all, total, whole;
each, every;
all, every thing;
— ոք, every one;
who ever, whosoever, whatever, whatsoever;
— ինչ, every thing, whatever;
ամենայնիւ, յամենայնի, altogether, entirely, quite;
— ուստեք, from all sides, from all parts;
— ուրեք, ընդ — տեղիս, every where, in all places;
զգիշերն —, all the night;
զ— աւուրս, every day;
յառաջ քան զ—, before all;
յետ —ի after all;
պատրաստ լինել —ի, to be ready for every thing;
ի վեր քան զ—, above all or every thing.
Ամէն. համայն. համօրէն. համակ. հանուր. բնաւ. ամէն. հեր. ճիւմլե. հէմէ. ամմէ. քիւլլի. (որպէս եւ լտ. օ՛մնիս, օ՛մնէ) πᾶς, πᾶσα, πᾶν. omnis, σύμπας. omnis simul
Արար Աստուած զամենայն շունչ զեռնոց կենդանեաց, եւ զամենայն թռչունս։ Իշխեսցեն ամենայն երկրի, եւ ամենայն սողնոց։ Ետու ձեզ զամենայն խոտ սերմանելի. եւ ամենայն փայտ՝ որ ունիցի յինքեան պտուղ։ Երկինք եւ երկիր, եւ ամենայն զարդ նոցա։ Զամենայն զգործս իւր։ Յամենայն գործոց իւրոց։ Մայր ամենայն կենդանեաց։ Ամենայն աւուրք Ադամայ։ Ամենայն ոք. ամենայս մարդ. ամենայն բան. ամենայն ինչ, զամենայն ինչ. ընդ ամենայն աշխարհ. ընդ ամենայն երկիր. ամենայն խորհուրդք կամ բանք, կամ գործք. ամենայն ազգն մեր. ամենայն հեթանոսք. եւ այլն։
Յամենայնիցն կարեւոր է մեզ փախչել յախտից. (Ոսկ. յհ. ՟Բ. 2։)
Յամենայնցն դադարել չարեաց։ Ընդ ամենայնսն էր անցեալ թիւրութիւնս։ Ամենայնց լինել մարդկան. (Պիտ.։)
Բոլոր, բովանդակ. ողջոյն. ὄλος. totus պիւթիւն. ճէմի.
Աստուած Տէր հողմ հարաւոյ յերկիր զտիւն ամենայն, եւ զգիշերն ամենայն։ Սիրեսցե՛ս զՏէր Աստուած քո յամենայն սրտէ քումմէ, եւ յամենայն անձնէ քումմէ, եւ յամենայն զօրութենէ քումմէ։ Այս ամենայն եղեւ, զի լցցի։ Շրջէր Յիսուս ընդ ամենայն կողմն գալիլեացւոց. եւ այլն։
Եթէ զամենայն զԱստուած յամենայն ի հիւղն լինել ասիցեն։ Ընդունել զամենայն զնա. (Եզնիկ.։)
ԱՄԵՆԱՅՆ, յեզակի հոլով՝ յարեալ ընդ յոքնական գոյականս.
Զօրացն ամենայնի. (՟Բ. Մակ. ՟Թ. 9։)
Լեռնականօքն ամենայնիւ. (Խոր. ՟Բ. 47։)
Զայլոց իրաց ամենայնի։ Այլովքն ամենայնիւ վարին արուեստիւք. (Պիտ.։)
Պատճառ բարեաց ամենայնի։ Եդի զիս ամենայնիդ պարտական չարեաց։ Մարտիկք ամենայն. (Նար. ՟Ձ՟Բ. ՟Հ՟Բ։)
Արարածք ամենայն։ Զտիեզերս ամենայն. (Շար.։)
Այսոցիկ ամենայնի. (Կամրջ.։)
ԱՄԵՆԱՅՆ, ամենայնք. Որպէս ամենայն ոք, ամենեքեան. եւ ամենայն ինչ. πάντες, πάντα omnes, omnia. ամմէն մարդ, ամմէն բան. հեր քէշ. հեփիսի. հերշէյ. ճիւմլէսի. քիւլլիյեթ.
Ամենայն՝ որ սպանանէ։ Ամենայն որ լսէ զբանս իմ։ Յամենայնէ՝ որ լսէ զբանն արքայութեան. Ընդ ամենայնի ամենայն եղէ։ Որ յաջողէ զամենայն յամենայնի։ Որ մատակարարէ ամենայնի զամենայն։ Դու Տէր ամենայնի, աննիազ յամենայնէ, լի ամենայնիւ։ Սահեալ ի ներքոյ երկնից, եւ շրջեալ ընդ ամենայն. եւ այլն։
Ինքն պատեալ զամենայնիւ, ի ներքոյ ամենայնի, ի վերոյ ամենայնի, արտաքոյ ամենայնի, եւ ամենայն ի նմանէ, եւ ամենայն ի նա, եւ ամենայն ի փառս նորա։ Ամենայնի նա է հատուցանօղ։ Զինքն արարեալ օրինակ ամենայնի. (Ագաթ.։)
Տայ ամենայնի կենդանութիւն. (Եզնիկ.։)
Տիրես ամենայնի։ Սկիզբն ամենայնի, եւ յամենայնի. (Նար.։)
Զկայնան չորրորդ ի Նոյէ ամենայնք ի ժամանակագրացն գրեն. (Խոր. ՟Ա. 4։)
Որ ամենայնց ես Արարիչ. (Շար.։)
Յոչնչէ արար զամենայնս. (Յճխ. ՟Դ։)
Զամենայնցն վճարել յինքենէ զգործառնութիւնս. (Պիտ.։)
Հնարաւոր են քեզ ամենայնք. (Նար.։)
Ընդ իւր ածելով զկամսար ամենայնիւքն. (Խոր.։)
Ի ձեռն ամենայնիցն (տպ. ամենիցն) ուսուցանէ զնա խոնարհամիտ լինել. (Ոսկ. յհ.։)
Յայնժամ ամենայնքն լռեալ դադարեն. (Շ. բարձր.։)
Իբր թէ անհնար է Աստուծոյ յամենայնսս լինել. (Յհ. իմ. պաւլ.։)
Եւ հելլենաբանութեամբ, որպէս տիեզերք. աշխարհ համօրէն. πᾶν, πάντα. universum, orbis, mundus. բոլոր աշխարք. պիւթիւն տիւնետ. ալէմ. ճիհան.
Ո՞րպէս արդեօք գոյացաւ ամենայն. (Ածաբ. աղք.։)
Բասիլիոս (ի գիրս վեցօրէից) զբարձր զամենայնիս զարդարանս դիւրաւ ըմբռնելի բազմաց արար. (Նիւս. կազմ. ՟Ա։)
Որ ամենայնի մասն է, եւ գիտէ նախախնամութիւն ամենայնի, հա՛րկ է յամենայնէ ունել զնախախնամականն. (Փիլ. նխ. ՟ա. ստէպ։)
ԱՄԵՆԱՅՆ ԻՐՕՔ, ԱՄԵՆԱՅՆ ԻՒԻՔ, ԱՄԵՆԱՅՆԻՒ, ՅԱՄԵՆԱՅՆԻ. πάντως, πάντῃ. omnino Ամենեւին. ըստ ամենայնի. բոլորովին. ամենայն օրինակաւ կամ հանգամանօք. արդարեւ, անշուշտ. ամենայն մասամբ. յամենայն իրս եւ ի տեղիս եւ ի ժամանակս. քիւլլիյէն. էզ ճիւմլէ.
Անշարժք ամենայն իրօք ամենեւին. Արիստ. ստորոգ.։ (եւ Պորփ.։ եւ Առ որս.։)
Անկար ամենայն իրօք։ Քաջայայտ ամենայն իրօք է. (Պիտ.։)
Ամենայն իրօք զհետ երթայր։ Հարկեցաւ ամենայն իրօք բերիլ. (Յհ. կթ.։)
Ամենայն իրօք նախատեալս, կամ ամբարիշտս. (Նար.։)
Ամենայն իւիք ըստ ըղձիցն յարմարի գործ. (Պիտ.։)
Ամենայնիւ ինքեամբ ասասցէ, Տէ՛ր ո՞ նմանէ քեզ. (Խոր. ՟Բ. 89։)
Կարի յոյժ ամենայնիւ բարեբախտիկն վայրս։ Բարեհամբաւք ամենայնիւ. (Պիտ.։)
Աստուած՝ որ ամենայնիւ լոյս է, ամենայնիւ լուր է, ամենայնիւ տես է, ամենայնիւ բան է։ Երկինք ամենայնիւ եւ տիեզերք ամենայնիւ ի վեր ունել ոչ բաւեն. (Ագաթ.։)
Հաւասար՝ քո ամենայնիւ։ Ամենայնիւ հատուցից զպատիժ պարտուցս։ Զամենայնիւ նորոգութիւնդ. (Նար.։)
Արդար ես յամենայնի։ Յամենայնի արդար. (Շար.։)
Յամենայնի օրհնեալ ես տէր. (Պտրգ.։)
Զբնաւն յամենայնի բովանդակապէս հրաշագործեցեր։ Յամենայնի տէրդ բարերար։ Յամենայնի ողորմած։ Կարօղ ես յամենայնի թողուլ զմեղանս. (Նար.։)
Ոճով կրկնութիւն նոյն բառից.
Ամենայնիւ յամենայնի քաջապէս համբերեալ։ Ամենայնիւ յամենայնի շինութեան պարապեցուցեալ։ Յամենայնի ամենայնիւ առ հասարակ զամենեսեան խրատել։ Ամենայնիւ յամենայնի յարակցէր նմա. (Յհ. կթ.։)
Մեղայ ամենայնիւ յամենայնի։ Զի յայսմ ամենայնի յամենայնի ծանիցի։ Այս է ամենայնիւ ամենայն իրօք՝ մեղանչելն։ Զամենայնիւ յամենայնի ամենայն իրօք վնասակարս. (Նար.։)
ԸՆԴ ԱՄԵՆԱՅՆ. τὰ πάντα, πάντες, ὄλως, ὀμοῦ. omnia, omnes, simul, summa, universim. Բոլորն ի միասին. միանգամայն. միահամուռ. բոլո՛ր բոլորը. պիւթիւնիւ. եէօքիւնիւ. ճէմի. քիւլլիյէն.
Ընդ ամենայն՝ թէ քաջ իցեն քանքարք արծաթոյն չորեքհարիւր։ Ընդ ամենայն՝ ոգիք չորք հազարք. (՟Բ. Մակ. ՟Գ. 11։ Երեմ. ՟Ծ՟Բ. 30։)
Ընդ ամենայն՝ ամք յԱդամայ (ցջրհեղեղն) ... Եւ ընդ ամենայն՝ ամք ... եւ այլն. (Եւս. քր. ՟Ա։)
Չորք են ընդ ամենայն՝ երեկոյին աղօթից սաղմոսք. (Յհ. իմ. ատ.։)
Սատակեցաւ մանուկն որդի կայսերն. եւ ընդ ամենայն այն ժառանգ գտանէր նմա. իմա՛ ոչ ոք այլ՝ բայց միայն այն. բոլոր բոլորը։ (Բուզ. ՟Դ. 5.)
ԱՄԵՆԱՅՆ ՈՒՍՏԵՔ. cf. ՈՒՍՏԵՔ. πανταχόθεν. undique
ԱՄԵՆԱՅՆ ՈՒՐԵՔ. cf. ՈՒՐԵՔ. πανταχῆ. ubique