ի — գալ, to wheel.
λίθος lapis, saxum Քար (որպէս թէ գլելի, ձգելի). բռնաքար. վիրգ. դաշ.
Ոչ գիլս արձակեցին, ոչ զամուրսն փակեցին. (՟Ա. Մակ. ՟Բ. 36։)
Ի գիլ գայր ի գիլ, սայլիկն ածեալ գայր ի գիլ. (Նար.) իմա՛, գլելով գլորելով անուոց՝ որպէս գեղ գեղ, զոր տեսցես։
• , ի-ա հլ. «քար» Ա. մակ. բ. 36. Մա-միկ. էջ 27, 48 (յգ. գրծ. գլօք ձևով), որից գլաջարդ «քարկոծ» Զենոբ. էջ 45. Մամիկ, Լաստ. առաջին և նախնական նշանակութիւնն է «գլտորիլ, գլորում», որից ի գիլ գալ «գլո-րիլ, գլտորիլ» Նար., ի գիլ հանել «գլորել» Թլկր. 37, գլաթաւալ «թաւալգլոր» Լաստ., գը-չել «գլտորել» Առակ. իզ. 27. Փիլ. Պիտ., «յաղթահարել, յաղթել, գերազանցել» Ոսկ. ես. մ. բ. II. Փիլիպ. է. թ. «արագութեան մէջ գերազանցել, նրանից առաջ անցնիլ» Շիր. հրտր. Պատկ. էջ 55, գլեցուցանել «խօսքով յաղթել, ըմբերանել». Օրբ. էջ 206 (նորագիւտ բառ) «Այսու բանիւք գլեցուցեալ զրաբան բերանս խոտորախօս արանց և պապանձե-ցուցեալ զլեզու փառորսակ և անձնահահ մարդկան» (ձեռագիրներից մէկը և հրտր. Շահն. բ. 25 գլեցուցեալ բառի տեղ ունին լռեցուցեալ, որ նոյնի հոմանիշը կամ թարգ-մանութիւնն է). գլումն «յաղթութիւն» Պտմ. աղէքս., մշտագիլ «միշտ գլորտկող» ԱԲ։-Նոյն արմատից -ան մասնիկով՝ գլան Արիստ. աշխ. -որ մասնիկով՝ գլոր «գլորուիլը» Լաստ., գլորել Սղ. ճժէ. 13. ժղ. դ. 10 Ագաթ. Ոսկ. յհ. ա. 17, գլորակամ Մծբ., գլորումն ղկ. բ. 34 Ագաթ. Եզն., թաւալագլոր Նաւում. գ. 3, խաղագլոր Ոսկ. Փիլիպ.։ Ժողովրդական և արդի գրական լեզւով կլոր, կոլոր «բոլորակ կամ գնդաձև» և նոր մասնիկով՝ գլտորել, գլտոր գլտոր գալ ևն։-+իլ բառի երկրորդ ձևն է գիղ ԱԲ, որից գիղահմայք «գիլ՝ քար ձգելով հմայող?» Մանդ. իզ. մանաւանդ գայ-թագղիլ կամ գայթակղիլ՝ բարդուած գայթ արմատի հետ (տե՛ս գայթ)։ = Բնիկ հայ բառ. ձայնդարձն է գել ար-
• մատի, որ տե՛ս վերը առանձին։ Նշանակու-թեան զարգացման համար հմմտ. յն. «գլա-նաձև քար» ռուս. valúnъ«կլորակ խիճ», ո-րոնք նոյնպէս ծագում են հնխ. wel-«գլո-րել» արմատից (Persson, Beitr, 540, որ տե՛ս Pokorny, 1, 299)։-Հիւբշ. 435։
• ՆՀԲ զլել «գլորել» լժ. յն. ϰνλίω «գլո-րել», ϰλίνω «ծռել, թեքել», եբր. կա-լալ.-գլել «յաղթահարել» դնում է գուլ «բութ» բառից, իսկ գլան լծ. յն. ϰύ-λινδρος «գլան»։-Gosche, 24 փռիւգ, γλούρεα «ոսկէ, ոսկեայ» և γλουρèς «ռա-կի» բառերի հետ համեմատում է հյ. գլորել, սանս. harit, յն. γλωρός «կա-նաչ»։ Lag. Gesam. abhand. 29 զիլ = պրս. gil «կաւ»։-Նոյն, Urgesch. 493 գլել =հսլ. waliti, յն. εἰλմειν, լտ. vol vere։-lusti, Zendsp. 267 գլել=զնդ. var «գլորել, դարձնել»? Lag. Arm. Stud. § 496 գլել «յաղթել» ըստ ՆՀԲ գուլ «բութ» բառից։ Թօփուզեան, Արծիւ Վասպ. էջ 42 իրար է կցում ոլոր, մո-լոր, զլոր, խոլոր, բոլոր։ Uanini, Et. étym. 133 գլ-որել=հսլ. kelo «անիւ»։ Տէրվ. Նախալ. 106 հյ. հոլովել, գալա-րել, ոլորել, բոլորել, յն. εἰλύω, լտ. vol-vo, գռթ. valvjan ձևերի հետ՝ հնխ, yar, varuvarv «թաւալիլ» արմատից։ Յ. Ար-շէզ, Բազմ. 1897, 52 գիլ, զլոր, գլել, գալար՝ հնխ. gal, gul «կլոր լինել» արմատից, որ նոյն է սեմական gul արմատի հետ. հմմտ. եբր. gāl, gīl «շրջան առնուլ», gālīl «շրջանակ», յն. ἀυλίνδω «զլորել», ϰολλός «կոր» ևն։ Հիւնք. յն. ϰυλίω «գլորել»։ Meilet MSL, 9, 144 գլել դնում է<*զուլել <հնխ. yó-leve, իբր սանս. varáyati, հսլ. valiti։ Հիւբշ. 127 մերժում է Lagarde-ի գիլ = պրս. gil «կաւ» մեկնութիւնը և էջ 435 ընդունելով Meillet-ի մեկնութիւնը, իրար է միացնում գլել, գելուլ, գիլ, գեղձ, որոնց վրայ աւելացնում եմ նաև զալար, գաղձ, (գայթա)-գղիլ։ Սագը-զեան, ՀԱ, 1909, 335 մեր գլել բառը մեկնելով իբր «ձեռք երկարացնել», կցում է սումեր. gilim «երկար» բառին։ Dictet բ. տպ. Ա. 152 սանս. çila «քար» = լտ. silex ձևերի հետ։
• ԳՒՌ.-Ննխ. գլօր, գուլօր, գլօրէլ, գուլօրէլ, գօլօրվէլ, Երև. գլօրէլ, Տփ. գլօրիլ, Մնկ. գոլի-գոլի, Պլ. գլօրէլ, գլդօրէլ, Ալշ. Մշ. Ջղ. գ'լօրել, Ալշ. կլօր, Սեբ. գ'լօրէլ, Տիգ. գլ'օրէլ, Ռ. քըլ-դօրիլ, Խրբ. գ'ըլդըրիլ, գ'լան «անիւ», Ախց. Կր. կլօրիլ, Հմշ. գլօրվիլ, Սչ. գօլօրել «գլտո-րել», Ոզմ. գ'յըլուրիլ, Սլմ. գ.լդրրել, Վն, կլորել, Մկ. կ.ըլիւրիլ, Մրղ. կիւլլէօրէլ, Զթ. գ'ը'լը՝յիլ, գ'ը'լը՝րիլ, գ'ը'լդը՝յիլ, գ'ը'լդը'րիլ գ'ընդըլիլ, Ասլ. գ'ըլդօրվէլ՝, Շմ. կուլօլիլ կամ քուլօլիլ «մէկին գետին տապալել, յաղ-թահարել», Հճ. գ'mլլmյէլ։-Սրանց հետ հմմտ. նաև գիլ Վն. «մի տեսակ կակուղ քար» (եթէ չէ պրս. k gil «կաւ»), գլան Ղրբ. «քարերը գլորելով տանելու յատուկ փայտէ գլան», գլել Հմշ. «տապալել», գլիլ Հմշ. «սա-հիլ, վայր ընկնել», գլլալ Շշ. «գլորուիլ», գլլել Բն. «գլտորել», Ակն. «կոնծել»։ Նոր բառեր են՝ գլերան, գլմլկիլ, գլմլտկիլ, գլոր, գըլտոր գլտոր, գլորկոտուիլ, գլորս, գլորտիլ, գլորտը-կիլ, գլուիլ, գլուկ, գլտորել, կլորան, կլորիկ, կլորկեկ, կլոլել, կլոլակ, կոլորաւուն, կոլորել. կոլոլել, կոլոլանք, կոլոլուիլ։ Յատկապէս յի-շելի է կլոր «սեխ», որի հին յիշատակութիւնն ունի Բառ. երեմ. էջ 283՝ սեխ բառի բացա-տրութեան մէջ և աւելի յետոյ՝ Պատմ. ԺՈ դարից (Դիւան Հայոց Պատմ. ժ. էջ 112՝ երեք անգամ)։
• ՓՈԽ.-Գւռ. կռլոլ, գոլոլ ձևերից փոխառ-եալ են քրդ. [arabic word] gilil, kirin «գլտորց, նել», gilil bun «գլտորիլ», [arabic word] kilul «թա-ւալում, գլորիլը», kilul kirin «գլտորիլ, թաւալգլոր ընկնել» (սրանց հետ Justl Dict. kurde կցում է պրս. [arabic word] gūlul, [arabic word] gulule «կծիկ», որոնք անյարմար են), glo-var «կլոր» (Աճառ. MSL, 16, 355)։ Ուտ. kololak<կոլոլակ ձևից։