cure;
remedy.
Արմատ Բուժելոյ. Բուժումն. բուժանք, որպէս դեղ. հնարք.
Զայն ոչ իւիք կարացի գիտել, բայց միովն եւեթ բուժօք. (Պիտ.։)
Եւ զբոյժս սրտին շարժեալ սասանէր. (Ոսկ. ղկ.) թերեւս գրելի է՝ զբոյնս. իսկ յն. զհիմունս։
• , ի-ա հլ. «դեղ, հնար, դարման» Պիտ. բառիս համար չորս ընտիր վկայութեւն է գտնում Նորայր, Հայկ. բառաք. էջ 53 «Բոյժս գտանէ հերձուածողն. տեսանե՞ս, ա-սէ, զի նովաւն՝ սպասաւորութեան գուշակէ» (Սեբեր. Ե. էջ 96. տպուած բոյծս). «Բոյժս իմն ի բանիս գտանեն հերձուածողացն աշա-կերտք» (Սեբեր. Բ. էջ 16, ձեռ. բուժս). «Եւ այ-նու բոյժս իմն գտանեն հերձուածողքն» (Սե-բեր. Դ. էջ 68. ձեռ. բուժս). «Եթե մեք գազա-նիցեմք ընդ նմա, նա չիշխէ գազանել և եթէ մեք թուլամորթք լինիցիմք, նա բոյժս գտա-նէ» (Ոսկ. Եփես. իբ. էջ 923)։ Այս արմատից ևն ծագում բուժել «բժշկել, առողջացնել» Եզն. Ոսկ. մ. բ. 10. յհ. ա. 20. բուժիչ Եզն. բուժակ «բժիշկ» Փիլ. լին. (այժմ «ֆելդշէր»). բուժան «դարման» Պիտ. Նեղոս 690, բուժիկ «բժի՞շկ» Առաք. պտմ. 340. հմմտ. բուժկու-թիւն «բժշկութիւն» Թէոդ. խչ. դժուարաբոյժ Փիլ. նոր գրականում կազմուած են բազմա-թիւ գիտական բառեր՝ ինչ. անասնաբոյժ, վիրաբոյժ, ատամնաբոյժ, բեկաբոյժ, ակ-նաբոյժ, յիմարաբոյժ, ջրաբուժութիւն, ելեկ-տրաբուժութիւն, նմանաբուժութիւն ևն։
• -Պհ,. bož-ձևիզ. հմմտ. զնդ. buǰ, ba-og-«լուծել (զօտին), մաքրել, ազատել, փրկել», baoxtar «ազատարար, փրկիչ»։ buxti «ազատումն, փրկութիւն», պազենդ. boxtan «ազատել, փրկել, զերծուցանել», božišn «ազատում, փրկութիւն», buxt-ruānī «փրկութիւն հոգւոյ», պհլ. bōxtan «ազա-տել, փրկել», bōxtār «փրկիչ», բելուճ. bó-jag, bōžaγ «լուծել, բանալ, քակել» (Bar-tholomae 916-17, Pokorny 2, 145). բոլորի նախաձև է հնխ. bheug(h)-«հեռացնել, պրծնիլ, ազատուիլ»։ Հայերէնը փոխառեալ է իրանեանից, ինչպես ցոյց է տալիս ժ ձայնը և կապ չունի բժիշկ բառի հետ։ Իրան-եան բառերի ցեղակիցներն են ըստ Walde 326՝ լտ. fungor «կատարել վերջացնել» (իբր թէ գործը կատարելով ազատիլ. հմմտ. ռմկ. խալըսիլ «վերջացնել» <արաբ. xalas «ազատութիւն, փրկոթիւն»), գոթ. us-bau-gjan «աւլել, սրբել», պալի pari-bhuñǰati «մաքրել, սրբել», vi-nib-bhuǰati «բաժա-նել»։-Հիւբշ. 122։
• Bötticher, ZDMG 1850, 352 բժիշկ բառի հետ? Ուղիղ մեկնութիւնը տւաւ Justi, Zendsp. 215։ Հիւբշ. Arm. Stud. 23 դեռ հաստատ չէ թէ փոխառեալ է իրանեանից։-Հիւնք. բժիշկ բառից հա-մառօտեալ։ Գազանճեան, Առև. մամ. 1902, 76 ոյժ բառից՝ ը մասնիկով։