to appeal, to complain, to claim;
to lodge an appeal;
to complain.
βοάω, ἁναβοάω, ἑπικαλέομαι , κράζω, κραυγάζω clamo, reclamo, advoco, appello որ եւ Բողոք արկանել՝ ունել՝ բառնալ, եւ այլն. Գանգատել՝ քանքարտալ աղաղակաւ. գոչել եւ ազդել միաձայն դատախազութեամբ. դիմել յատեան իրաւանց. ամբաստանել. գուժել.
Գոչումն արեան եղբօր քո բողոքէ առ իս յերկրէ։ Եւ բողոքեաց Մովսէս առ տէր։ Բողոքեսցէ զքէն առ տէր, եւ լինիցին քեզ այն մեղք մեծամեծք։ Եւ բողոքեցին որդիքն իսրայէլի առ տէր։ Եւ բողոքեցաք առ տէր եւ եհան զմեզ յեգիպտոսէ։ Ի կայսր բողոքեմ ... ի կայսր բողոքեցեր, առ կայսր երթիջիր.եւ այլն։
Բողոքեմ զանձնէս. (Ժմ.։)
Բողոքել զանապատում չարեացս. (Պիտ.։)
Զծածկեցելոցն բողոքեսցէ, եւ այլն. (Նար.։)
Ոչ դադարեմ բողոքել ի քէն (այսինքն զքէն) առ նա. (Վրք. հց. ՟Դ։)
ԲՈՂՈՔԵԼ. διαμαρτύρομαι testificor, obtestor Վկայութիւն դնել. ազդ առնել բողոքով.
Ապա թէ ցուլն հարկանօղ իցէ յերեկն եւ յեռանդն, եւ բողոքեալ իցէ տեառն նորա (այսինքն այլոց առ տէրն նորա), եւ նորա չիցէ ի միջոյ բարձեալ. (Ել. ՟Ի՟Ա. 29. 36։)
Առաքեալքն մատնեցին զանձինս իւրեանց, ընկերացն բողոքելով, զի աստուածասցին. (Ագաթ.։)
Որում թէ ոչ բողոքեսցես, զարիւնն ի քոց խնդրեցից ձեռաց. (Պիտ.։)
Պատուհասիմք վասն չբողոքելոյ ումեք ի ձէնջ։ Որ եւ մեզ ցանկ բողոքէ՝ ասելով, օրհնեցէ՛ք զհալածիչս ձեր. (Փարպ.։)
Արեգակն իւրով խաւարելովն բողոքեաց՝ ցուցանելով ամենեցուն զտէրն ի խաչին. (Ագաթ.։)
Իբրեւ խօսուն բերանով անշշունջն բողոքէ, եթէ չեմ արժանի պաշտօն առնլոյ. (Եզնիկ.։)
ԲՈՂՈՔԵԼ. իբր ն. ըստ ամենայն նշ.
Բողոքել զչարեացս հասումն. (Պիտ.։)
Կորուստ մահու բողոքեն։ Բողոքէր դիմակս կերպից կերպից աւաղականաց. (Նար.։)
Զայս ինքն մարգարէքն յառաջագոյն կանխաւ բողոքեցին. եղբայր ոչ փրկէ ի մահուանէ. (Ոսկ. յհ. ՟Ա. 11։)
Զայս առաւել կանանց բողոքեմք եւ կուսանաց. (անդ. ՟Բ. 11։) իբր ողոքել բողոքելով, կամ ազդել աղաչելով։
Իրաւացի էր՝ յորոց մահ բողոքեցաւ ի բնութիւնս մարդկային. (Վահր. համբ. կամ դտ. այսինքն սպառնալեօք քաղոզեցաւ, կամ գուժեաց։)