Definitions containing the research գոյն : 3154 Results

Մակ, Մակա

Etymologies (1)

• Lag. Arm. Stud. § 1406 ուզում է միացնել նախորդ մած «կպչիլ ևն» ար-մատին։ Bugge KZ 32, 85 տուել է վե-րի մեկնութիւնը։ Patrubány SA I. 17 հունգ. maga-s «բարձր» բառի հե՞տ։ Karst, Յուշարձան 406 սումեր. mag' «գերագոյն», mug' «վրայ», 421 թթր. maq «բարձր», ույգուր. maq-ut-mak «բարձրացնել»։


Մետրապոլիտ, լտաց

Etymologies (1)

• = Յն. μητροπολίτης հոմանիշից, որ բուն նշանակում է «մայրաքաղտքացի» (տե՛ս նա-խորդը). սրանից են նաև լտ. meīropollta, գերման. Metropolit, ռուս. митрополитъ ևն. ըստ այսմ հայերէնի ուղղագոյն ձևն է մետրոպողիտ (կամ մետրոպոլիտ)։-Հիւբշ. 365։


Ո՞

Etymologies (1)

• = Բնիկ հայ բառ, որ ծագում է հնխ. k*o-(կամ q'o-) հարցական և անորոշ դերանու-նից՝ նախաձայնի անկումով։ Այս արմատը տալիս է խիստ բազմաթիւ ածանցներ (դերա-նուններ, միջակ անուններ, մակբայներ), ո-րոնց թւումն ու բացատրութիւնը համեմա-տական քերականութեան գործն է։ Կարևո-րագոյններից յիշենք այստեղ՝ սանս. kah, kā «ո՞վ», զնդ. հպրս. ka-«ո՞վ», պրս. ❇ ki «ո՞վ», [arabic word] kay «ե՞րբ», [arabic word] či «ի՞նչ», [arabic word] čirā «ինչո՞ւ», [arabic word] kujā «ո՞ւր», [arabic word] kudām «ո՞րը», յն. πο-որից πόϑεν «ո՞րտեղից», πόϑι, ποῦ (յոն. ϰὸϑι, ϰοῦ) «ո՞ւր, ուր որ է». πօῖ«յո՛», πώς, յոն. ϰώς «ինչպէս», լտ. quis «ո՞վ, ո՞րը», quod «ի՞նչ», quo «յո՜», օսկ. ումբր. po-, հիռլ. co-te, ca-te «որ է», coich «որոյ», nech «ոչ ոք», կիմր. pan «երբ». ոռթ. has «ո՞վ», han «ե՞րբ», had «յո՞», գերմ. wer (հինը hwèr) «ո՞վ», was «ի՞նչ». wie «ի՞նչպէս», wo «ո՞ւր, յո՞», wann «ե՞րբ», wenn «եթէ», welch «ո՞րը», yeder «ո չ», անգլ. who «ո՞վ», լիթ. kás «ո՞վ». kadá «ե՞րբ», kuī «ո՞ւր, դէպի ո՞ւր», լեթթ. kas «ո՞վ, ի՞նչ», հպրուս. kas, հսլ. kú-to «ո՞վ», kü-do «ո՞ւր», ռուս. kmo (ուկր. chto) «ո՞վ», каждыи «իւրաքանչիւր» (հսլ. kъ-žьdo), колька, c-колькo «ո՞րքան», куna «յո՞», rдь (հսլ. къдe) «ո՞ւր», какъ «ինչ-պէ՞ս», коrда (=լիթ. кадá, հպրուս. kaden) «ե՞՛րբ», чeи «որի՞», ալբան. kε «եթէ», si «ինչպէ՞ս», ևն ևն։ Նոյն արմատի հնխ. k2i-k2u-ձևերի վրայ՝ տե՞ս ի, ուր (Pokorny 1, 519-523, Walde 635, Boisacq 799, Berne-ter 673-5, Trautmann 111)։-Հիւբշ. 481։


Ջուխտ

Etymologies (2)

• «զոյգ» Տաթև. հարց. 641. Սամ. անեց. 100 (մի ձեռագրում). Առաք. պտմ. 133. որից ջուխտակ «մի զոյգ» Կոչ. ժբ. (նոր տպ. էջ 230՝ ըստ մի ընտրելագոյն ձեռագրի ունի ջամբթակ). ուրիշ վկայութիւն չկայ։

• = Պհլ. ǰuxt «զոյգ», ǰuxtih «յոգնակի, բազմաթիւ», բելուճ. ǰuxt «հաւասար», պրս. [arabic word] ǰuft «զոյգ, լծակից, ամուսին, կին», [arabic word] ǰufta «կիցք, երկու ոտքով տրուած հարուած, աքացի», [arabic word] ǰuftak «անբա-ժանելի» (իմա՛ «զուգուած»)։ Իրանեաննե-րի հնագոյն ձևը ներկայացնում է զնդ. [other alphabet] ︎ уuxta «լուծ, լծուած», որ անցեալ դերբայն է yայ «կցել, զօդել, լծել» բայար-մատի և որի բնիկ հայ ձևն է լուծ (տե՛ս այս բառը)։ Պարսկականից են փոխառեալ թրք. [arabic word] čift «զոյգ, հերկ», čiftji [arabic word] «երկ-րագործ», քրդ. jot, ǰut, զազա jit «արօր».-թուրքականի միջոցով են բուլգար. čift, čuft «զոյգ. 2. լուծ եզանց», սերբ. čift, čiv «զոյգ», ռուս. юфть, ioxть «մի տեսակ կա-շի» (այսպէս է կոչուած ըստ որում այդ կա-շիները զոյգ զոյգ են աղաղում), գւռ. ռուս. տxть «եռեակ արտ, որոնցից միշտ երկուսն են մշակում և միւսը թողնում»։-Ռուսերէ-նից փոխառութեամբ գերմ. Juften. Juchten «նոյն ռուսական կաշին», որից էլ չեխ. juch-ta, լեհ. jucht, juchta և սրանից էլ ուկր. ǰucht, juchta «նոյն կաշին» (Berneker, 156 Kluge 233)։-Հիւբշ. 233։