wicked, iniquitous, rascally, roguish, flagitious.
(ի ձայնիցս՝ հյ. իր, իրաւունք, եւ լծ. ընդ այլ եւ այլ ձայնս այլոց ազգաց). ἅτοπος, ἁδικῶν. absurdus, injustus, iniquus. Անտեղի. անպատեհ. անվայել. անզգամ. անիրաւ. չար. քէօթիւ, զալիմ. ինսաֆսըզ.
Սա ապիրատ ինչ ոչ գործեաց. (Ղկ. ՟Ի՟Գ. 41։)
Իսկ ապիրատն ընկալցի ըստ իւրում ապիրատութեանն։ Որք են ապիրատ եւ խորամանկք. (Կող. ՟Գ. 25։ Եսթ. ՟Գ. 8։)
Օրինաւորքն արդար, եւ անօրէնքն՝ ապիրատք. (Պղատ. մինովս.։)
Ապիրատ հայհոյութիւն, կամ խորհուրդք. (Ոսկ. յհ. ՟Ա. 37. 44։)
Ի ձեռս ապիրատ արանց անկանիցի. (Ոսկ. մ. ՟Ա. 9։)
Դարձուցանել զապիրատս յիրաւունս. (Յճխ. ՟Ժ՟Ա։)
Որ ոչ բարւոյ գործ է, այլ ապիրատի. (Եզնիկ.։)
Զոմանս ապիրատս զուգակցեալ զրաբան չարիմացութեանն. (Յհ. կթ.։)
Որ ապիրատս խօսին առ ի կորուստ բազմաց. (Յճխ. ՟Ի։)
Ապիրատ մոլութիւն, կամ պատասխանի, կամ գործք, բամբասանք, խորհուրդ, բան, ահ. եւ այլն. (Պիտ.։ Յհ. իմ. եկեղ.։ Յհ. կթ. ստէպ։)
ԱՊԻՐԱՏ ԼԻՆԵԼ. իբր Անտեղի կամ տարագիր լինել. վտարիլ. արտաքսիլ. յն. ի բաց լինել ի սինակովկայէ. ἁποσυνάγωγος. ejectus a synagoga.
Վասն իշխանացն ոչ խոստովանէին, զի մի՛ ապիրատք եղիցին. (Ոսկ. յհ. ՟Ա. 6։)