμμος, μαμοնος, ἄμοϑος, հիսլ. sandr, հրգ. sambt, մրկ. sant, գերմ. և անդլ. sand, հոլլ. zand (դերմա-նականից փոխառեալ ֆինն. santa), որոնք բոլոր նշանակում են «աւազ»։ Ընդհանուր -և ամանաեան ձեր դրւսում է *sanda, նախա-ձևը *samdho-, *samadho-(Kluge 407), որ միանում է յն. φάμαϑος ձևին։ Հալե-րէնը միանում է լատինին, ուր b ծա-գում է bh ձևից, որ տալիս է հյ. ւ։ Ըստ այսմ, մեր բառի առաջին մասի նախաձևն է հնխ. sabh->հյ. աւ-, վերջի մասը անյայտ է։


Աք, ից

s.

leg

Etymologies (1)

• , ի հլ. «ոտք» Փիլ. բագ. էջ Տաթև. ամ. 276. որից աք ածել «ոտքով զարնել» Շնորհ. մտթ. առ լեհ. աքացի (հմմտ. բոնցի, ափ-ցի, ձերբացի, ձեռամբացի) «ոտքով» Ոսկ մ. բ. 10. աքացել «ոտքով զարնել» Գծ. ից. 17. Ոսկ. ես. յհ. ա. I. աքացելի «աքացող» Ոսկ. ես. աքեացք «ոտքը սրունքով միա-սին» Ամովս. գ. 12. աքացիք «աքացող» Ոսկ. ես. աքազանի «ոտքեր» Փիլ. լին. ա-քառոտել Փարպ. կամ աքցոտել Ոսկ. յհ. ա-3. Փարպ. աքսոտել Ոսկ. մ. ա. 18. յհ. ա. 3 (էջ 59) և բ. 16. աքսոտիլ Եփր. զղջ. աքսել «կից զարնել» Գնձ. բարձրաքեաց «բարձը ստքերով» Վեցօր. 193. աքհան «աքացի զար-նող, կիցնկեց» Մխ. դտ. 418. շնակաքի «շան պէս ոտքեր ունեցող» Պտմ. աղէոս քառաքեաց «չորքոտանի» Փիլ. էջ 174. Պի-տառ. Վրդն. ծն. Երզն. լս. (Ներբ. յորդ. 36). Ոսկիփ. աքռմէջ կամ աքմէջ «ցայլք» միջին հայերէն բառ (Նորայր, Բառ. ֆր. էջ 463 բ)։-Այստեղ է պատկանում նաև առաքեր «ուղարկել» բառը, որ տե՛ս առանձին։


Աղկիոն, աց

s.

kingfisher;
halcyon.

Etymologies (1)

• -Յն. ἀλϰνων կամ ἀλϰνών, նոյն նշ. որից փոխառեալ են նաև լտ. halcyon, alcyon, ֆր. alcуon (իբր «martin-pècheur ձկնորս ճայ»), վրաց. აღვუნი ալկունի ❇зиморo. докъ, иванокъ»։ Յոյն բառը ժողովրդական ստուգաբանութեամբ մեկնուել է ἅλς ծով-ωέω «յղանալ, ծոցումը կրել» բառերից. գիտական ստուգաբանութեան զանազան փորձեր տե՛ս Boisacq, էջ 45-46։-Հիւբշ. з4ρ.


Բարձ, ից

s.

cushion;
bolster, pillow;
squab, mattress, divan;
bench, sofa;
hip, thigh;
dignity, degree, throne;
floor or board of a ship;
փետրալից —, downy pillow;
— երեսաց, pillow;
առաջին —, first place, place of honour;
— տալ ումեք, to confer a dignity of some one.

Etymologies (3)

• , ի հլ. «գլխի տակ դնելու բարձ» Մրկ. դ. 38. Եղիշ. «նստելու բարձ, որ պա-տուի նշան էր» Ղուկ. ժդ. 8. Գ. մակ. ե. 8. «պատուի աստիճան» Ագաթ։ «նաւի նստա-րան» Ճառընտ. «եռանկեան խարիսխը՝ որի վրայ նստում է եռանկիւնը» Պղատ. տիմ. «մարմնի բարձք, երանք, ազդր (հմմտ. նըս-տոյ տեղի)» ՍԳր. Եւս. քր. այս բոլոր նշանա-կութիւններն էլ յառաջացել են առաջինից։ Ո-րից բարձկնեար Եզեկ. ժգ. 18, 20. բարձըն-տիր Ղկ. ժդ. 7. բարձերէց Բուզ. գ. 9. Ղուկ. ի. 46. բարձառու Եւս. քր. բարձակից «սեղա-նակից» Մտթ. ժդ. 9. Ղուկ. ժդ. 10. «աթոռա-կից» Եւս. քր. բարձաձգութիւն Մծբ. նախա-բարձութիւն Շիր. երկայնաբարձ «սրունքները երկար» ԱԲ. բարձոսկր (նոր բառ) ևն։

• ՀՀԲ, ՆՀԲ և ՓԲ երկուսն էլ (թէ՛ «գլխի բարձ» և թէ՛ «մարմնի բարձերը») դնում են բառնալ, բարձող, բարձը բառերից։ Bötticher. Rudimenta Myth Semit. 1848, էջ 35 և Lag. Urgesch. 716 բարձք (մարմնի) համեմատում են ռուս. бepцo «սրունքի ոսկորը» բառի հետ։ Bötticher ZDMG 1850, 351 և Lagarde, Urgesch. 660 ուղիղ մեկնեցին բարձ (գլխի) համեմատելով սանս.

• ԳՒՌ.-Խրբ. Մշ. Ջղ. Սեբ. բ'արձ՝, Հւր. բmրձ, Ննխ. Պլ. Տփ. բարց, Ախց. Ակն. Ասլ. Կր. Սչ. բ'արց, Ոզմ. բ'mրց, Ալշ. բ'առձ՝, Երև. բ'առց, Ռ. փարց, Տիգ. փmրց, Մկ. Շմ. պmրց, Գոր. Սլմ. Վն. պmռց, Մրղ. պmռց, Ղրբ. պէրց, Ագլ. բէօռձ, Զթ. բ'որձ՝, Հճ. Զթ. բ'օյձ։-Այս բոլորը նշանակում են «գլխի բարձ». միւս նշանակութիւնը կորած է։ Նոր բառեր ես բարձիկ, բարձափայտ, բարձերես, բարձա-կալ։


Բանդ

cf. Բանտ.

Etymologies (1)

• = Պհլ. *band «բանտ» բառից, որ թէև չէ աւանդուած գրականութեան մէջ, բայց նոյնն են հաստատում պազենդ. band «կապ, կապանք», պրս. [arabic word] band «կապ, յանցա-ւորի ոտքը զարնուած շղթան», աֆղան, bandl «կապումն, բանտարկութիւն, ձերբակալու-թիւն, գերութիւն», սոգդ. նորագիւտ ǰand «բանտ», բելուճ. bandag «կապեալ», քրդ. [arabic word] ben, [arabic word] bend «կապանք». որոնցից ևազմուած են պրս. [arabic word] bandivan «բան-աապան»=պհլ. bandikpān և սոռռ. ântot'k «բանտապահ». հմմտ. նաև Թուրֆանի սա-սան. պհլ. ban «կապ», banbē̄d «բանտա-պետ», banéstān «բանտ» (BSZ հտ. 33, Ν 99, էջ 157). բառիս բուն և նախնական նշանակութիւնն է «կապանք» և այս պատ-ճառով յաճախ ասում են տուն բանտի, այն է «կապարան»։ Իրանեան բառերին ցեղա-կից են զնդ. bañ̄d, սանս. bandh, bandhati, գոթ. bindan, հբգ. bintan, գերմ. binden, թրակ. βενδ-«կապել», յն. πεῖσμα (<*πενβ-σμα) «պարան, թոկ» πενϑερός «աներ» (հմմտ. սանս. bandhu «ազգական»), լտ. offendix «քահանայական փակեղի կապերը». լիթ. bendras «մասնակից ընկեր», միռլ. bunne «կապ»։ Այս բոլորի արմատն է հնխ. bhendh, ստորին ձայնդարձով bhndh, որ յետոյ արիականում դարձաւ նաև bendh> bandh «կապել» (Walde 537, Boisacq 758, 766, Trautmann 30, Kluge 57)։ Ի՞նչ պէտք է տար այս արմատը հայերէնի մէջ. հնխ. bh դառնում է հյ. բ, իսկ հնխ. b>հյ. պ։ Ըստ այսմ հնխ. bhndh կարող էր տալ հյ։ բանդ (Հիւբշ. Arm. Gram. 511). իբրև բնիկ հայ բառ, բայց որովհետև ունինք հյ. պինդ, որ հնխ. bendh ձևի կանոնաւոր ներկալա-ցուցիչն է (հմմտ. հինգ) և հարազատ հայե-րէն, և որովհետև «բանտ» իմաստը իրա-նեանի մէջ միայն կայ, ուստի հյ. բանդ փո-խառեալ է իրանեանից, որի հարազատ հա-յերէն ձևն է պինդ։ Իրանեանից փոխա-ռեալ է նաև վրաց. ბანდი բանդի «կապեալ»։ -Հիւբշ. 117։


Բանտ, ից

s.

prison, gaol;
դնել ի բանտի, ի — արկանել, to imprison;
խուսել ի —է, to make one's escape from prison, to escape;
հանել ի —է, to let out of prison;
ելանել ի —է, to go out of prison.

Etymologies (1)

• = Պհլ. *band «բանտ» բառից, որ թէև չէ աւանդուած գրականութեան մէջ, բայց նոյնն են հաստատում պազենդ. band «կապ, կապանք», պրս. [arabic word] band «կապ, յանցա-ւորի ոտքը զարնուած շղթան», աֆղան, bandl «կապումն, բանտարկութիւն, ձերբակալու-թիւն, գերութիւն», սոգդ. նորագիւտ ǰand «բանտ», բելուճ. bandag «կապեալ», քրդ. [arabic word] ben, [arabic word] bend «կապանք». որոնցից ևազմուած են պրս. [arabic word] bandivan «բան-աապան»=պհլ. bandikpān և սոռռ. ântot'k «բանտապահ». հմմտ. նաև Թուրֆանի սա-սան. պհլ. ban «կապ», banbē̄d «բանտա-պետ», banéstān «բանտ» (BSZ հտ. 33, Ν 99, էջ 157). բառիս բուն և նախնական նշանակութիւնն է «կապանք» և այս պատ-ճառով յաճախ ասում են տուն բանտի, այն է «կապարան»։ Իրանեան բառերին ցեղա-կից են զնդ. bañ̄d, սանս. bandh, bandhati, գոթ. bindan, հբգ. bintan, գերմ. binden, թրակ. βενδ-«կապել», յն. πεῖσμα (<*πενβ-σμα) «պարան, թոկ» πενϑερός «աներ» (հմմտ. սանս. bandhu «ազգական»), լտ. offendix «քահանայական փակեղի կապերը». լիթ. bendras «մասնակից ընկեր», միռլ. bunne «կապ»։ Այս բոլորի արմատն է հնխ. bhendh, ստորին ձայնդարձով bhndh, որ յետոյ արիականում դարձաւ նաև bendh> bandh «կապել» (Walde 537, Boisacq 758, 766, Trautmann 30, Kluge 57)։ Ի՞նչ պէտք է տար այս արմատը հայերէնի մէջ. հնխ. bh դառնում է հյ. բ, իսկ հնխ. b>հյ. պ։ Ըստ այսմ հնխ. bhndh կարող էր տալ հյ։ բանդ (Հիւբշ. Arm. Gram. 511). իբրև բնիկ հայ բառ, բայց որովհետև ունինք հյ. պինդ, որ հնխ. bendh ձևի կանոնաւոր ներկալա-ցուցիչն է (հմմտ. հինգ) և հարազատ հայե-րէն, և որովհետև «բանտ» իմաստը իրա-նեանի մէջ միայն կայ, ուստի հյ. բանդ փո-խառեալ է իրանեանից, որի հարազատ հա-յերէն ձևն է պինդ։ Իրանեանից փոխա-ռեալ է նաև վրաց. ბანდი բանդի «կապեալ»։ -Հիւբշ. 117։


Ժամ, ուց

s. ast.

hour;
time, moment;
proper time, precise time;
loisure-time, opportunity, occasion;
canonical hours, divine service;
season;
horoscope, nativity, ascendant;
*church;
Վրան or Խորան ժամու, Tabernacle;
միջին —, mean -;
աստեղական —, sideral —;
արեւային —, solar -;
ճշմարիտ —, true -;
հնչել երկրորդ —ու, to strike two;
քանի՞ են —ք, what o'clock is it ? what's o'clock ? — է երկրորդ, it is two o'clock;
—ք երկու եւ վայրկեանք տասն, it is ten minutes past two (o'clock);
երկու —ք եւ քառորդ մի, it is a quarter past two;
—ք երկու եւ վայկեանք քսան, twenty minutes past two;
—ք երկու եւ կէս, half past two;
—ք երկու քառորդաւ ընդհատ, a quarter to three;
—ք երկու եւ վայրկեանք քառասուն, twenty minutes to three;
զերրորդ —ու, about three o'clock;
առաջին — եւ կէս, an hour & a half;
կէս —, half an hour;
քառորդ մի —ու, a quarter of an hour;
ի վեցերորդ —ու առաւօտուն, at six (o'clock) in the morning, or at six AM.;
յեօթն —ու յետ միջօրէի, at seven in the afternoon, or at seven PM.;
ի սմին իսկ —ու or պահու, just now, now;
յամենայն —ու, յորում եւ է —ու, every hour in the day, at every moment;
ի նշանակեալ —ու or պահու, at the appointed time;
ամենայն —ուց են նորա գործք, every hour of his time has its appointed task;
ի —ս պարապոյ իմոյ, in my leisure hours;
— առնուլ, գտանել, to take occasion, to find time, or opportunity;
— բարեպատեհ, favorable moment;
—ու, ի —ու, ի դէպ —ու, in time, in good time, at the proper time;
— առնել, դնել, տալ, to appoint an hour, a time, to fix a day, cf. Ժամադրեմ;
յորժամ — լինիցի, when the opportunity arrives;
— է, it is time, it is the fitting moment;
այլում —ու եւ ժամանակի սպասել, to wait better times, or for a more favorable occasion;
զում —ս ընդ իմն հանել, to stay some hours with;
— հարկանել, to ring the bell;
— առնել, to pray;
to say the mass;
յամենայն —, at all times, always;
— ի —, from hour to hour;
— ի — առնել, սահմանել, to put off from time to time, to spin out, to prolong;
— ի —է, —է ի —, at every moment, hourly, from hour to hour;
առ — մի, ընդ —ս, առ —ս, at present, for the moment, now, provisionally;
—ս —ս, ընդ —ս —ս, —ս ընդ —ս, from time to time, now and then, sometimes;
յառաջ քան զ—ն, out of time, before the time, too soon;
եկեալ հասանէր —ն, the moment had arrived;
— ճաշոյն, dinner-time, the dinner hour;
— ճաշոյն է, it is dinner-time;
ըստ —ուն պիտոյից, according to circumstances, seasonableness;
զօգուտ —ս, ի բազում —ս, —ս ձիգս, ցմեծ —ս, for hours together, whole hours, hours at a time, a long time;
ի —ու եւ տարաժամու, seasonably and unseasonably;
հասանել —ու կնոջ, to be near delivery or childbirth;
to be near her time;
յետին —, dying hour, hour of death, last moments;
time.

Etymologies (1)

• ԳՒՌ.-ժամ «ժամ, սահաթ» բառն ունի Ակն. ժամ, սեռ. ժմու. իսկ «եկեղեցի» նշա-նակութեամբ ունին Ալշ. Ախց. Ասլ. Գոր. Երև. Խրբ. Կր. Ղրբ. Մշ. Մրղ. Ննխ. Շմ. Պլ. Ջղ. Ռ. Սեբ. Սլմ. Սչ. Տփ. ժամ, Մկ. Ոզմ. Վն. Տիգ. dmմ, Հմշ. ժօմ, Հճ. իժօմ, Զթ. իժօմ, իժոմ, Յղ. ժէօմ, Ագլ. ժում։-«Ժամանակ, անգամ» նշանակութեամբ ունինք Ագլ. Ալշ. Ախց. Երև. Ննխ. Պլ. Ռ. Սեբ. Տիգ. ժում, Ակն. ժում, ժիւմ, Ասլ. ժիւմ, Գոր. Ղրբ. ժէմ։-Ժամանակ բառը գիտեն (գրականից փոխառութեա՞մբ) Ախց. Երև. Շմ. Ջղ. Սլմ. Տփ. ժամանակ. Ակն. Մշ. Սչ. ժամանագ (Ակն. սեռ. ժամնգու), Ագլ. Ղրբ. ժմա՛նակ, Ասլ. ժամանայ, Զթ. Հճ. ժա-մանօգ, Մկ. ժmմmնակ։-Նոր բառեր են՝ ժա-մաժամք, ժամահազ, ժամաշապիկ, ժամա-սէր, ժամատեղ, ժամատուն, ժամաւոր, ժա-մաքար, ժամբակ, ժամզարկոզ, ժամհար, ժամուց, ժմնել, ժմնցնել, անժում, իժում ևն.-Ժամակոչ «ժամ կանչող» բառը դարձեր Լ նախ ժամկոչ, յետոյ ժողովրդական ստաւ-գաբանութեամբ (իբր թէ ժամի դուռը գոցե-լու իմաստով)՝ ժամգոց. նոյնը Սչ. դարձրել է ժանգօչ։


Խամծերք

s.

chin.

Etymologies (1)

• «կզակ, ծնօտ». գործածուած է հետևեալ տեղերում. «Ջախջախեցաւ խամ-ձերք նորա» (մէկ ձ. ջախջախեաց զխամ-ծերքն. երկու ձ. կոտորեաց զկզակն. այլ խմբ. զատամունք) Վրդ. առ. 56. «Կիցս ե-հան զօրութեամբ և եհար զնա ի խամծերքն և ջախջախեաց». (այլ ձ. զխամծեկ նորա-այլ խմբ. զխամծէք կզակ). Վրդ. առ. 118. «0՛ծ զխամծէքն և զփողքն ձիոյն». Վստկ, 205. նոյնը խամծեծք ձևով ունի Վարք Ս. Գէորգայ, էջ 50. «Բացեալ զբերան նորա և եդեալ ուր ստինս նորա և զխամծեծքսն պըն-դեցին ուժգին մամլովքն»։ Յայտնի չէ թէ այս չորս ձևերից որն է ուղիղը. բայց յգ. հյց. զխամծեծքսն և եզակի ջախջախեցաւ ձևերից երևում է որ վերջաձայն ք յոգնակիի նշան չէ, այլ արմատական։


Թաղ, ից

s.

quarter, ward, district;
part;
neighbourhood.

Etymologies (1)

• . արմատ առանձին անգործածա-կան, որից ածանցուած են՝ թաղել «հողի տակ ծածկել» ՍԳր. թաղակից «միասին թաղուած» Կոչ. թաղելութիւն «թաղում» Ոսկ մ. գ. 27. թաղումն Երեմ. իբ. 19. թաղմանա-կան Բռ. ստեփ. լեհ. անթաղ Եւս. քր. Ոսկ ես. անթաղումն Վրք. հց. դիաթաղ Վրք. հց. ձիւնաթաղ Ագաթ. պարանոցաթաղ Ես. լ. 28. տղայաթաղ, քահանայաթաղ Մաշտ։ Յայտնի չէ թէ բառիս բուն և առաջին նշանակութիւ-նը «փորե՛լ» է թէ «ծածկել», վերջինի կողմն է այն՝ որ բառը յաճախ գործածուած է պարզապէս «ծածկիլ, պահել» նշանակու-թեամբ, հմմտ. Եփր. յոբ. (հրտ. ՀԱ 1912 671) «Թաղեցէք և թագուցէք զորոգայթս ձեր». -Երեմ. ժգ. 7 «Փորեցի և առի զսփա-ծանելին ի տեղւոջէ անտի, ուր թաղեցի զնա (այլ ձեռ. թաքուցի)». և այլն. հմմտ. նաև գւռ. թաղաղոցք անել «ծածկել, պահել»։


Երր

s.

cariosity, cancer, rottenness, mouldiness.

Etymologies (1)

• «փտութիւն, ապականութիւն, նեխու-թիւն» Ոսկ. ես., «որդ» Յոբ. ժե. 14, իա. 26 իե. 6. նոյն նաև Եփր. վկ. արև. էջ 54 «Եւ զարիւնն ձեր, որ ներկեաւ և չոգաւ, և ոչ երրն երուաց (*)՝ որ է անկողին նորա, կարէ լուա-նալ և սրբել զսպանումնն ձեր»։ (Բառիս վրայ տե՛ս և երու)։


Եղունգն, ղնգանց

s.

nail;
claw, talon;
hoof;
onyx.

Etymologies (1)

• -Բնիկ հայ բառ, որի միւս հնդևրոպական կեղակիցներն են՝ սանս. [other alphabet] nakhá-, պհլ. պրս. [arabic word] naxun, քրդ. neinuk. աֆղան. nuk, բելուճ. nākun, nāhun, հինդուստ. naxun, գնչ. nati, nai, յն. ὄνυς, ὄντχος, լտ. un-guis, ungula, հբգ. nagal, գերմ. Nagel, անգսք. noezel, հհիւս. nagl, անգլ. nail, հպրուս. nagutis, լիթ. nagutis, nāgas, na-gá, լեթթ. nags, հսլ. nogūti, ռուս. ноготъ, հիռլ. ingen, միռլ. inga, կիմր. eguin, կօրն. ewin, բրըտ. ivin, բոլորն էլ «եղունգ»։ Հաւաօական ձևից են հպրուս. nage, հսլ. noga, չեխ. noha, ռուս. нora, որոնք նշանա-կում են «ոտք» (Walde, 851, Boisacq, 7C5, Trautmann, 192, Horn § 1016)։ Շատ դր-ժուար է այս յայտնապէս ցեղակից բառերը ձայնական տեսակէտով իրար միացնել և հնդևրոպական նախաձևը երևան հանել։ Բալթիկ-սլաւական ձևերը տալիս են naga և nagut, գերմանական լեզուները հնխ. nogh-lo-կամ nokhlo-(Kluge, 344), Boisacq դը-նում է ընդհանուր [hebrew word] l, nagh, */, nogh ձևերը-վերջինը յատկապէս արիական լեզուների համար։ Աւելի դժուար է մեկնել հայերէնը, որի ամէնից մերձաւոր ձևերն են լատինն ո. գերմանական ձևերը. առաջինը իր u ձայնա-ւորով, միւսները իրենց երրեակ համապա-տասխան բաղաձայններով (n, g, 1)։ Հայերէ-նի մէջ անշուշտ նախաձայն ե յաւելուած է՝ ղ-ի պատճառաւ, իսկ վերջաձայն ն՝ մաս-նիկ է. որով արմատական մասը մնում է *ղունգ <*lung։ Այս է հնագոյն հայերէն ձեր (Pokorny, 1, 180-2, Ernout-Meillet, 1083)։


Գազպէն, ի

s.

honey-dew, manna.

Etymologies (1)

• = Պհլ. *gazpēn բառից փոխառեալ, որ բուն նշանակում է «մոշայի մեղը» և կազ-մուած է gaz «գաղ, մոշայ» և pēn «մեղը» բառերից. սրանից gaz «մոշայ», որ կորած է պահլաւերէնում, գտնում ենք պրս. ❇ gaz և բելուճ. gaz հոմանիշների մէջ (տե՛ս վերը հյ. զազ), իսկ պհլ. pēn «մեղը» ձեր ներ-ևայացնոմ են բելուճ. bēnag, bēnaγ «մեղը». պրս. [arabic word] angubīn, պհլ. angpên, angu-mén «մեղր» (կազմուած ang «մեղու» և pen «մեղը» բառերից)։ Պհլ. *gazpēn ձևի դէմ նոր կազմութեամբ զանում ենք պրս. [arabic word] gazanguben კամ ❇ gazānbū «գազպէն», որ բարդուած է պրս. ❇ gaz «մոշայ» և [arabic word] angubīn «մեղը» բառե-րից։-Հիւբշ. 124։


Դառն, ռին

adj.

bitter;
sour, acrid, sharp, harsh, grievous, painful, disagreeable, tiresome, tedious, disgraceful, fatal, sad, tormenting, austere;
maddening;
biting, satirical.

Etymologies (1)

• Պատկանեան, Изсл. o cоcт. aрм. яз. 22 համեմատում է քրդ. tāl «դառն» բառի հետ. (րայց այս բառը պրս. [arabic word] ︎ talx «դառն» ձևից ծագած լինելով՝ այստեղ գործ չունի, ինչպէս նկատում է նաև Justi, Göttin. gel. Anz. 1866, 998). Canini, Et. êtym. 27 պելասկ. ϑere. Patrubány, SA, 2, 268 հնխ. denk «կծել» արմատից, իբր յն. δάϰνω «խած-նել» ևն։ Scheftclowilz, BВ 29. 20 սանս. tāra-«թափանցիկ, բաբձրաձայն», պրս. [arabic word] turš «թթու» ևն։ Հիւնք. ռառնալ բայից։ Այսպէս է մեկնում նաև Lidén. Arm. Stud. § 71, մանրամասն ցոյց տալով թէ ի՛նչպես շատ լեզունե-րում դառնալ նշանակող բալը սաանաւմ է «թթուիլ, կծուիլ» նշանակոթիւնը։ Նոյնը գտանում ենք նաև արդի հայերէ-նում, օր. գինին դարձեր է «գինին թթուել է, քացախել է». բայց հին հյ. դառն բառը չունի «թթու, կծու» նշանա-կոթիւնը։ Karst, Յուշարձան, 419 թա-վրաց. մծարե, իմերել. ծարե «դառն»։


Գադիշ, դշի

s.

heap of sheaves or bundles of cut corn.

Etymologies (1)

• = Ասոր. ❇ gədīša «խուրձերի դէզ, acervus manipulorum, stook» (Brock. 50 բ), որի հետ նոյն են եբր. [hebrew word] gaδiš «դէզ, բարդ, խուրձ», արաբ. [arabic word] kudsկամ [arabic word] kaddas «նոր հնձուած որաների դէզ»։ Բառը բնիկ սեմական է և ծագում է արամ. թալմ. [hebrew word] gdš «դիզել» արմատից. հմմտ. նաև արաբ. [arabic word] kudas «ձիւնի կոյտ». [arabic word] tadasa «դիզուած, շեղջակուտուած» (Կամուս, թրք. թրգմ. Բ, 282)։ Նոր փոխառութիւն է քրդ. [arabic word] gidis «դէզ, բարդ, խուրձ»։-Հիւբշ. 301։


Ազատ, ի, աց, ից

adj. adv.

free, independent;
freed, affranchised, redeemed, quit, ransomed;
large, vast;
noble;
— Մասիս, the great Ararat;
— առնել cf. Ազատեմ;
— կացուցանել;
to dispense, to exempt;
cf. Ազատաբար.

Etymologies (1)

• , ի-ա հլ. յետնաբար նաև ի հլ. «ազնուական (իբրև հակառակը՝ շինական, ծառայ բառերի). 2. անկախ, ինքնիշխան, ազատուած, արձակ» ՍԳր. Եզն. որից ազա-տել ՍԳր. ազատեցուցանել Յհ. ը. 36, Գաղ. դ. 31. ազատանալ Հռ. զ. 20. Ագաթ. Եզն. Ոսկ. մտթ. ազատաբերան «համարձակա-խօս» Կոչ. 192. ազատախօս Ոսկ. ես. ազա-տութիւն ՍԳր. Ագաթ. Բուզ. անազատ, Ոսկ. մտթ. անազատիկ Ոսկ. մ. ա. 20. ազատա-գունդ Ագաթ. Բուզ. ե. 1. ազատակոյտ Ագաթ. ձերբազատ Մխ. դտ. ազատանի Բուզ. ազա-տազն «ազատազգի» (նորագիւտ բառ) Փոնց. 115. ազատասէր, ազատասիրութիւն, ազա-տամարտ (նոր գրականի մէջ)։ Նոյնից է նաև ազատքեղ (բոյսը) «լտ. petroselinum, տճկ. մաւտանօս, պրս. ջէվհէրի, ռուս. neтрущ-ка» Գաղիան. որ կազմուած է ազատ և քեղ բառերից (վերջինս ունի և քեղ-ա-կարոս). իբր ազատ՝ վայրի քեղ (Տէրվ. Altarm. էջ 81)։


Անութ, նթի, նթոյ, թոց

s.

arm-pit.

Etymologies (1)

• , ի, ռ հլ. «թևի տակի փոսը, խօլթուխ» Բ. մկ. ժբ. 40. Երեմ. լը. 12. Բուզ. գ. 18. այս հին օրինակների վրայ կարելի է աւելացնել այժմ՝ «Խեցիս ջեռու-ցեալ յանթոն դնէին» Եփր. Վկ. արև. 30 «Գունդս կապարիս հրամայեալ է ջեռուցանել և դնել յանթս ձեր, մինչև ծակեսցի փոր ձեր» (Գոր. և Շմոն, էջ 70)։ Ածանցեալ ձևերն են՝ անթել «թևի տակն առնել» Կանոն. անթմէջ «անութի մէջտեղը» ԱԲ. ընդանթական «թևի տակի» Բժշ. անութքա, անութքայ «թևի կամ վզի տակ ուռեցք» Գաղիան. անթանոց «ու-սընդանութ կապուած ոսկու շարք կամ յան-ջագեղ կամար» Հին բռ. ընթանոց «ղենջակ» Ոսկ. ես. անթանոցիկ «թևի տակ դրած փոք-րիկ խուրձ ցորեն» Յոբ. իդ. 19. անթատակ «թևի տակը» Ոսկիփ. Աբր. կրետ. 84. նոյն բառը գրւում է անթ և անդ ձևերով (վերջին ձևով է Զքր. սարկ. բ. 52). Վարդանեան ՀԱ 1922, 280 սխալ գրչութիւն է համարում անթ, որ սակայն արդարանում է գւռ. ձևե-րով. նոր գրականում ընդունուած է միայն անութ, որից անթացուպ «խեղանդամի թևի տակ գաւազան», ուսընդանութ (իբր մէ՛կ բառ) «կրծքի վրայ խաչմերուկ»։


Անթ

s.

cf. Անութ.

Etymologies (1)

• , ի, ռ հլ. «թևի տակի փոսը, խօլթուխ» Բ. մկ. ժբ. 40. Երեմ. լը. 12. Բուզ. գ. 18. այս հին օրինակների վրայ կարելի է աւելացնել այժմ՝ «Խեցիս ջեռու-ցեալ յանթոն դնէին» Եփր. Վկ. արև. 30 «Գունդս կապարիս հրամայեալ է ջեռուցանել և դնել յանթս ձեր, մինչև ծակեսցի փոր ձեր» (Գոր. և Շմոն, էջ 70)։ Ածանցեալ ձևերն են՝ անթել «թևի տակն առնել» Կանոն. անթմէջ «անութի մէջտեղը» ԱԲ. ընդանթական «թևի տակի» Բժշ. անութքա, անութքայ «թևի կամ վզի տակ ուռեցք» Գաղիան. անթանոց «ու-սընդանութ կապուած ոսկու շարք կամ յան-ջագեղ կամար» Հին բռ. ընթանոց «ղենջակ» Ոսկ. ես. անթանոցիկ «թևի տակ դրած փոք-րիկ խուրձ ցորեն» Յոբ. իդ. 19. անթատակ «թևի տակը» Ոսկիփ. Աբր. կրետ. 84. նոյն բառը գրւում է անթ և անդ ձևերով (վերջին ձևով է Զքր. սարկ. բ. 52). Վարդանեան ՀԱ 1922, 280 սխալ գրչութիւն է համարում անթ, որ սակայն արդարանում է գւռ. ձևե-րով. նոր գրականում ընդունուած է միայն անութ, որից անթացուպ «խեղանդամի թևի տակ գաւազան», ուսընդանութ (իբր մէ՛կ բառ) «կրծքի վրայ խաչմերուկ»։


Կունդ

adj.

bald, hairless.

Etymologies (1)

• = Պհլ. *kund, որ հաստատում է և առս. [arabic word] kund «կորովի և քաջ» բառը, որից [arabic word] kunda «կորովի և քաջ», [arabic word] kundāgar կամ [arabic word] kundāvar «քաջ և կորովի» (Շահ-նամէում «հպարտ» նշանակութեամբ գոր-ծածուած)։ Որովհետև պրս. բառը նշա-նակում է նաև «բութ, գուլ», ուստի Horn § 868 բառը կցում է սանս. [other alphabet] kuntha-«բութ» բառին, որ սակայն «քաջ» նշանակութեան յարմար չէ։ (Պարս-կերէնից փոխառեալ ձևերի մասին տես նաև գունդ բառի տակ)։ Վերի հատուածում Խո-րենացին ուզում է ասել թէ Արամազդ աս-տուած իրապէս չկայ. բայց կան այդ անու-նը իրենց վրայ կրող անձեր. որոնցից չոր-սը յայտնի են և որոնցից մէկն էլ Կունդ Ա-րամազդն է. (հմմտ. Ագաթ. Մեծն արին Ա-րամազդ)։ Խորենացին ակնարկում է Սա-սանեան Որմիզդ անունով թագաւորները, ո-րոնք մինչև Զ դար չորս էին և որոնցից Որ-միզդ Ա (Գ դար) կրում է «քաջ» տիտղոսը։


Ծեր, ոց

adj. s.

old, aged, stricken or advanced in years;
old man, elder;
—ք ժողովրդեան, քաղաքին, the senate, seniors, elders;
the ancients;
եթէ —ն էր ուժեղ, կամ մանուկն էր ուշեղ, if young folks had experience, and old ones strength;
if youth knew & old age could.

Etymologies (1)

• ԳՒՌ.-Ալշ. Մշ. Ջղ. ծեր, Սչ. ձեր, Ախց. Երև. Կր. Շմ. ბէր, Խրբ. Ննխ. Պլ. Ռ. Սեբ. Տիգ. ձէր, Տփ. ծիր, Ասլ. ձէ՝ր, Ոզմ. ծերա-նալ, Զթ. ձէյանօլ, ձեյանոլ։ Նոր բառեր են ծերութ, ծերուց, ծերկեկ, ծերունուկ։ Այս-տե՞՛ղ է պատկանում նաև գւռ. ծեռիլ կամ ծերիլ «թարշամիլ բուսոց յերեսաց տապոյ և փօթոյ» (ՆՀԲ).-այս իմաստը՝ որ զուտ հնդևրոպական է, պահում են նաև սանս. ǰīrná-«մաշած, փտած, փճացած, հնացած, ապականուած», յն. γηράσϰω «հասնիլ (պտուղի)», γεργέριμος «կաթուկ արած» (թուզ կամ ձիթապտուղ), հսլ. zrēti «հառու նանալ», súzori «հասուն» ևն. այս բոլորը պատկանում են նոյն հնխ. g'er-«ծեր». ար-մատին։


Ծիրան, ի, ոյ

s. bot.

apricot;
abricotier.

Etymologies (1)

• ՆՀԲ (ծիրանի բառի տակ) լծ. թրք. զէր, զէրտալի և սարը (իմա՛ արս. zar «ոսկի», zard-alu «ծիրան» և թրք. sarə «դեղին»)։ Müller SWAW 88 (1877), էջ 14=Armen. VI սանս. hi. ranya և զնդ. zaranya «ոսկի» բառի հետ։ Canini, Et. etym. 182 սանս. ha-rina «դեղին»։ Հիւնք. ծիրան հանում է պրս. ❇ zard «դեղին» բառից, իսկ ծիրանի՝ Մուր «Տիւրոս» քաղաքի անու-նից։ Մառ ИАН 1915, 779 վրազ. ծի-թելի և սվան. ծըրնի, ծըրանի «կարմիր» բառերին ցեղակից է դնում։ Պատահա-կան նմանութիւն ունին սանս. hirana «ոսկի, դեղնագոյն», մինջ. čirī և եազգ. čirái «ծիրան» (JAs. 1916, 251), մոնգոլ. ձերէն, կիրգիզ. [arabic word] ǰiran «շէկ»։


Հիւանդ, աց

adj.

sick, ill, unwell, unhealthy, diseased;
suffering, patient;
invalid, infirm;
— լինել, cf. Հիւանդանամ;
լինել մահացու, վտանգաւոր —, լինել — ի մահ, to fall seriously ill, dangerously ill;
դարմանել, խնամել զ—, հսկել առ —ին, to nurse, to take care of, to tend, to assist, to watch by, to sit up by;
յայց ելանել —աց, to visit patients;
— հոգւով եւ մարմնով, ill both in body and mind;
— եղէ, I have been ill.

Etymologies (1)

• ՆՀԲ արմատը վանդ, պրս. վէնտ «աշ-խատութիւն, տարժանումն» (յիշում է վանդեմ բառի տակ)։ Հիւնք. յն. ἀυαντή «ցամաքեցուցիչ» բառից։ Bugge KZ 32, 15 և՛ IF 1, 453 համեմատելով յն. πῆμα «տառապանք, դժբախտու-թիւն» և սանս. pāpmán «դժբախտու-թիւն, վնաս, մեղք» բառերի հետ, դնում է հնխ. pēmantó-ձևից. հոմերական ἄπήμαντος «ողջ առողջ» ձևին ճիշտ համաձայն է գալիս հյ. անհիւանդ։ Այս մեկնութիւնը ընդունում է Brugmann, Grdr2, 1, 403 և 510, և նախաձեր դնում է *pēvnto-։ Հիւբշ. It Anz. 10, 48 յի-շում է այս և նկատում է, որ *pevnί-պիտի տար *հուանդ, ուստի աւելի լաւ է դնել *peivnt-? Bugge-ի մեկնութիւնը ւեռում են նաև Boisacq 780 և Pokorny 2, 8, վերջինը դնելով հնխ. pē-«ցաւիլ, վնասել» արմատի տակ։ Մառ (տե՛ս Sa-lemann. Manichaische Stud. ЗАН 8, 92) պհլ. ❇ «հիւանդ»=մանիք. պհլ. [hebrew word] xīndg բառի հետ, որ թերևս պէտք է ուղղել [hebrew word] xīvandak։ Ըստ Մարքվարթ (անձնա-


Ճոպան, աց

s.

rope, cord;
halter.

Etymologies (1)

• ԳՒՌ.-Երև. Խլ. Վն. ճօպան, Ալշ. Մշ. ნօ-բան «հաստ չուան», Խտջ. ջօբան «չուան» (Շիր. և Սլմ. «ցորենի խուրձերը սայլի վրայ կապելու չուան», Լ. Շլ. «հաստ կաշեայ փոկ», Սլմ. «պարսատիկ, պարսէտ»). որից ճոպանել «անասունների ոտքին չուան կա-պել, որպէսզի արածելիս հեռու չերթան», ճոպան ոլորել Ախց. «մի տեղ երկար նստիլ կամ մնալ»։ Ձևով հետաքրքրական է Ղրբ. ճա՛պան «մազէ գործած հաստ չուան», որի հէ︎ հ.


Ծուծ, ծծոյ

s.

sucking, suction;
marrow, pith;
essence;
ուղ եւ ծուծ, quintessence.

Etymologies (1)

• ԳՒՌ.-Ջղ. Սլմ. Վն. ბծել, Ախց. Գոր. Երև. Կր. Ղրբ. Մրղ. ბծէլ, Ագլ. Մկ. Շմ. Ոզմ. Տփ. ბծխլ. Այշ. Մշ. ծըձել, Սչ. ձձեր Ննխ. Պլ. Ռ. Սեբ. ձձէլ, Ասլ. ձձէ՝լ, Խրբ. ձձիլ, Հճ. ձըձել, Զթ. ձը'ձիլ, Հմշ. ձձուշ, ձձվալ, Տիգ. ձըձձէլ. -Ախց. Կր. Մրղ. Ջղ. Սլմ Վն. Տփ. ծիծ, Սչ. ձիձ', սեռ. ձձի, Խրբ. Հճ. Հմշ. Ննխ. Պլ. Ռ. Տիգ. ձիձ, Ասլ. ձիձ, ձիզ, Ոզմ. ծէiծ, Ղրբ. ծըէծ, Գոր, ծէծ, Ագլ. ծայծ, Զթ. ձա՛ձ, ձը'ձ.-Ալշ. Մշ. ծուծք, Սեբ. Տիգ. ձուձ, Ասլ. ձիւձ «ոսկորի ու-ղեղ»։-Նոր բառեր են ծիծիկ, ծիծիկ անել, ծծագին, ծծկան, ბծկեր, ბծմայր, ծծուկ, ծծվոտալ, ბծքել, ծուծապակաս «անխեւո»։


Միւռոն

cf. Մեռոն.

Etymologies (1)

• Հներից Նար. ղգ. էջ 261-2 տալիս է այլ ընդ այլոյ մեկնութիւններ. «Միռոնս այս օրհնաբանեալ... ըստ քերթութեանն բառի որ ըստ խտրութեանն Հոմերոնի, թարգմանեալ իմանի «ինձ մայր»... Իսկ մառնամուտ՝ որ և այս միւռոն՝ ըստ այլում բառի ցուցանի, այսինքն է «մը-թին», որ և խաւարչուտ գոլ և ծածկե-ռեալ կամ անտեսական... Մեռայ՝ որ է «ռառնութիւն»... որ և միւռոն ստուգա-բանեալ մեկնապէս ըստ մեզ՝ «մեռելու-թեան ազգականութիւն»։ (Սրանց մեկ-նութեան փորձերը տե՛ս Աւետիքեան, Մեկն. Նար. Վենետիկ 1859, էջ 531)։-Սարգիս Շնորհալի, Մեկն. թղթուն Յա-կոբայ, Գլ. ժա (էջ 166) մեկնում է մե-ռանել արմատով. «Զոր միւռոնն սուրբ անուանեմք, այսինքն մեռուցիչ բոլոր ախտից. որով և մարդիկ մեռեալք ի մեղաց՝ ի մեծ պատիւն ի վեր ելանեն և որդիք Աստուծոյ անուանին»։ -Ուղիղ մեկնեցին նորերից նախ ՀՀԲ և ՆՀԲ։-ՀԲուս. § 2065 միւռոնածառ բառի տակ յիշելով Դիոսկորիտէսի աւանդածը՝ թէ հայերը mуuron են կոչում Հռովմայե-ցոց majorana կոչած բոյսը, ենթադրում է որ «ի Հայոց բառէն առած ըլլան արև-մըտեայք majorana անունը»։


Սունկն, սնկան

s. med. bot.

mushroom;
cork;
*pumice;
fungid excrescence, fungus;
sonchus, sow-thistle;
— թունաւոր, toadstool;
համեմանք ի սնկոյ, mushroom sauce, ketchup;
ածու սնկոյ, mushroom bed.

Etymologies (1)

• = Բնիկ հայ բառ՝ հնխ. spongos ձևից, որից ունինք նաև յն. σπόγγος, ատտ. σφόγγος «սպունգ. փխբ. կոկորդի նշագեղձերը». ու-րիշ լեզուի մէջ պահուած չէ այս արմատը. կայ միայն լտ. fungus «սունկ», որ փո-խառեալ է յունարէնից. նշանակութեան տարբերութեան համար հմմտ. գերմ. Sch, wamm «սպունգ. 2. սունկ» և յատկապէս Erdschwamm «սունկ» (Walde 326, Boi-sacq 899, Berneker 340, Pokorny 2, էջ 681)։ Meillet (Dict. étym. Jt. 386) միջ-երկրեան լեզուից փոխառութիւն է համա-րում յն. σφόγγος, լտ. fungus և հյ. սունկն։ Lidén Göteborgs hogskolas ârsskrift 1933 52 նախաձայնը բացատրելու համար նախա-ձևը դնում է *psongos?


Յուշկապարիկ, րկաց

s.

onocentaur;
centaur, hippocentaur;
siren, mermaid.

Etymologies (1)

• ՆՀԲ յունարէնի համեմատ մեկնում է «պարիկ իշուկ», բայց նաև «վիշապակ պարիկ, վիշապ ձուկն»։ Müller SWAW 42, 251, Justi, Zendsp. 180, Lag. Btrg baktr. Lex. 54 պարիկ բառից։ Պալա-սանեան, Պատմ. գրակ. 199 իբր յուշկ+ պար+իկ «ծանր պար եկող»։ Էմին, Հայ. հեթ. կր. (թրգմ. Յոյս 1875, 357) սխալ է համարում թարգմանել ὄνοxενταυρος, ասելով թէ թարգմանիչները ո՛չ իբր կա-տարեալ հոմանիշ, այլ իբր մերձանիշ բառ են դրած յունարէն ձևի դէմ։ Lag Arm. St. § 1573 իշուկ և պարիկ բառե-րից, որ յիշում է Հիւբշման և մերժում։ Տէրվ. Altarm 96 յուշկա մեկնում է զնդ. huška, հպրս. uška, պրս. xušk, սանս. çuška «չոր», որով յուշկապարիկը դառ-նում է «ցամաքային պարիկ»։ Նոյն ձե-ւով մեկնելով Պատկ. Mamep. I. Il, սրբագրում է բառը հուշկապարիկ ձևով։ Հիւնք. պրս. ուշկէ «հեկեկանք»+հյ. պարիկ բառերից։ Ալիշան, Հին հաւ. 186 «յուշիկ՝ կամաց պարող ոգի»։ Ու-ղուրիկեան (տե՛ս ԳԲ, էջ 998 և 1406) վիշապ «օձ»+պարիկ, որով հասկաց-ւում է «կատաղիք դժոխոց, որոնք մա-զերի տեղ օձեր ունէին»։


Հրաման, աց

s.

command, order, injunction, ordination, behest;
permission, authorization, license, leave;
decree, edict;
հակառակ —, counterorder;
—ք, destiny, fate, lot, fatality;
doom;
— հաւատոց, doctrine of faith;
— պատասխանւոյ, oracle;
անդարձ —, irrevocable order;
— հանել, դնել, տալ, to command, to order, to dispose;
to appoint, to decree;
to give leave, to permit;
— առնուլ, — պատուիրանի առնուլ, to obtain leave;
to receive orders or directions;
— տալ վասն տանն իւրոյ, to make one's will;
ես եդի զ—ս զայս, յինէն ել —ս այս, I have signed this decree;
cf. Զէն;
fire-pot.

Etymologies (1)

• ԳՒՌ.-Ագլ. Ախց. Երև. Կր. Ղրբ. Մշ. Ննխ. Ջղ. Ռ. Սեբ. Սլմ. Սչ. հրաման, Ասլ. հրա-մա. Ալշ. Տփ. հրամանք, Գոր. Շմ. հրամման, Տիգ. հրmմմmն, Զթ. հրյամմօն, հրամմոն.-այս բոլորը նշանակում են «հրաման».-քաղաքավարական ձևեր են Ախց. Ակն. Երև. Ննխ. Պլ. Ջղ. Ռ. Սեբ. Տփ. հրամանքդ, Պլ. հռամանքնիթ, Ատն. հրամանքը, Սչ. ձ'եր-մանքը (<ձեր հրամանքը ձևից կրճատուած) «Դու, Դուք» իմաստով.-Վն. խրամանք ի, Մկ. խրամանք1 ը «այո՛, հրամմեր ես»։


Ձեղուն, ուանց

s.

ceiling;
— նաւաց, deck of a ship;
— գահուց, canopy;
— կառաց, roof of a coach;
— բերանոյ, palate;
— գլխոյ, skull, cranium.

Etymologies (1)

• , ն հլ. (-ուան, -ուամբ, -ուանց) «առիք, առաստաղ» ՍԳր. Եզն. Կոչ. 23. Ոսկ, մտթ. և յհ. Եւս. քր. «բերանի քիմքը» Դա-մասկ. (գործածութեան կողմից հետաքրքրա-կան է Երզն. մտթ. 496 Ընդ ձեղուամբ գե-րանաց ձերոց բնակել)։ Որից ձեղունանալ «կամարաձև դառնալ» Փիլ. յովն. ձեղունա-հանք «տանիքի վրայ լուսամուտ, պատու-հան» Հին բռ. հաստաձեղուն Անան. եկեղ. ճրաձեղուն Անան. եկեղ. ինքնաձեղուն Անան. եևեղ. բարձրաձեղուն Լաստ. եռաձեղուն Ոսկ. գծ. 356. երեքձեղուանեայ, չորեքձեղուանեայ Ոսկ. մ. բ. 23. երկնաձեղուն Անան. եկեղ. սրահաձեղուն Վրք. և վկ. ա. 51. կարծրա-ձեղուն Նար. խչ. միջնաձեղուն ԱԲ. կայ և գըծ. ձեղմամբ Սանահն. որ ՆՀԲ համարում է ձեղումն «ամրութիւն յարկաց ի ձեոն ձև-ղուան» բառից, բայց պարզապէս ձեղուն բառի գործիականն է։-Սեբեր. էջ 133 գըտ-նում ենք ձողունք «առաստաղ, կտուր», որ ՆՀԲ համարում է ձող բառի յոգնակին, սա-կայն նոյն ձեղուն բառն է, ինչպէս գտնում ենք Վկ. գէ. 40 (բնագրում ձեղունս, այլ ձեռ. ձողունս) և որ հաստատում է գաւառական ձողունք։


Ձիր, ձրից

s.

gift, grace, present, boon;
faculty, talent;
privilege, advantage;
մի՛ ի —ս ինչ եւ ի շնորհս խօսել, not to adulate or flatter;
— պերճախօսութեան, the gift of eloquence.

Etymologies (2)

• , ի հլ. «պարգև, նուէր, ընծայ» Եզն, Ոսկ. ա. թես. որից ձրի «նուէր, պարգև» Կոչ. «զուր, ընդունայն» ՍԳր. Ոսկ. եզն. ձրել «նուիրել, շնորհել» Սկևռ. աղ. կամ նաև ձի-րել Խոսր. պտրգ. 67, Գնձ. Անան. եկեղ. Տի-մոթ. կուզ, էջ 139, 209. ձերել Եփր. պհ. ձրիատուր Ճառընտ. առատաձիր Յհ. կթ. Մագ. ձեռաձիր Յհ. կթ. անձիր (գրուած և անծիր) «ապերախտ» Պիոն. (հրտր. WZKM 28, էջ 381), Ոսկ. եփես. բարեձիր Յհ. կթ. լիաձիր Նար. Մծբ. լուսաձիր Յիշատ. կաթ-նաձիր Նար. կուս. 412. կենաձիր Նար. կըրկ-նաձիր Նար. երկնաձիր Ճառընտ. Շար. հո-գիաձիր Նար. ճոխաձիր Ճառընտ. ձրիավարժ, ձրիակեր (նոր բառեր) ևն։

• = Բնիկ հայ բառ՝ հնխ. g'hēr-արմատից, սրա հետ հմմտ. յն. γάρις (սեռ. γάριτος) «շնորհք, հաճոյք, ուրախութիւն, բարեհաճու-թիւն, յարգանք, երախտագիտութիւն, վար-ձատրութիւն, թոշակ», γαρίεις «շնորհա-լի», χαίρω «հրճուիլ, ուրախանալ», χαριτόω «երկնաձիր շնորհներով լցնել», լտ. horior, bor(iltor «քաջալերել, ոգևորել», օսկ. hê-rest «կամի», սանս. háryati «ախորժիլ, ցանկալ», զնդ. [arabic word] zara «ձգտում, փա-փագ, նպատակ», հբգ. ger «ցանկացող». գոթ. gairnjan «ցանկալ», գերմ. gern «հա-ճոյքով, ախորժանօք» ևն (գերմանականից փոխառեալ է ֆինն. kernas «հաճոյքով, մե-ծաւ ուրախութեամբ» Kluge, էջ 176)։ Այս բոլորի արմատն է հնխ. g'her, g'herei-«ցանկանալ, կամիլ, ախորժիլ». հայերէն ձիր ծագում է g'hēr-ձևից. բայց ունինք նաև ձերել, որ եթէ ուղիղ գրչութիւն է, ցոյց է տալիս բուն g'her-արմատը։ Մեր բառի հետ նշանակութեան կողմից յատկապէս կապւում է յն. γάρις «շնորհք, վարձատ-րութիւն». իսկ «ձրի» առման համար հմմտ. լտ. grātus «ախորժելի», gratia «շնորհք», grātis «ձրի» (Boisacq 1047, Walde 369, Ernout-Meillet 438-9, Pokorny 1, 601)։ -Հիւբշ. 470։


Ներկ, ոյ

s.

tint, dye, colour;
— կոշկաց, shoe-blacking.

Etymologies (1)

• . ո հլ. «ներկ» Բրս. մրկ. Յայսմ. Գնձ. որից ներկանել ՍԳր. Ոսկ. ես. Եփր. ծն. կամ ներկել Սեբեր. Ոսկ. մ. բ. 5. Վեզօր. 152 կամ ներկուլ Ոսկ. հռովմ. 326. ներկագործ Արծր. ներկած Մանդ. Շար. ներկածոյ Խոր. ներկուած Եփր. թգ. Եղիշ. ծիրանաներկ Եւս. պտմ. անձերկ Մանդ. երանգաներկութիւն Փիլ. նխ. երփնաներկ Մծբ. ինքնաներկ Գէ. ես. լուսաներկ Մագ. ծաղկաներկ Փիլ. սևա-ներկ Վեցօր. մեղսաներկ Վրդն. օրին. և սղ. նարօտաներկ Սեբեր. Վեցօր. 152 ևն։ Նոր բառեր են իւղաներկ, ջրաներկ, ներկարար, ներկանիւթ, ներկապնակ, ներկատուփ ևն։


Սաղապ

adj.

slippery, failing, frail, wavering, unsteady, inconstant, fickle.

Etymologies (1)

• «անհաստատ, յողդողդ, փոփո-խամիտ» Յհ. կթ. 227. «դեգերանք գիտու-թեան մէջ, ուսման փորձեր» Ոսկ. յհ. բ. յիշ. էջ 960. որից սաղապաճեմ «քայլամոլոր, անտնալով պտտելով» Խոր. սաղապեցուցա-նել «մոլորեցնել, խոտորցնել» Խոր. սաղա-պիլ «սլքտալ» Պիտ. վջ. սաղապումն «դե-գերանք, կրթանք» (հմմտ. յն. τριβή «սլքտալ, դանդաղիլ, զբաղմունք, խնամք, գործունէու-թիւն») Մաքս. եկեղ. անսաղապ «անամոքե-լի, խիստ» Յհ. կթ. 363. դիւրասաղապ «շուտ սայթաքող՝ մոլորուող» ի գիրս Խոսր. 141. շուտասաղապ «շուտ սխալող» Խոսր. առսա-ղապել «մէկին մի բան վերագրել» Տիմոթ. կուզ 108 (ստրկական թրգմ. բնագրի ποοσ-τρίβω հոմանիշից, հմմտ. Ակինեան և Աճառ-եան, Տիմոթ. կուզ, էջ 47, 67). սրա հետ նոյն է սողոպումն «սայթաքում, անկում» Բրս. հց. որից դիւրասողոպ «շուտ գայթող, մեղքի մէջ շուտ ընկնող» Բրս. չար.։


Տող, ից

s.

line;
row, file, rank;
series.

Etymologies (1)

• = Թւում է խալդեան շրջանի բառ. հմմտ. վրաց. ტოლო տոլո, ტოლი տոլի «հաւասար, նման, հասակակից», ტოლობა տոլոբա «հա-սակակցութիւն», ტოლება տոլեբա «բաղդա-տել», ტოლაობა տոլառբա «ձկների կամ ոձերի զուգաւորութիւն», ტოლტოლი տոլտոլի «ճաւասար, հասակակից», უტოლო ուտոլո ռանհաւասար», որոնց նշանակութեան այս-պիսի երանգները թոյլ չեն տալ ընդունելու թէ մին միւսից փոխառեալ է. այլ երկուսն էլ փոխառեալ են միևնոյն աղբիւրից։-Աճ.


Օձ, ից

s.

serpent, adder, snake;
— or — աւազակ, the devil;
— խարամանի, dipsas or dipsade;
— շչէ, the serpent hisses;
cf. Քաղցրութիւն.

Etymologies (1)

• ԳՒՌ.-Ալշ. օձ, Շմ. Մշ. օծ, Ախց. Ակն. Գոր. Երև. Խրբ. Կր. Հմշ. Մրղ. Ննխ. Պլ. Ռ. Սեբ. Սլմ. Սչ. Վն. Տիգ. Տփ. օց, Զթ. էօ՝ծ, էօ՝ձ'՝, Ասլ. էօց, էօս, Մկ. էօց, Սվեդ. ուց, Հճ. էձ', Հւր. օղձը, Ջղ. օխձ', Յղ. օխծ, Ղրբ. ե՛խծը, Ագլ. աղձ։-Նոր բառեր են օձաբոյն, όձալեղ, օձ-գրող, օձեղէն, օձերես, օձիկ, օձուկ, օձփոր, օձոտ, օձքուր։


Օ՜շ

int.

would to God ! Please God ! God grant it !

Etymologies (1)

• «մտի պատառ, կտոր». նորագիւտ բառ, որ մէկ անգամ գործածուած եմ գըտ-նում Գոռ. և Շմ. էջ 71. «Ճեդքեսցին և քակ-տեսցին օշք ձեր ի թիկանց ձերոց», նոյն են նաև օշ օշ կոտորիմ «կտոր կտոր լինել» Պիոն. 386. ոշ ոշ կոտորեալ Վրք. և վկ. Ա. 124. որից օշատել Նոնն. 12. Առ որս. Պիտ. օշատում, օշոտում Նոնն. 12. օշել Փարպ. օշոտել Պիտ. Սարգ. աւելի գործածական է բառս յ նախդիրով՝ յօշ, որից ունինք յօշ յօշ «պատառ պատառ, բզիկ բզիկ» ԱԲ. յօ-շել «կտոր կտոր անել» ՍԳր. Ագաթ. Կոչ. 341. Վեցօր. 162. յօշատել կամ յօշոտել Գնձ. Նառ. 58, 62. յօշուած ՍԳր. յօշումն Մագ.։


Քաղցր, ցու, քաղցունք, ունց

adj. s. adv.

sweet, delicious;
mild, pleasant, agreeable, charming, amiable, affable, dear, be loved;
sweetness, honey;
— or —ցունս, sweetly, softy, gently, pleasantly, nicely;
— հայեցուածք, mild, looking;
— բնաւորութիւն, good temperedness;
— բարք, gentle manners;
— յիշատակ, pleasing remembrance;
— է տեսանել, it is pleasant to see;
— է նեաց, it is a pleasure for them to;
— է ինձ, I should like;
— էր մեզ տեսանել, we saw with pleasure.

Etymologies (1)

• = Այս գաղափարի համար հնդևրոպական լեզուները ներկայացնում են երեք տարբեր ռառ, որոնք են. 1) հնխ. dlkú-? որի ժա-հանգներն են յն. γλυϰός և լտ. dulcis «քաղցր». 2) հնխ. suād-, որից ունինք աանս svādú-, յն. ἠδός, դոր. ἀδός, լտ. suā-vis (<*suaduls), հսաքս. swōti, հբգ. suozi, անգսք. swέte, հհիւս. sotr, գոթ. suts, գերմ. súss, անգլ. sweet, հոլլ. zoeh «քաղցր». *) հնխ. saldu-, որից յառաջանում են միայն լիթ. saldus, լեթթ. salds, հսլ. šladuku, լեհ. slodki, ուկր. soiodkyǰ, ռուս. cладкiи «քաղցր»։ Սրանցից երեքն էլ մօ-տենում են մեր բառին, բայց ո՛չ մէկը չի ծածկում նրան, որ ըստ ձևի պահանջում է հնխ. sul-sk-։ Այս պատճառաւ էլ զանագան քննիչներ վերի ձևերը զանազան փոփռևու-թեանց ենթարկելով՝ ուզում են հասցնել նրան։ Այս փորձերի մասին տե՛ս տակը։ Երրորդ խմբի saldu-ձևը յառաջանում է հնխ. sāld-«աղ» բառից (ինչպէտ հյ. աղ և աղու), որ տալիս է հյ. աղ, աղտ, և հետ-ևաբար գործ չունի քաղցր բառի կազմու-թեան հետ։


Ո՞

Etymologies (1)

• հարցական անորոշ դերանուն՝ ան-ձերի համար գործածուած. հոլովւում է սեռ. ոյր, տր. ում, բց. յումէ, յումմէ, յգ. ուղ. ուք սեռ. տր. ոյց. (սրանց նախաւոր ձևերն են *ոյրու, *ումե, ինչպէս ցոյց են տալիս ուրումն, ուրուք սեռականները և ումեմն, ումեք տրականները)։ Ո արմատից են ո՞՝ ոք, ո և իցէ, ո և է, ումպէտ «պարապ տեղը» Ագաթ. կամ. ում և պէտ Բրս. լմբ.։-Նոյնի։ -ք, -մն, -ր ածանցիչներով են կազմուած ոք, ոմն, որ, որոնց վրայ տե՛ս իւրաքանչիւրն առանձին (հմմտ. *ի, *իք, իմն, իր)։ Մտա-դրութեան արժանի է ոյք բառի գործածու-թիւնը՝ իբրև անորոշ ածական. Միթէ բա-զո՞ւմք ոյք էին, որ գիտակ էին գործոյն. Կոչ. 19։-Ո գործածւում է նաև տեղ ցոյց տալո համար. այս իմաստով առանձին չէ գործած-ուած, բայց նրանից ունինք յո՜ «դէպի ո՞ւր» (իբր ո արմատի նախդրիւ հայցականը) ՍԳր. Եզն. Բուզ.։ Ո՜վ և ո՞ւր բառերի վրայ տե՛ս վարը։