concombre (le fruit);
մանր —, cornichon.
Իբր լտ. cucumis. իտ. cocomero (որ ըստ յն. պէսպէս, եւ հոմանուն ընդ սեխ, եւ այլն). որ եւ ՎԱՐՈՒՆԳ. պ. վարէնգ, պատրէնգ. Բերք գետնատարած բուսոյ պարտիզաց ի ձեւ գլանի կամ գլանաձեւ դդմի, անեփ ուտելի՝ զովարար. խիյար, խըյար.
Վարունկն կոչեցեալ պտուղ պարտիզի մեծարգոյ քան զայլսն կարծէր զանձնէ վասն կանխութեան։ Եդին առաջի նորա վարունգ եւ դանակ, որպէս զի հատցէ, եւ կարիցէ. (Մխ. առակ.։ Բուզ. ՟Ե. 7։)
ՎԱՐՈՒՆԿ. Ըստ նմանութեան ձեւոյն՝ նոյն է եւ ընդ Կիտրոն. յն. κίτριον malum citrium. (որ է աղաճ գավունու ), եւ ընդ այլ նմանաձեւ պտուղս.
Կիտր. վարունգ, որ է խիյար. կամ վարունկ, խիար. (Գաղիան.։)
յորմէ եւ (Հին բռ.)
Խիար. վարունգ կամ կիտր։ Որպէս եւ Մենինսքի զլատին բառդ գուգումէռ, կամ գուգումիս, անխտիր մեկնէ, խըյար, եւ գարբուզ, եւ այլն։
ՎԱՐՈՒՆԿ. որպէս յն. օփօռա. ὁπώρα . որ է Եփուն եւ հասուն պտուղ աշնայնոյ. խնձոր, եւ այլ բարք ծառոց.
Խնձորենիք էին ոսկեգոյնք, որ զխանձումն պտղոյն ունէին, որպէս առ հելլենացիսն վարունգքդ են. (Պտմ. աղեքս.։)
• (յեռ. -ոյ, -ի, ըստ ՆՀԲ, բայց առանց վկայութեան) «խի-ար» Բուզ. ե. 7. Մխ. առակ. «կիտրոն, ռմկ. աղաճ խավունի» Գաղիան. Հին բռ. «աշնա-նային հասուն պտուղ» Պտմ. աղէքս. որից վարնգենի կամ վարնկենի Խոր. աշխ. Վրդն. ծն.լ.
• = Իրանեան անծանոթ մի ձևից, որի այլ ներկայացուցիչներն են պհլ. vātrang, vāt-reng, vatrēg, պրս. [arabic word] bādrang, bādi-rang «սերմացու խոշոր վարունգ, կիտրոն», որ և [arabic word] ︎ vārang, [arabic word] bālang, մա-զանդ. vāreng. իսկ Տաշքենդի և Թուրես-տանի թաթարական բարբառով badreng «վարունգ» (Будaговъ 1, 220)։-Հիւբշ. 245։
• ՆՀԲ յիշում է պրս. վարէնգ, պատ-րէնգ։ Նոյնպէս և Պատկ. Aрм. reorp. 52։ Թիրեաքեան, Պատկ. աշխ. գր. 209 և Հիւնք. պրս. վարէնք։ Հիւբշ. դժուար է գտնում ձայնապէս միացնել այս բո-1որը։