cf. Անհամանամ.
Նոյն ընդ անհամանալ. անհամնալ. պադսըզլանմագ. μωραίνομαι. որ եւ մորոսանալ. յիմարիլ. եւ անհամեստ լինել. լտ. լայնաբար ասի evanesco փճանալ. եւ infatuor, stulte ago. խենդենալ.
Ապա թէ աղն անհամի (կամ անհամեսցի), ի՞ւ յաղիցի, (կամ համեմեսցի). (Մտթ. ՟Ե. 13։ Մրկ. ՟Թ. 49։ Ղկ. ՟Ժ՟Դ. 34։)
Զկսկծեցուցիչ բնութիւն աղին ի բաց եդաք, եւ անհամեցաք. (Սարգ. յկ. ՟Ը։)
Մի՛ պարարտութիւնն անհամեալ. (Նար. ՟Ղ՟Է։)
Զայս յարաժամ դի՛ր ի սրտի քում, եւ տկարանան եւ անհամին ծոյնք օձին ի միտս քո. (Վրք. հց. ՟Բ։)
Թիւնք հին վիշապին անհամեցան. (Եղիշ. դտ.։)
Անհամեալ էր ամենեւին ամենայն բնութիւն մարդկան ... Այլոց անհամելոց մարթի ձեռօք գալ ի համեստութիւն։ Եւ դու ծիծաղիս, եւ անհամիս, լկտանաս, եւ խօլանաս. (Ոսկ. մտթ. եւ Եբր.։)