s.

aloes.

s.

(յն. ալօ՛ի. լտ. ալօ՛է. եբր. ահալ, ահալօթ ) ἁλώη, ἁλόη aloe եւ lignum aloes, agolochum. Խոտ դառն հիւթով՝ ի կարգի դեղոց եւ խնկոց. սապր. եւս եւ Փայտ իւղային՝ անուշահոտ.

Հալուէ, որ է սապր. (Գաղիան.։)

Զմուռս եւ հալուէ։ Եբեր զմուռս խառն ընդ հալուէս. (Երգ. ՟Դ. 14։ Յհ. ՟Ժ՟Թ. 39։)

Կնդրուկ, զմուռս, եւ զհալուէս. (Շար.։)

Եղէգնախունկ խառնեալ հալուէիւ. (Նար. ՟Ղ՟Գ։)

Հալուէ անուշահոտ՝ նուէր անապական թաղմանն տեառն։ Յովսէփ եւ նիկոդեմոս պատուէին հալուէիւ (կամ հալուիւ) անուշահոտ. (Մեկն. ղկ.։)

Խնկոց ազգ է հալուէն, զոր պատմէ աշխարհագիրն եւ պապիասն, թէ ՟Ժ՟Ե ազգ է հալուէի ի հնդիկս. (Ոսկիփոր.։)