souhaiter le bon jour.
ԱՅԳՈՐԵՄ որ եւ ԱՅԳԱՒՈՐԵԼ. գրի եւ ՅԱՅԳՈՐԵԼ. ԱԳԵՒՈՐԵԼ. Որպէս թէ այգօրել, բարիլուսի երթալ. (լծ. լտ. աւկու՛րօր բարեմաղթել) Կամ ընդ այգն աւուրն յանդիման լինել մեծի ումեք, եւ ողջունել. գալ յատեան հրաւիրանաւ. կոչիլ եւ մտանել ի հրապարակ արքունի. հրաման առնուլ կամ տալ. պուչուշմագ. հուզուրա կեշմէք. Ուստի եւ ԱՅԳՈՐԵԼԻ ՏԵՂԻ՝ է դահլիճ. դէհլիզ. տիվանխանէ. տիվանի փատիշանի.
Մարդիկ հանապազօր յայգորել ելեալ մտանէին. (Բուզ. ՟Ե. 22։) ԺԱՄ ԱՅԳՈՐԵԼԻ՝ է ժամանակ ատենի.
Իբրեւ եղեւ ժամ այգորելի թագաւորին պարսից, եւ ամենայն թագաւորք եւ իշխանք իւր եւ մեծամեծք իւր այգորեալ կային արքային պարսից, յամեաց (Արշակ) գալ յայգորել թագաւորին պարսից Շապհոյ. (Բուզ. ՟Դ. 20։)
Ընդ ջեռնուլն արեգական՝ մինչ ագեւորեալքն մտանէին առաջի Ամիրային։ Ի ժամու՝ մինչեւ ագեւորեալքն կամէին մտանել զառաջեաւ. (Արծր. ՟Դ. 2։)
(Թագաւորն) նստեալ ի տեղւոջ՛յայգորելի. յն. ի հրամանատեղի. χρηματιστήριον (՟Ա. Եզր. ՟Գ. 15։)