idle tales, nonsense, tiresome repetitions, silly story, prating, gossip, dotage
ԲԱՐԲԱՆՋ ԲԱՐԲԱՋ. φλυαρία nugae, τερκρέια garriendi subtilitas, garritas Բաջաղանք որպէս պառաւանց. շչիւն որպէս կախարդաց. ընդ վայր բարբառումն որպէս պապաջումն. շաղփաղփութիւն. ցնորք. աղճատանք. բանդագուշանք. առասպելք.
Համարիմ զիմաստութիւնն յունաց (արտաքնոց) յիմարութիւն եւ բարբանջ. (Վեցօր. ՟Թ։)
Յառասպելս, եւ իբրեւ ի բարբանջս եւ ի դրդնջիւնս պառաւանց. (Ոսկ. յհ. ՟Ա. 8։)
Այս ի մտաց թափելոց են բարբաջանք։ Զսատանայական բարբանջս բարբանջել (որպէս զվհուկս). (Մանդ. ՟Ժ՟Զ. եւ ՟Ի՟Զ։)
Իբրու զբարբաջ ծերութեան (յն. պառաւական առասպելս), որ անցեալ զառանցեալ իցէ. (Վեցօր. ՟Գ։)
Որք զիւրեանց մտաց զբարբաջ հաստատել կամէին. (Ոսկ. ՟ա. տիմ. ՟Է։)