ԲԱԶՄԱՊԱՏԿԱՑՈՒՑԱՆԵՄ ԲԱԶՄԱՊԱՏԿԵՄ. որ եւ ԲԱԶՄԱՊԱՏԿԵՑՈՒՑԱՆԵՄ. πολλαπλασιάζω multiplico Բազմապատիկ առնել. բազմացուցանել իւրք օրինակաւ. առաւելուլ. յաճախել. շատցնել, էւելցնել, վրայ դնել.
Առ ինքն բոլոր միանայ, եւ ոչ յինքն՝ մտեալ, եւ բազմապատկացուցեալ զինքն նուազէ զիւրն միութիւն. (Դիոն. ածայ.։)
Քրիստոս վէմ բազմապատիկ, որ բազմապատկեաց զինքն՝ վէմ կոչելով զՍիմոն, եւ նա զամենայն հաւատացեալսն. (Տօնակ.։)
Հատուցանէ բազմապատկելով։ Զբազմապատկեալ չարութիւն նոցա. (Վրդն. ծն.։)
Հազարս հազարաց ասեն, եւ բիւրս բիւրոց գոլ, զառ ի մէնջ ծանրագոյնս թիւս զինքեամբ շուրջ պատեալ եւ բազմապատկեալ. (Դիոն. երկն.։)
Կամ Բազում անգամ կրկնել, երկրորդել, յեղյեղել. ստէպ ասել եւ յիշատակել.
Բազմապատկեն զ՝ի բով արկանելն. (Շ. ՟ա. յհ. ՟Ի՟Դ։)
Մոռացա՞ւ Աստուած զանուն քո, եւ յիմ բազմապատկելո՞յն կարօտի վերստին յիշել. (Լմբ. պտրգ.։)
Ըստ թուաբանութեան Բազմացուցանել զթիւ թուով.
Ամենայն թիւ բազմապատկելով՝ մեծ թիւ բացակատարէ, քան զշարադրելով (գումարմամբ). ո՛րդոն, երիցս երեք՝ ինն, եւ երեք եւ երեք՝ վեց. ահաւադիկ բազմապատկելով՝ մեծ թիւ արար՝ ինն. քան թէ զշարադրելով՝ որ է վեց։ Իսկ երկեակդ ո՛չ այդպէս. քանզի բազմապատկելով եւ շարադրելով՝ զնոյն թիւ բացակատարէ զչորս. երկիցս երկու՝ չորք. երկու եւ երկու՝ չորք. (Սահմ. ՟Ժ՟Դ։)
Présent | |
---|---|
ես | բազմապատկացուցանեմ |
դու | բազմապատկացուցանես |
նա | բազմապատկացուցանէ |
մեք | բազմապատկացուցանեմք |
դուք | բազմապատկացուցանէք |
նոքա | բազմապատկացուցանեն |
Imparfait | |
---|---|
ես | բազմապատկացուցանեի |
դու | բազմապատկացուցանեիր |
նա | բազմապատկացուցանէր |
մեք | բազմապատկացուցանեաք |
դուք | բազմապատկացուցանեիք |
նոքա | բազմապատկացուցանեին |
Aoriste | |
---|---|
ես | բազմապատկացուցի |
դու | բազմապատկացուցեր |
նա | բազմապատկացոյց |
մեք | բազմապատկացուցաք |
դուք | բազմապատկացուցէք |
նոքա | բազմապատկացուցին |
Présent | |
---|---|
ես | բազմապատկացուցանիցեմ |
դու | բազմապատկացուցանիցես |
նա | բազմապատկացուցանիցէ |
մեք | բազմապատկացուցանիցեմք |
դուք | բազմապատկացուցանիցէք |
նոքա | բազմապատկացուցանիցեն |
Aoriste | |
---|---|
ես | բազմապատկացուցից |
դու | բազմապատկացուսցես |
նա | բազմապատկացուսցէ |
մեք | բազմապատկացուսցուք |
դուք | բազմապատկացուսցջիք |
նոքա | բազմապատկացուսցեն |
Prohibitif | |
---|---|
դու | մի՛ բազմապատկացուցաներ |
դուք | մի՛ բազմապատկացուցանէք |
Impératif | |
---|---|
դու | բազմապատկացո՛ |
դուք | բազմապատկացուցէ՛ք |
Exhortatif (thème du présent) | |
---|---|
դու | բազմապատկացուցանիջիր |
դուք | բազմապատկացուցանիջիք |
Exhortatif (thème du passé) | |
---|---|
դու | բազմապատկացուսջի՛ր |
դուք | բազմապատկացուսջի՛ք |