ԱՆԳԱՅԹԱԳՂ որ գրի եւ ԱՆԳԱՅԹԱԿՂ. cf. ԱՆԳԱՅԹ. ἅπταιστος, ἅπτωτος, non impingens, qui non labitur, firmus.
Ի ստուգութեան, որ անթիւրն է եւ անգայթագղ. (Խոսր.։)
Տե՛ս զանգայթագղ ընթացքն։ Անգայթագղ մնայ ի մեծութենէն։ Անգայթակղ է լեզուաւն. (Լմբ. սղ.։)
Հաստահիմն եւ անգայթագղ. (Վրդն. քրզ.։)
Վերծանութիւն է՝ գրոցն անգայթակղ յառաջբերութիւն. (Մագ. քեր.։)
Անգայթակղ գնայ։ Անգայթակղ ուսանել. (Լմբ. սղ. եւ Լմբ. պտրգ.։)
Ըստ այսմ ելից աստիճանաց կատարման եւ մեք անգայթակղ գտցուք ի սմա. (Կլիմաք.։)