adj.

not confined to one place, uncircumscribed;
absurd, extravagant;
unbecoming, unsuitable.

adj.

որ եւ ԱՆՏԵՂ.(ἅτοπος q.d. loco carens) Անկարօտ տեղւոյ. անուր. անուրեք. ոչ պարագրեալ տեղեաւ. անսահման. անչափ.

Որ անարարն է, նոյն եւ անտեղի է. (Ոսկ. յհ. ՟Ա. 14։)

Անուր, եւ տեղի. (Վահր. երրորդ.։)

Բնութեամբ անտեղի է. (Բրսղ. մրկ.։)

Անտեղւոյն էացեալ՝ զամենայն էակս պարունակեալ լնու. (Քեր. քերթ.։)

Անտեղեօք եւ անչափական վայրօք. (Ագաթ.։)

adj. adv.

Չունօղ զտեղի. կարօտ տեղւոյ. թափառական. մէքեանսըզ, տէտիրկին.

Խաւար տեղի ոչ ունի, եւ ամենայն անտեղի անգոյ է։ (Վանակ. յոբ.։)

Անտեղի շրջէին. (Լմբ. սղ.։)

Զփոփոխումն անտեղի ի տեղւոջէ ըստ փոփոխական կենացս. (Շ. ատեն.։)

adj. s.

Ուր չիք տեղի. անմտանելի. անկոխ. ἅβατος եւ Ոչ տուօղ տեղի. լի. եւ Տեղի մտածեալ անգոյ.

Անտեղի՛ է մեզ ի մեհենիդ ի ներքս լինել՝ վասն ի ներքս ի դմա գրիգորի սքանչելագործի օթելոյ. (Նիւս. ի սքանչ.։)

Հուպ միմեանց, անտեղի թողլով ի նմա մինչեւ ցմիոյ նշմարելոյ ծայրի ասղան. (Մագ. ՟Կ՟Զ։)

Յամենայնի է (աստուած), եւ յամենեսեան, ի տեղիս եւ յանտեղիս. (Վանակ. հւտ.։)

Զնիւթական արարածս (արար) էական գիտութեամբն իւրով յանտեղիս. (Ագաթ.) իմա՛ ի մէջ ոչնչի, ուր ոչ գոյր տեղի։

Եւ Ոչ յայտարար տեղւոյ.

Անունդ (որպէս եւ դերանունն) անըմբռնելի է, եւ անտեղի, եւ անժամանակ. (Երզն. քեր.։)

adj.

ἅτοπος. absurdus.

Անպատեհ. անպատշաճ. անյարմար. անդէպ. անվայելուչ. եւ Աւելորդ. եօլսուզ, մինասիպէթսիզ, ույկունսուզ.

Յանտեղեաց չարին է, այն՝ որ գազանսն է, մարդ ի նոցանէ պարծել. (Փիլ. նխ. ՟բ.։)

Յանտեղեացն հրաժարեսցէ. (Բրս. ճգն.։)

Փորձին ի մի յանտեղեացն շրջեցուցանել զմերսս. (Աթ. ՟Բ։)

Ոչ ինչ անտեղւոյ բանի մտածեցելոյ. (Դիոն. երկն.։)

Յանտեղեաց է ասել զայս. (Իգն.։)

Եթէ ասեմք, ոչինչ անտեղի է. (Սահմ. ՟Բ։)

Լսէր յաւէտ անտեղի գոլ զոչ երթալն. (Յհ. կթ.։)

Անտեղի յիմարութեամբ գրգռեալ. (Պիտ.։)

Թոյլ տայ անտեղի ինչ գործել։ Ուրեմն անտեղիք են օրէնք, աւելորդ դատաստանք. (Նիւս. բն.։)

Եւ զի՞նչ ինձ առ այս բիւրապատիկս ածել ի դիմի անտեղի. (Մագ. ՟Ժ՟Ե.) իբր մ. յաւելորդս, կամ արտաքոյ տեղւոյս։

s.

Անտեղութիւն, անպատեհութիւն, յոր լինի ձգել զդիմախօսն. εἱς ἅτοπον ἁπαγωγή. reductio ad absurdum.

Առ անտեղին ածել։ Յանտեղի ածմամբ։ Ի ձեռն յանտեղի տարման. (Կիւրղ. գանձ.։)

Ոչ եւ զմի յայսցանէ կարասցես ինձ յանտեղեաց տալ. այսինքն անտեղի ցուցանել. (Սարկ. հանգ.։)

adj.

ԱՆՏԵՂԻ. իբր Անտեղեակ. (եթէ չիցէ վրիպակ գրչի)

Հասեալ ի սահմանս իմաստութեան, եւ ոչ անտեղի գոլով ամենայն բժշկական արհեստիցն. (Ճ. ՟Ա.։)

Warning, for now, these are the entries' title sharing the same character string regardless of its position, not the entries sharing the same root.

Mots dérivés

Անտեղիտալի

Voir tout