Your research : 2 Results for այտ

Entries' title containing այտ : 185 Results

Definitions containing the research այտ : 405 Results

Տաշտ (ից)

s. bot.

cup, mug;
bowl, basin;
vat, trough;
tub, bucket, wash-tub or lye-tub;
basket;
— խմորոյ, kneading-trough, hutch;
— խնկոց, bed of spices;
cf. Խնկանոց;
— որմածուաց, hod, tray;
layer, slip, offset;
vine-branch, vine-shoot.

• . *ի հյ. «բաժակ, գաւաթ, թաս» ՍԳր. Բուզ. Ոսկ. ա. կոր. «խնկաման» Երգ. ե. 13, զ. 1. «կոնք» Վրք. հց. «կթոց, կողով» Ճառընտ. «ձիու գասակը պաշտպանող մի տեսակ զրահ» Արծր. 132 (տե՛ս իմ Հլ. նոր բառեր հին մատեն. Ա. 208), «մի տեսակ երաժշտական խազ» (գրուած է դաշտ Վստկ., թաշտ ՀՀԲ. հմմտ. պրս. [arabic word] tastgar «անուն երաժշտի միոջ», որ ծագում է tašt «կոնք» բառից)։ Արդի գրականում և գաւառականներում տաշտ նշանակում է մի-այն «փայտէ կոնք»։

• ԳՒՌ.-Ալշ. Ախց. Գոր. Երև. Կր. Ղրբ. Մկ. Մշ. Մրղ. Սլմ. Վն. Տփ. տաշտ, Սչ. դաշդ, Խրբ. դ'աշդ, Հմշ. Ռ. Սեբ. դաշդ, Ասլ. դաշդ, դաշ*, Ագլ. տօշտ, Զթ. դmյդ՝, դmրդ՝։-Հա-նազան բարբառներում տարբերւում են փայ-տէ տաշտը (խմորի համար) և պղնձէ տաշ-տը (լուացքի համար). այսպէս. Լ. Ախց. Ղրբ. տաշտ «փայտէ տաշտ» և Ախց. թmշտ, Ղրբ. թէշտ և Լ. տաշտակ «պղնձէ տաշտ»։ (Առա-ջին երկուսը նոր փոխառութիւն են. այսպէս նաև Ջղ. թաշտ, Տիգ. թաշդ, Շմ. թէշտ)։-Նոր բառեր են տաշտագլուխ, տաշտադրէք, տաշտադրօնք, տաշտածհան, տաշտաքանդ, տաոտաքեր, տաշտաքերանք։


Վան

s.

repulse;
cf. Վանք.

• Պատև. Гnaгor. камии, էջ 30 վա-նակն մեկնում է Վանի (Վան քաղաքի) ակն։ Հիւնք. պրս. [arabic word] bānu «բարակ շիշ». (բառիս ծագումը անյայտ է)։ Կայ նաև արաբ. [arabic word] ︎ vaniya, [arabic word] ︎ vanat «մարգարիտ» (Կամուս, թրք. թրգմ. Գ. 953)։


Վառ (ի)

adj. s.

ardent, burning, inflamed, on fire;
shining, brilliant;
fire, ardour, brilliancy, splendour;
— ի —, glittering, sparkling, resplendent, cf. Փայլուն, cf. Շողշողենի, cf. Պայծառ.

• «վառած, փայլուն» Ոսկ. յհ. բ. 4. Խոր. Տաղ. «բորբոքում, այրիլ վառիլը» Նար. տաղ. Շնորհ. այբուբ. որից վառել «այրել, բռնկցնել» ՍԳր. Եզն. Ոսկ. ես. Եփր. ծն. վառիվառ Լաստ. վառ ի վառեալ Նար. տաղ. վառ ի վառեան Տաղ. վառումն Եղիշ. վառա-րան Շար. վառվառիլ Յայսմ. բոցավառեալ Ոսկ. լուս. լուսավառ Խոր. հռիփ. կրակավառ Գնձ. հրավառ Վրք. հց. ջահավառ Մաշտ. վառվառուկ «մի տեսակ բոյս. alyssum alpes-tre L» (ըստ Տիրացուեան, Contributo § 156)» Գաղիան. բժշ. (տե՛ս աալուսան բառի տակ)։ Միջնադարեան ձև է վառչիլ Մխ. բժշ. 70, 90, Վրդ. առ. 333։ Նոր բառեր են լապ-տերավառ, վառելափայտ, վառվռուն, խան-դավառ ևն։


Վառեակ

cf. Վառեկ.

• = Սրա հետ նոյն են վրաց. ვარია վարիա «ընտանի թռչունի ձագ, հաւի վառեակ», քրդ. firik «վառեակ», արև. թրք. [arabic word] ferik «թըռչ-նիկ». բայց յայտնի չէ թէ ո՛րը որից է փոխառեալ։-Աճ.


Վարար (ի, ից, աց)

adj.

lascivious, wanton, unchaste.

• (ըստ ՆՀԲ ի, ի-ա հլ. բայց կայ միայն ի հլ.) «վաւաշոտ, արուին հետամը-տող կին կամ մատակ անասուն» Խոր. Բ. 32. Մագ. թղ. 59. Միխ. աս. 199. Նոնն. 13 («իգամոլ անասուն»), Սարկ. հանռ. Սամ անեց. 44. որից վարարել «շուայտիլ, խև-նեշանալ, ցոփանալ» Փիլ. լիւս. Լաստ. ժէ, (տպ. 1844, էջ 72 վարանէր)։ Բառիս երկ-րորդ ձևն է վրիրակ, որից ունինք վրիրակ խաղալ «խենեշանալ, պոռնկանալ» Նորա-գիւտ Յայտ. ժը. 9. վրիրակութիւն «խենե-շութիւն, ցոփութիւն» Նորագիւտ Յայտ. ժը. 3. վրիրակել «ցոփանալ» Նորագիւտ Յայտ ժը. 7 (սրանց դէմ այլ ձ. վիրարկ, վիրար-կութիւն)։

• ՆՀԲ զհետ վարիլ ձևի՞ց։ Հիւնք. վա-րազ բառից։ Նորագիւտ վրիրակ ձևը գտաւ ու մեկնեց նախ Հ. Բ. Սառ-գիսեան, Քնն. Յհ. Մանդ. Վենետ. 1895 էջ 44, յետոյ Ֆ. Մուրատ, Յայտ. յովհ. էջ 289, և վերջին անգամ Տաշեան ՀԱ 1906, 77։ Այս երկու բառերի հետ կապ ունի՞ արդեօք ուտ. վար «կատաղիլ»։


Սուգ (սգոյ)

s.

mourning;
grief, sorrow, affliction, weeping, sadness;
աւուրք սգոյ, time of mourning;
հանդերձ սգոյ, mourning clothes;
— առնուլ, ունել, to go into mourning, to wear mourning, cf. Սգամ;
to be sunk in grief, to be desolate, afflicted;
ի — մտանել, լինել, նստիլ, to be in mourning;
— զգենուլ, to put on mourning, to be clad in mourning;
թողուլ զ—, to leave off mourning, to go out of mourning;
— առնուլ ի վերայ ուրուք, to mourn for, to weep over, to bewail;
ի — համակեալ կալ ընդ, to be inconsolable for;
ի — դառնութեան ընկղմեալ կայր, he gave himself up to bitter grief;
cf. Ընկղմիմ.

• Հներից Շնորհ. մտթ. էջ 90 հանում է զգալ բառից. «Սգոյդ անուն յայտնի ունի զտեսութիւն ասացելոցս. սուգ ա-սի վասն զգալոյ զիրս՝ զոր երբեմն յան-զգայութեան գոլով ո՛չ զգայր»։ Ուղիղ մեկնեց նախ ԳԴ, որ համեմատում է պրս. սուկ, սուք ձևերի հետ։ Brosset JAs 1834, 369 ևն սանս. cuč և վրաց. ծուխի «սուգ, տխրութիւն», ՆՀԲ պրս. ձևև հետ։ Windisch. էջ 7 սանս, cōka-Bottich. ZDMG 1850, 361 սանս. cōka, թերևս նաև զնդ. saoka «հաճոյք»։ Նոր-


Սուռնաբ

s.

prince of death, Satan.

• = Անշուշտ օտար է. բայց մայր ձևը ան-յայտ։


Սպեղանի (նւոյ, նեաց)

s.

plaster, poultice, salve, unguent, ointment, pomatum;
diachylum, cerate, cataplasm;
—ս ի վերայ դնել, cf. Սպեղանեմ.

• ՆՀԲ վրաց. սալբունի։ Böttich Rn-dimenta 33 դնում է ասորուց։ Հիւբշ. Ուս. փոխառ. բառից, թրգմ. Տաշեան, էջ 42 դնում է ասոր. բառերի շարքը՝ կասկած յայտնելով թէ հայը յոյնի՞ց թէ ասորուց է փոխառեալ. իսկ Arm Gram. 381 առանց տարակոյսի յոյնից է դնում։ Հիւնք. յն. σπίλας «սպի» բա-ռից՝ հյ. -անի մասնիկով։


Սպիտակ (աց)

adj. s.

white;
white, white lead, ceruse;
silver coin;
— մարգարտեայ, pearl-powder;
— զինկի, zinc-white, oxide of zinc;
ի —ս, dressed in white;
— առնել, to whiten.

• Ուղիղ մեկնեց նաև Klaproth, Asia pol. 106 (նոյնը նաև Mémoires 1, 433 սանս. chweta, պրս. sefid)։ ԳԴ պրս. նիփ թաք «սպիտակ (դեղ շպարելոյ)» և սիփիյտ «ճերմակ»։-ՆՀԲ վրաս. սպէտա՛կի, պրս. իսփիտ, իսֆիյտ։ Սանս. և զնդ. ձևերը յիշում են Peterm. 17, 21, Windisch. 11, 19 Böttich. ZDMG 1850, 361 Arica 82 373 ևն։ Տէրվիշ. Մասիս 1882 յուլ. 24 և Լեզու 159 նախաձևը դնում է *սվայտա, որից բնիկ հյ. պիտի ունենայինք *սուէտ կամ սկէտ։ Հիւնք. էջ 45 պրս. սիբթաք, սի-բիյթաք։ Աղբալեան ՀԱ 1929. 552 հա-


Ստոյիկեան

adj. s.

stoical;
stoic;
— աղանդ, stoicism.

• = Յն. στωἰϰός «ստոյիկեան», որ կազմու-ած է στοά «սրահ» բառից և նշանակում է բուն «սրահական» (այսպէս կոչուած, որով-հետև Զենոն փիլիսոփան այդ վարդապետու-թիւնը քարոզում էր յայտնի մի սրահի մէջ)։-Հիւբշ. 382.


Ստորի (րւոյ, րեաց)

s.

weaver's beam or roller.

• = Բնիկ հայ բառ՝ հնխ. stor-«ծառի կամ փայտի կոճղ» արմատից, որի բարձր ձայն-ռարձն է ster-. հմմտ. յն. στεῖρα «նաւի առջևի կոր ու հաստ գերանը», στήριγς «նե-ցուկ, յենարան», հբգ. storro և մոր. storre եծառի՝ փայտի կոճղը»։ Հնխ. ster-նշանա-կում է նաև «ամուր, պինդ, հաստատուն» և յետոյ «ամուլ, չբեր, ստերջ». երկուսի միու-թիւնը ցոյց է տալիս յն. στεῖρα «նաւի գե-րանը», որ միևնոյն ժամանակ նշանակում է «ամուլ, չբեր». միւս օրինակները տե՛ս ստերջ բառի տակ (Pokorny 2, 627-8, Bo-isacq 906-7)։-Աճ.


Սերտ (ից)

adj. fig. adv.

solid, firm, hard, compact, constant, fix, stable, strong;
true, sincere, close, intimate, cordial;
—, —իւ, firmly, constantly;
voluntarily, willingly;
sincerely, intimately, closely;
— առաքինութիւն, solid virtue;
— սիրով, tenderly, affectionately, cordially;
— սիրել, to love sincerely, with all one's heart, passionately;
— աղօթել, to pray intensely, warmly, earnestly, eagerly.

• ԳՒՌ.-Սչ. սերտ «խիտ» (օր. սերտ սան-տըր), Մշ. սերդ «պինդ» (ձմերուկի, բողկի համար ասուած), Սլմ. Վն. սեռտ «թարմ, առոյգ, քաջառողջ», Երև. սէռտ «պինդ» (ձու, փայտ), Տփ. սիրտ «թանձր»։-Նոր նշանա-կութեամբ Մշ. սերդ «դասը լաւ սովորած», բայաձև Մշ. սէրդէլ, Ախց. Կր. սէրտէլ, Պլ. Սեբ. սէրդէլ, Ագլ. սէ՛ռտիլ, Ասլ. սէրդէլ, Խրբ. սէրդիլ, Մկ. սէռտիլ «լաւ սովորիլ դա-սը»։


Սիփոն

cf. Կնճափող.

• «տղայոց նուագելու փչողական մի գործիք». ունի միայն ՓԲ՝ առանց վկա-յութեան. որով յայտնի չէ թէ հի՞ն է, թէ նո-րամուտ։ Միջին հայերէնում գտնում եմ սի-ֆուն «գինին տակառից քաշելու խողովակ» Վստկ. 98. «Եւ այլք երկայն սիֆուն շինեն և մինչև ի վայր ի յատակն ի մրուրն մխեն»։

• = Յն. σίφων «խողովակ, ջրհան, բերանով ջուր ցայտեցնելու մի գործիք», որից ֆրանս. šiphon «խողովակ». պէտք է լինի նաև ա-բաբ. ❇ *sīfūn, որ Վաստակոց գրքի թարգմանութեամբ յունարէնից անցել է ա-րաբերէնի և այս տեղից էլ հայերէնի։-Աճ.


Վիժակ (աց)

s.

curtain, veil, hangings, tapestry;
water-spout, jet;
cf. Վիժանք;
— զինուց, sheath for arms.

• Անշուշտ այս բառն է, որ Տաթև. հառզ. 425 գրում է վինակ. «Այն որ վի-ճակն է՝ ծիրանեգոյն հանդերձ է, որ զսեղան հացին և զխնկոցն ծածկէին. և տեսութիւն կամ փրկութիւն թարգմա-նի»։ ՀՀԲ վէժ «վայր ընկնել» արմատից։ ՆՀԲ վիժակ «ջրցայտք, հոսանք» բառից փոխաբերաբար, ճիշտ ինչպէս ունինք շատրուան՝ նոյն կրկին նշանակութիւն-ներով։ Lag. Btrg. bktr. Lex. 71 պրս. āwextan «կախել» բառից, որ մերժում է Հիւբշ. 246, Տէրվ. Altarm. 86 և Հիւնք. ըստ ՆՀԲ։ Թիրեաքեան, Արիահայ բռ. 353 պրս. [arabic word] pīča «ծածկոյթ կա-նանց», Scheftelowitz KZ 54 (1921), էջ 249 լիթ. wijžti «սանդալ հիւսել», ռուս. vizžocha «երկար ճպոտ», զնդ. ni-vaēz «կապուիլ, կցուիլ»։


Պողովատ (ոյ, ի, ից)

s.

steel.

• Պրս. բառի հետ համեմատեցին Klap-roth. As. polygl. էջ 105, Bottich. ZD-MG 1850, 367, Lag. Urgesch. 813, Ges Abhd 75. Justi. Dict. Kurde 84. վերջինը նաև քրդ. և պհլ. ձևերը։ Հիւնք. յն. πλατῦა «պողոտայ» և պրս. բուլատ. -Պհլ. բառիս ծագումը և ստուգաբա-նութիւնը յայտնի չէ. Müller WZKM 5, 186 համարում է յունարէնից փոխա-ռեալ՝ իբր πολύπατας «շատահնչիւն», բայց այս մեկնութիւնը չէ ընդունուած (Horn § 340)։ իսկ Ագլ. նոր փոխառութեամբ՝ փօ՛լաթ։ Այս բոլորը յանգում են 4 ձևի, այն է՝ պողվատ. պողպատ, պողղատ, պողատ. առաջինը ներ-կայացնում է պհլ. polavāt, երկրորդը՝ պհլ pōlāpat, երրորդը յառաջանում է ղ և վ ձայ-ների համանմանութեամբ, իսկ չորրորդը (պողատ) ո՛չ թէ նախորդների ինչ որ աղա-ւաղեալ ձևն է, այլ յառաջանում է պրս. ❇ bolād ձևից մի քիչ աւելի հին *polāt ձևից։


*Պողոսակ

s.

press-screw.

• ԳՒՌ.-Նբ. Մշ. պօղօսակ, Ալշ. պօղօսագ, Շիր. պօղօսիկ «մամուի փայտեայ հա-տ պտուտակը», որից Տփ. պօղօսկապան «պո-ղոսակ շինող»։


Պսեմն

cf. Պսեմ.

• «վարդի փուշ». մէկ անգամ ունի Ոսկ. պօղ. Ա. 399. «Ընդդեմ միմեանց կայ-ցեն հակառակք և միմեանց նմանիզեն, որ-պէս ցորենոյ՝ որոմն և վարդի պսեմն» (յն. բնագրում «փուշ»)։ Նոյն բառն է անշուշտ որ յետնաբար ունի Վստկ. 136 գրծ. պըսմով ձևով, իբր «մի տեսակ վայրի փշեղէն». այս-պէս՝ «Պրսմով կամ այլազգ չոր փշով զբե-րանն կալ»։ Ուղղականը անյայտ է. բայց դատելով նախորդից՝ պիտի լինի պսեմ։-Վաստաևոց գրոց ցանկի մէջ, էջ 257 անու-շադրութեամբ բառս դարձած է պլամ, որ անշուշտ ուղ. պըսմ ձևից է յառաջացած (ըս և լա նոյն ձևն ունին)։


Պրիսկ (պրսկի)

s. bot.

s. bot. turbith, thapsia, bastard turbith.

• «մի տեսակ բոյս է» (ըստ Գա-ղիան. «thapsia», ըստ Բժշ. «thapsus, սկիւ-թական փայտ»)։


Պօզ

cf. Պօզլախ.

• «գորշագոյն» Վստկ. 199. Երազ. որ և պօզլախ (գրուած պաւզլախ) Յայտ. զ. 8 լուսանցքի վրայ (յետին գրիչներից աւելա-ցուած իբր բացատրութիւն շլոռոս բառի). բոլորն էլ գործածուած են ձիու համար։

• ՆՀԲ սխալուելով Յայտ. զ. 8 լուսան-ցագրութիւնից՝ դնում է «գոյն կանաչ ֆըստըխի և դեղին կամ բացագոյն կա-նաչ. ըստ մեզ բացատրի յն. բառիս χλω-թός, շլոռոս»։ Թրք. բառերը իրեն ծանօթ չեն, ինչպէս նաև գւռ. բօզ «գորշ ձի», որ թուրքերէնից նոր փոխառութիւն է։


*Ջաղջ

s.

superfluous branches to be pruned.

• , ի հլ. «բեկբեկեալ, խե-նէշ, զոփ, շուայտ». անստոյգ բառ. ունի մի-այն ՀՀԲ. (իսկ սրա տուած երկրորդ նշանա-կութիւնը՝ «փայտի կոտրտանք», գաւառա-կան է ըստ ՆՀԲ, բ. 1066բ)։


Ջայլ (ից)

s.

multitude, crowd, quantity;
company of mourners or weepers;
repeated bursts of weeping, wailing.

• , ի հլ. «մեռելի վրայ լացողների խումբ» Նար. կր. 174. Օրբել. ողբ. Ածաբ. մկրտ. «բազմութեամբ լաց, ողբ» Մխ. երեմ որից ջայլել «մեռելը խմբուելով ողբալ» Բուզ. 125. ջայլական (որ և ջալական) «ող-բական» Երզն. քեր. ջայլանք «ողբ, կոծ» Հին բռ. անշուշտ այստեղ է պատկանում նաև ջաղել «ողբալ», որ գիտէ միայն ՓԲ յաւել. (եթէ ստոյգ է, մի գեղեցիկ օրինակ է յլ=ղ լծորդութեան. ինչ. նշոյլ և նշող, թոյլ և թող. յոյլ և յողալ)։ -Ջայլ աւելի ընդհանրանա-լով նշանակել է «խումբ մարդկանց» Կանոն. (Քահանային զմեղս՝ եթէ ոք (ի] հրապա-րակի ջայլի ձաղեսցէ, ոգւոյն ոլորէ դատաս-տան), «կենդանիներ» ԱԲ. որից ջայլական «ջոկ, խումբ» Լծ. նար. ջայլիլ «պար առնուլ» Արիստ. գրչ. ջայլիք «հօտ (ոչխարների)» Մագ. թղ. 219, «մարդկանց խումբ» Մագ. թղ. 148։-Բոլորովին ուրիշ է ջայլակոծել «գանակոծել, ծեծել» Բռ. ստեփ. լեհ. որ ծա-գում է ջալ «փայտ» բառից. տե՛ս այս բառը և հմմտ. ջալ «ջոկ կամ հօտ», որ է ջայլ։


*Ջոջ

s.

great, grand.

• ԳՒՌ.-Ալշ. Մշ. ջ'ոջ՝, Վն. նոչ (սեռ. ճիւ-չիւ), Մրղ. ճուչ, ճէօչ, Սլմ. ճէօչ, Մկ. ճիւ, Ռ. չօչ. բառս գործածական է նաև Ապ. Արճ. Բլ. Բղ. Խ. Խլ. Նփ. Սր. Ոզմ. Տիգ.։ Նոր ռա-ռեր են ջոջանալ, ջոջագլուխ, ջոջիկ, ջոջկիկ, ջոջութ, ջոջպապ, ջոջւոր, ջոջցնել, ջոջնաևt, ջոջահոգի, ջոջագլխանակ։-Հին հայերէնից աւանդուած է մեզ Ջոջիկ անունը. այս անու-նով յայտնի են Ջոջիկ եղբայր Վազգէնի՝ բդեշխի Վրաց. ամուսնոյ ս. Շուշանկայ (Ե դար), Ջոջիկ վաներէց Արամունից (608 թ.) Ջոջիկ իշխանաց իշխան Տայոց (Ժ դար). Այս վկայութիւնները հասցնում են ջոջ բա-ռի հնութիւնը մինչև Ե դար


Սանդարամետ (ից, աց)

cf. Սանդարամետք;
cf. Սանդարամետային.

• , ի-ա հլ. (յետնաբար նաև ի հլ.) «երկրի խորագոյն անդունդները, ստորերկրեայ վիհ» Եզեկ. լա. 16. Ագաթ. Վեցօր. էջ 14, 16. Կոչ. Եփր. թգ. 384. «դը-ժոխքի իշխանը, սադայէլ» Յհ. կթ. Շնորհ. Շար. որից սանդարամետական «ստորեր-ևոեայք, անդնդային ոգիներ, մեռելները» Փիլիպ. բ. 10. Ադաթ. Մծբ. սանոարամե-տային Պտմ. աղէքս. Կեչառ. աղէքս. սան-դարամետապետ «դժոխքի իշխանը» Կոչ. 97, խոր. (կամ կրճատ՝ սանդարապետ Կոչ. այլ ձ.), սանդարապետական Եփր. փիլիպ. 158. Նոյն է և բառիս աւելի հին ձևն է ներկա-յացնում սպանդարամետ «Դիոնիսոս կամ Բաքոս դիք շուայտութեան» Բ. մկ. զ. 7. Ար-ծր. ա. 3 (Երկիր պանդոկի՝ ապանդարամետ աստուած է), որից սպանդարամետական «բաքոսական» Բ. մկ. զ. 7։-Ալիշան, Հին հաւ. էջ 311 արմատը դնում է *սանդար(ք) «խոր վիհ, անդունդ, դժոխք», որ իբրև գո-յութիւն ունեցող բառ կրկնում է Տիրոյեան, Հանրագր. էջ 586 սանդարք «դժոխք» (ջըն-ջելի)։


Սատուր

cf. Սակուր;
cf. Սատիր.

• ԳՒՌ.-Այս բառի՞ց են սատոր Ղրբ. «հաստ կոճղ՝ որ իբր յենարան են դնում և վրան փայտ կոտորում», սատուր սատուր անել Ղրբ. «կտոր կտոր անել, ջարդել, յօշոտել»։


Սատոն

s.

satum, setier, ( English gallons, or English pints of wine).

• «մար, 50 քսեստ պարունակող չափ», որ և սայտոն. կայ նաև սայիտ «22 քսեստ». բոլորն էլ ունի Շիր. էջ 31։


Սարբինայ

s.

vine-trellis.

• կամ նաև սարփինայ, սար-բնայ «խեչակ, բոյսը բարձրացնելու նեցուկ» Վստկ. 56, 61, 63, 181. արդի գրականում «խաղողի որթը վրան բարձրացնելու համար շինուած փայտեայ կազմած, թրք. ասմա-լըխ»։

• = Կաոմուած է պրս. ❇ sar «գլուխ» ︎ binā «շէնք» բառերից, sar «գերան. սիւն, կազմածի փայտ, նեցուկ» նշանակու-թեամբ գործածուած ենք գտնում Ղրբ. սար «գորգ գործելու կամ ջուլհակի ոստայնի ամենաբարձը գերանը, որի վրայից կա-խուած են հինածները», վրաց. სარი սարի «որթատունկի տակի նեցուկը», հյ. սարի «կայմ, սիւն», վրաց. სარვა սարվա կամ მოსარა մոսարվա «որթատնկի տակ յենարան դնել».-իսկ binā, որից արևել. թրք. bunā նշանակում է «որթատունկի առջև բարձրացած թումբի թեք մասը կամ լանջը, որի ետին գտնւում է որթատունկը». գործա-ծական է նաև Սալմաստի հայոց բարբառում։ Ամբողջը փոխառեալ է պարսկերէնից, որի գոյութեան ապացոյց է ասոր. [syriac word] sarbinā «ցից կամ սարբինայ», գործածուած արդէն Սիր. իբ. 18 (Brockelm. Lex. syr. 505բ)։ -Աճ.


Սեռ (ից)

s. gr.

kind, species, race, generation;
nature, complexion;
*height;
gender;
— եւ տեսակ, the genus and the species;
մարդկային —, mankind;
հայկական —, the Armenian nation.

• , ի հլ. «ազգ, ցեղ, տոհմ» Փիլ. Շար. Մագ. Յայտ. իբ. 16. «ըստ տրամաբանից՝ առաջինն ի հինգ ընդհանրից» Պորփ. Արիստ. ստորոգ. «ըստ քերականաց՝ անունների ա-րական, իգական կամ չեզոք լինելը և բայերի ներգործական, կրաւորական կամ չեզոք լի-նելը» Թր. քեր. որից սեռական, սեռային, նեռաբար, սեռակոտոր, սեռանալ, եռասեռե-ան, կիսասեռ, յոգնասեռ ևն, բոլորն էլ յե-տին։


Ռաստ

s.

thick cloud.

• -Որովհետև զանապ նշանակում է «տուտ, պոչ»=արաբ. [arabic word] δanab, ուստի յայտնի է որ ռաստ բառն էլ պիտի նշանակէ «գլուխ». հմմտ. ֆրանս. la tête et la queue du dra-gon (հանգոյցք լուսնի ի վերայ խաւարման ծրին.-տե՛ս Նորայր, Բառ. ֆր. 422 ա) Արաբ. կայ [arabic word] ras «գլուխ», որ յարմար-ւում է մեր բառին, միայն տ ձայնը աւելի է։ -Աճ.


Սաբեկ (այ)

s. fig.

thicket;
pardon.

• . (սեռ.-այ). անյայտ նշանակու-թեամբ գործածուած է մէկ անգամ Ծն. իբ. 13. «եւ ահա խոյ մի կախեալ կայր զծառոյն սաբեկայ զեղջերացն». այստեղից անցել է նաև Բուզ. 93, Եփր. երաշտ. 203-204, 209, Շար.։


Սադայէլ (ի)

s.

the devil, lucifer, satan.

• = Անշուշտ եբր. բառ է. բայց բուն ձևը յայտնի չէ։


Սադերովթ

s.

sateroth, ranges of the Temple.

• ԱԲ մեկնում է «մէջտեղի սրահ»։ Ըստ Gesenius17, 779 եբր. [other alphabet] səderōth յոգնակին է եզ. [hebrew word] sədērā բառի, որ նշանակում է «կարգ կամ շարք մար-տիկների». այլուր (Գ. թագ. զ. 9) ունի շինարարական անյայտ նշանակութիւն, որից անշուշտ ազդուել է ԱԲ։ Ուղիղ է համեմատում Macler ՀԱ 1927, էջ 614։


Սայլ (ից)

s. ast.

waggon, chariot, cart;
arcturus;
bootes.

• = Փոխառեալ է փռիւդ. *satilja ձևից, սրից փոխառեալ են նաև յն. σάτιλλα «Բոյլք աստեղաց, Մեծ Արջի համաստեղութիւնը» (Հեսիքիոս), σατίνη, յգ. σατίναι «սայլ, կռուի կառք». (մէկ մէկ անգամ գործածուած Հո-մերոսի և Անակրէոնեան մի հատուածի մէջ)։ Սրանց Փոքր-Ասիական ծագումը յայտնի է։


Սայր (ից)

s.

edge, sharpness;
cf. Սար;
սատակել ի — սուսերի, to put to the edge of the sword.

• , ի հլ. «թուրի բերան» Բ. մկ. ե. 11. Գ. մկ. զ. 4. Ոսկ. եբր. «լեռան ծայրը» Մաշկ. որից սայրասուր «բերանը սուր» Նար. Լմբ. Շնորհ. Յայսմ. սայրադիր «սուրի ծայր» Սիր. լդ. 31. սայրուց «նաւի քի՞թը կամ կո-ղերը» Ոսկ. եփես. 871. երկսայրի ՍԳր. երեք. սայրի Վրք. հց. երեքսայր Կնիք հաւ. 315. եռասայր Մխ. երեմ. միասայրի Նեեմ. դ. 18. կրկնասայր ԱԲ։ Բառիս երկրորդ ձևն է ՍԱՅՌ, որ յիշում է ՀՀԲ «լեռան գլուխ» նշա-նակութեամբ, առանց վկայութեան. որից ձևացած են սեռ «լեռան մէջքը» Օրբել. 150 (Ելանէ ձորովդ ի վայր ի Սևաջուրդ և ի վեր ի սար վանաց ձորոյ սեռիւդ). Արձ. 1323 թ. = Վիմ. տար. 161, բնասեռ «նոյն նշ.» Օս-բել. 149, 169 (Անտի ի բլուրդ որ ի շինա-գլխիդ, և անտի ջրթափաւն յՍտերջաց գա-ւակ և բնասեռիւդ ի Վարդանայ մարգի խո-ռըն. Եւ ի հիւսիսոյ դեհաց բնասեռովն և վայր ի գետն հանդէպ Խոտոյ և Քարաձորին մեծ բնասեռովն ի սարն). որ և բնասար Օր-բել. 149 (Եւ յարևմտից կողմանէ Լորաձորդ բնասարաւդ. հմմտ. Այտնեան, Քնն. քերակ էջ 143). միասեռի «միասայրի, մի բերանով (սուր)» Կղնկտ. հրտր. Էմինի, էջ 84=Շահն. 209)։


Նուռն (նռան, նռունք)

s.

pomegranate;
նռան ծաղիկ, flower of wild-tree.

• , ն հլ. (նռան, նռունք, նռանց, յետ-նաբար նաև նռնունք) «նուռ պտուղր. puniი» oranatum L» ՍԳր. որից նռնենի «նռան-ծառ» ՍԳր. Վեցօր. 92. «նռան ծառի փայտ» Յայսմ. նռնաձև ՍԳր. Փիլ. քհ.։


Նուրբ (նրբից)

adj. gr. fig. adv.

subtile, fine, slender, tenuous, lank, thin, slim;
narrow;
subtile;
finespun, subtile, difficult, abstruse, obscure, profound;
subtilely;
— ձայն, shrill voice;
— մտօք, subtle, acute, shrewd, perspicacious.

• , ի հլ. (յետնաբար նաև ռ հլ.) «բարակ, թեթև, անգայտ» Իմ. է. 12, 23. Եզն. «նեղ (փողոց, ճանապարհ)» Շիր Խոսր. Սարգ. յուդ. «tenuis» (բաղաձայնի տեսակ, որ և լերկ, որ է «պարզ խուլ») Թր. քեր. «խո-րին՝ դժուարիմաց ոճով» Ոսկ. յհ. ա. 26. որից նրբել Ոսկ. ա. տիմ. նրբափողոց Վեցօր. 135=նրբուղի Վրդ. երգ. Տօնակ. նրբագոյն Եզն. Կորիւն. նրբահայեաց Եւագր. նրբաւարտ Ոսկ. փիլիպ. նրբաձայն Ել. դ. 10. զ. 30, Ոսկ. մ. գ. 3 (ըստ ՀԱ 1913, 301).-նոր բա-ռեր են նրբամիտ, նրբանկատ, նրբանկատու-թիւն, նրբիմաստ, նրբանցք, նրբագեղ ևն։


Նպաստ (ից)

s. adv.

aid, assistance, succour, help, favour, subsidy, support, relief, resource, means;
ի —, in support of, on behalf or in favour of;
— մատուցանել, to aid, to succour, to help;
to care, to take care;
— լինել, cf. Նպաստեմ.

• = Հպրս. *ni-upastā «նպաստ» բառից, որ ևազմուած է ni-և upa-մասնիկներով՝ sta-«կենալ, կալ» արմատից. իրանական գրա-կանության մէջ աւանդուած չէ *ni-upasta ձևը, բայց ունինք զնդ. [other alphabet] ︎ upastā «օգնու-թիւն, նպաստ, օգուտ» [arabic word] upastābara «նպաստամատոյց, օգտակար. նպաստաբեր» (Bartholomae, Altir. Wört. 398 կարդում է upaštābara և թողնում առանց բացատրութեան. իմաստը ան-յայտ). հպրս. upastā «օգնութիւն, նպաստ». հին պարսկական բևեռագրութեանց մէջ յաճախակի գործածուած մի բանաձև է [other alphabet] Auramazdā-maiy upastām abara «Արամազդ ինձ նպաստ եռեռ». հմմտ. նաև ապաստան, որ պատկանում է նոյն ար-մատին։-Հիւբշ.


Նպատակ (աց)

s. fig.

aim, butt, level, end;
premium, prize;
object, goal, end, scope, view, purpose, design, intent;
կէտ —ի, aim;
ուղղել ի —ն, to take aim at, to aim, to level at, to point;
հարկանել ի —ն, to hit the mark;
to attain one's end;
առնուլ կամ յափշտակել զ—ն, to obtain the premium, to win the prize.

• (ի-ա հլ. ըստ ՆՀԲ, բայց առանց վկայութեան) «նշան առնելու տեղ, նետի նշաւակ» Ողբ. գ. 22. Իմ. ե. 12, 22. «մտա-դրած բանը» Լմբ. Բրս. հց. «նախագաղա-փար, օրինակ» Նար. կուս. Լմբ. յայտ. «յաղ-թանակ, յաղթութեան մրցանակ» Ագաթ. Մծբ. որից նպատակեալ Զքր. կթ. նպատա-խաւոր. աննպատակ, աննպնտակայարմար, բարենպատակ, նպատակայարմար, նպա-տակակէտ ևն։


Նսեմ (ի, աց, ից)

adj. s.

dark, dull, obscure, sad, gloomy, horrid;
cf. Նսեմութիւն.

• = Բնիկ հայ բառ՝ հնխ. k'ema-ձևից, որի վրայ աւելացել է ni-նախամասնիկը. ժա-ռանգներից հմմտ. սանս. [other alphabet] çyāmá̄-«սև, մթնագոյն», որ և [other alphabet] çyāma-ka-«նոյն նշ.», լիթ. šêmas, šēmas «գորշ մոխրագոյն կամ գորշ կապտագոյն» (եզան համար ասուած), թերևս նաև ւտ. cīmer «մլուկ, փայտոջիլ» (իբր *cīmoqs «*գորշա-տեսիլ»), յն. Kίμων (յատուկ անուն, իբր «Սևակ»)։ Նոյն արմատին է պատեանում նաև սեաւ բառը, որի համազօրներո տե՛ս անդ (Trautmann 306, Boisacq 456, Walde 160)։-Աճ.


Շահապ

cf. Շահապետ.

• =Արաբ. [arabic word] šāhib կամ [arabic word] āšhab «մի տեսակ յամբար ծաղիկ». գալիս է šahab «գորշախայտ», šahāb «հրագոյն, ատրաշէկ» արմատից (Կամուս, թրք. թրգմ. Ո. 176)։-Աճ.


Շաղախ (ոյ)

s. adj.

cement, mortar;
lute;
slime, mire, mud;
caltrop;
star-thistle;
soiled, sullied;
foul, dirty.

• = Ծագում է շաղ «թրջել, թացութիւն» ար-մատից, որից շաղել «շաղախել». այս եր-կուսը երբեմն իրար հետ այնքան են միա-նում, որ անկարելի է լինում զանազանել. հմմտ. հներից՝ «Մոխիր հնոցի քացախով շաղախեալ արկին ընդ քիթս նորա» (Ճա-ռընտ.) միջին հյ. շաղղել (իմա՛ շաղաղել) «շաղուել» Վստկ. 157, որ յայտնի չէ թէ շա-ղել բայի՞ց է կազմուած -աղ մասնիկով, թէ շաղախել բայից՝ խ>ղ ձայնափոխութեամբ. նոյնը նաև յաջորդ գաւառականներում։


Շաղիղ (ղղոյ)

s.

raw flesh;
carrion, carcass, dead body.

• , ռ հլ. «հում միս, մարմին, դիակ» Ել. իա. 34. Ոսկ. եփես. Բ. Եզն. Վեցօր. 192. որից շաղղակեր «գիշակեր, մսակեր» Սեբեր. շաղղակերութիւն Ոսկ. ես. շաղղայեղց Վեցօր. 193. շաղղագործութիւն Ածաբ. յայտ. նեխա-շաղիղ Յհ. իմ. պաւլ. գրուած է նաև շաղակ Ոսկ. ես. 120, որից շաղաղակերութիւն Ոսկ. ես.-Նոր բառ է շաղղանալ «շատ լաց լինե-լուց աչքը փճանալ» Անկ. գիրք հին կտ. 220 (տե՛ս իմ Հայ. նոր բառեր հին մատ. Բ. 233)։ Բառ. երեմ. էջ 241 սխալ գրչութեամբ ունի շալիշ։


Շրուշակ (աց)

s.

nose-baud;
twitch;
bridle;
cf. Շրուշանակ.

• ԳՒՌ.-Մշ. շրիշակ «դռան երկու փեղկերը ներսից իրար միացնող փայտէ սեպերը» (հաղորդեց Բենսէ. նամակ 1935 ապր. 25).


Ոզոր

s.

wicker, osier;
osier-band, straw-band;
—ածեծ առնեմ, to strike with rods or osiers, to whip, to flog.

• «ճիւղ, ճպոտ». արմատ՝ որ հների մոտ առանձին գործածուած չէ. շատ յետին է Զքր. Բ. 119 (Բարակ ոզորով փոքր փոքր հարկանէր զնոսա). որից կազմուած ունինք հզորածեծ առնել (գրուած նաև ոզրածեծ և տգիտութեամբ՝ ոլորածեծ) «ճպոտով ծեծեւ գանահարել» Ագաթ. Յայսմ. (Նոր վկ. էջ 18), Երզն. լս. (Ներբ. յորդ. 32, 41), Ճառընտ. Լմբ. մատ. 381. ոզորած փայտ «մի կապոց փայտ՝ ոզորով կապուած» Կեչառ. աղէքս.։


Պարիկ (րկաց)

s. zool.

siren, mermaid;
fairy;
tom-tit, tit-mouse, mesengia, muskin.

• = Պհ.. [arabic word] parīk «չար ոգի», մանիք. պհլ. [hebrew word] parig «սատանայուհի» (Sale-sann ЗAH 8 (1908), էջ 114), սոգդ. parīk «յաւերժահարս», պրս.. ❇pari «թևաւոր լա-ւերժահարս, աննման գեղեցկութեամբ բա-րի ոգիներ», զնդ. ❇ pairikā-«կա-խարդ կին» (Bartholomae, Altir. Wört 863), ուրիշներ «իգական չար ոգի. սատա-նայուհի, բոզ կին» (Horn § 310)։ Բառիս ծագումը անյայտ է։ Պարսկերէնից են փո-խառեալ աֆղան. pari, քրդ. թրք. peri, բու-խար. peri, ալբան. περეί ևն։-Հիւբշ. 228։


Պարտէզ (տիզաց)

s.

garden;
— բանջարոյ, kitchen garden;
— պտղոց, fruit —, orchard;
տնկաբանական —, botanical -;
գծել զձեւ պարտիզի, to lay out a -;
մշակել զ —, to garden;
cf. Թի.

• ՓՈԽ.-Արաբ. [arabic word] ❇bardazba «երկրա-գործ, մշակ». այս բառը Կամուս, թրք, թրգմ. Ա. 77 աարսկերէնից է համարում, բայց յայտնի է որ չի կարող լինել պարսկերէնից, որովհետև պրս. ձևն է pālēzbān. չի կարող նաև լինել ասոր. [syriac word] pardaispānā ձևից՝ միջին s ձայնի պատճառաւ առնը-ւազն. վերջապէս չի կարող պհլ. *pardēzpān ձևից լինել, ըստ որում այդ շրջանի պհլ, *pardēz բառը արաբ. տուած է ❇ firdaus։ Այլ, ինչպէս պ և տ ձայների յե-տին տառադարձութիւնը ցոյց է տալիս, նոր ժամմանաև փոխառեալ է հյ. պարտիզպան բառից (Աճառ. Արրտ. 1910, 269)։


Պետմոգ

s.

the entire history of the Persian religion.

• «զրադաշտական մի աղանդ՝ ար-տաքոյ մոգական հինգ վարդապետութեանց և անսուրբ ու հերձուածական ըստ Պարսիդ»։ Մէկ անգամ ունի Եղիշ. «Այս հինգ կեղտք են, որ գրաւեալ ունին զամենայն օռէնս մա-գութեանն. բայց արտաքոյ սոցա է միւս ևս այլ վեցերորդ, զոր պետմոգն կոչեն»։ Բառս սովորաբար գրուած է նաև մոգպետ, որ ինչ-պէս յայտնի է՝ պաշտօնի անուն է և ո՛չ դա-ւանանքի. ուստի լաւագոյն է ուրիշ ձեռա-գիրների հետ ընդունիլ պետմոգ (Պատկ. Maтep. I. 26, Բազմ. 1895, 52)։


Պին

s.

pinna, pinna-marina.

• «ծովային մի խեցեմորթ» Նիւս. բն. որ և պինայ Վրդն. ծն. Յայսմ. մըտ. 21-տր. պիննայց Փիլ. լիւս. 156. պիննոս Փիլ. լիւս. 155. պիննեակ Լծ. փիլ. իպանիոս Վե-ցօր. 152 (լուս. և տպ. էպինէս). որից պի-նասպաս, պինասպասեակ «ծովային մի խե-չափառ» Վրդն. ծն. Փիլ. լիւս. 155. Լծ. փիլ. որ և պինասպասայք Յայտմ. մրտ. 21։ Տե՛ս նաև եպենէս։


Պճեղն (ճղան, ճղունք)

s.

instep, ankle, ankle-bone;
foot;
cf. Խստոր.

• պիւճիւլ, պիւժիւլ «վէգ» (իմա՛ [arabic word] bužul «ոտքի կոճ», ︎ buǰul «վէգ», որից նաև արևել. թրք. [arabic word] buǰul խաղալու վէգ»։ Նշանակութեամբ նոյն, բայց ձևով տարբեր են. ծագումն ու հը-նագոյն ձևերը անյայտ)։ Petersson, Ar u. Arm. Stud. 101 -եղն համարում է մասնիկ, ինչպէս ասեղն, աղեղն, տա-ռեղն, բաղեղն բառերի մէջ։ Ղափան-ցեան, Տեղեկ. ինստիտ. 2, 96 վրաց. ბრჭალი բրճալի «ոտքի կրունկ»։


Շամփուր (փրոյ)

s.

spit;
ի — հարկանել, cf. Շամփրեմ.

• (յետնաբար ռ, ի-ա հլ.) «եր-կաթեայ կամ փայտեայ սուր ձողիկ. խորո-վածի շիշ». Նորագիւտ Ա. մնաց. իը. 17. Բ մնաց. դ. 11. Խոր. Մամիկ. Ճառընտ. Յայսմ. Տաղ. (գրուած է նաև շափուր). որից շամփ-րել «շիշը անց կացնել» Խոր. ա. 28. Կաղնկտ. -շամփուր նշանակում է նաև «Orion կամ Հայկ համաստեղութիւնը». հմմտ. էֆիմ. 109. «Յունիսի 14, Երևի Հայկն, որ է Շամփուրն»։


Շառափ

s.

light, beam, shine.

• Նախ Պատկ. Maтep. II. 12 և յետոյ անկախաբար Աճառ. SA 1, 303 փոխա-ռութիւն են դնում արաբ. [arabic word] šaraf «փառաւորութիւն, պերճութիւն, վեհու-թիւն, շուք» բառից. վկայութիւնները ձեռքի տակ չունենալով յայտնի չէ թէ իրօք շառափ «լո՞յս» թէ «պերճութիւն» պէտք է հասկանալ։ Բայց նախորդ շա-ռափ «տեղատարափ» բառի գիւտը կաս-կածելի է դարձնում երկու իմաստներն էլ. թերևս այս բառն էլ պէտք է միացնել նախորդին։