meal, flour;
ցանել զ— ի վերայ, to powder or whiten with flour.
ԱԼԻՒՐ կամ ԱԼԵՒՐ ἅλευρον farina Աղացեալ փոշի ցորենոյ եւ այլոց արմտեաց. ալուր ուն.
Առ ալիւր, թրեաց։ Ա՛ռ երկան, աղա՛ ալիւր։ Զտասներորդ գրուի ալիւր (կամ ալեր) գարեղէն։ Արդու մի ալիւր բաղարջ։ Սափոր ալերն մի՛ պակասեսցի։ Ցորեան եւ գարի եւ ալեւր եւ փոխինդ։ Ի գրիւս երիս ալեր։ Յալեր երից գրուաց. եւ այլն։
Զեղաւ շտեմարան նորա ալեւրովն եւ եւղովն։ Եգիտ լցեալ զտունն ցորենով, եւ զանօթ ալերոյն՝ ալերով։ Տարեալ զալիւրս իւր ի փռան՝ արար հացս. (Լմբ. առակ.։ Վրք. հց. ՟Ժ՟Դ. ՟Ժ՟Զ։)
Խմորն՝ եթէ զբաղարջ ալիւրն ո՛չ փոփոխէ յաճումն, չէ՛ խմոր. (Ոսկ. յհ. ՟Բ. 6։)
• , հնագոյն ձևն է ալևր «ալիւր» ՍԳր. (հետևում է ր հոլովման. բայց կայնաև սեռ. ալևրոյ Եփր. թգ. 434, ալիւրոյ 435. յետնա-բար եղել է ո հլ.). ընդհանրացմամբ «որևէ նուրբ փոշի». ինչ. ալիւր գործելւոյ «ածուխի բարակ փոշի» Տաթև. ամ. 231. այս բառից ալիւրադիւթ «ալիւրով հմայող» Մխ. Երեմ. Վահր. յայտ. գարէալիւր Վստկ.։
• = բնիկ հայ բառ՝ հնխ. al «աղալ» արմա-տից. ամենամօտիկ ձևն է յն. ἅλευρον «ա-լիւր»։ Հարց է թէհայբառը փոխառութի՞ւն է յունարէնից, թէ նրա հետ միասին պատկա-նում է հնխ. al=հյ. աղալ արմատին, որի վրայ մանրամասն տե՛ս առանձին։ Lag. Ur-gasch. Arm. 904, Arm. stud. § 28, Bugge KZ 32, 40 և Meillet (անձնական) համարում ևն թէ հայ բառը փոխառութիւն է. հին հայոց ծանօթ չէր ալիւրը. նրանք գործածում էին կորկոտ կամ ձաւար, այսինքն ցորենը պար-զապէս սանդի մէջ ծեծում և այնպէս խոշոր խոշոր եփելով ուտում էին. աղած ալիւրը ա-ռաջին անգամ յոյներից անցաւ մեզ՝ Պոն-տոսի վրայով։ Ընդհակառակը Pictet 1, 277 և Հիւբշ. չեն ընդունում, որ այսպիսի հասա-րակ ու սովորական մի բան փոխառութիւն լինի։ Վերջին կարծիքին ի նպաստ կարելի է յիշել բնիկ հայ. աղալ, աղօրիք, երկան ևն բառերը, որոնք ցույց են տալիս, թե ջաղաց-պանութեան արհեստը սկզբից ծանօթ էր հա-յոց։-Հիւբշ. 414։
• ԳՒՌ.-Ակն. Ասլ. Գոր. Մկ. ալիւր, Մրղ. Շմ. Սլմ. Վն. mլիւր, Ագլ. m՛լլիւր, Ալշ. Ախց. Կր. Հմշ. Մշ. Ննխ. Պլ. Ջղ. Ռ. Սեբ. Սչ. Տփ. ալուր, Երև. Խրբ. ալիր, Տիգ. mլիր, Ղրբ. ա՛լ-յէր, ա՛լլէր, Կալաջուղ (Մարաղա) mլէօր, Հճ. էլիյ, Զթ. էլէյ, էլէր, Ոզմ. յէլօր, Ռում. լուր (վերջինը տե՛ս Պ.քհ. Մամիկոնեան, Ռու-մանահայոց ներկան և ապագան, էջ 81)։ Նոր բառեր են ալրտուն, ալրմաղ, ալրոտ, ալիւր-սրբի, ալրաթաթախ, ալրաշաղախ, ալրբերք, ալրահամ, ալրեճաշ, ալրմաղել, ալրքաշ ևն։