Your research : 2 Results for բոյժ

Բոյժ

s.

cure;
remedy.

• , ի-ա հլ. «դեղ, հնար, դարման» Պիտ. բառիս համար չորս ընտիր վկայութեւն է գտնում Նորայր, Հայկ. բառաք. էջ 53 «Բոյժս գտանէ հերձուածողն. տեսանե՞ս, ա-սէ, զի նովաւն՝ սպասաւորութեան գուշակէ» (Սեբեր. Ե. էջ 96. տպուած բոյծս). «Բոյժս իմն ի բանիս գտանեն հերձուածողացն աշա-կերտք» (Սեբեր. Բ. էջ 16, ձեռ. բուժս). «Եւ այ-նու բոյժս իմն գտանեն հերձուածողքն» (Սե-բեր. Դ. էջ 68. ձեռ. բուժս). «Եթե մեք գազա-նիցեմք ընդ նմա, նա չիշխէ գազանել և եթէ մեք թուլամորթք լինիցիմք, նա բոյժս գտա-նէ» (Ոսկ. Եփես. իբ. էջ 923)։ Այս արմատից ևն ծագում բուժել «բժշկել, առողջացնել» Եզն. Ոսկ. մ. բ. 10. յհ. ա. 20. բուժիչ Եզն. բուժակ «բժիշկ» Փիլ. լին. (այժմ «ֆելդշէր»). բուժան «դարման» Պիտ. Նեղոս 690, բուժիկ «բժի՞շկ» Առաք. պտմ. 340. հմմտ. բուժկու-թիւն «բժշկութիւն» Թէոդ. խչ. դժուարաբոյժ Փիլ. նոր գրականում կազմուած են բազմա-թիւ գիտական բառեր՝ ինչ. անասնաբոյժ, վիրաբոյժ, ատամնաբոյժ, բեկաբոյժ, ակ-նաբոյժ, յիմարաբոյժ, ջրաբուժութիւն, ելեկ-տրաբուժութիւն, նմանաբուժութիւն ևն։


Բժիշկ, ժշկաց

s.

physician, doctor.

• = Պհլ. [hebrew word] bižisk, biǰisk «բժիշկ». biǰiskih «բժշկութիւն», նորագիւտ մանիք. պհլ. [hebrew word] bzišk «բժիշկ» (Salemann, Manich. Stud. ЗAH 8, 61), պրս. ❇ bizišk եամ ︎ bjjisk «բժիշկ». սրանց հևա հմմտ. զնդ. baešazyeiti «բժշկում է». ❇ baēšaza-«բուժիչ, բժշկութիւն, դեղ, դարման» (որից կազմուած է պհլ. bēšazak). [other alphabet] ︎ baēšazya-«բժըշ-կող», սանս. [other alphabet] bhēš̌ajá-«դեղ, բժըշ-կող», bhišaǰyáti «բժշկում է», bhišáǰ «բր-ժիշկ, դեղ», bhišák «բժիշկ», bhēšaǰyá-«բուժարար»։ Այս բոլորը ծագում են զնդ. biš=սանս. bhiš-«դեղ» բառից, ըստ Bart. holomae 915, 966-7։ Բառիս հպրս. ձևը յայտնի չէ. եթէ ի նկատի առնենք սանս. ձևերը՝ պիտի ունենայինք հպրս. *biš̌ai կամ *γišaz, իսկ եթէ ի նկատի առնենք զնդ. ձևերը՝ պիտի ունենայինք հպրս. *bišaz։ Պհլ. բառի հնագոյն ձևն էր *bišaǰk կամ *bišazk, որոնց մէջ երկրորդ ձայնաւորը հետևելով առաջինին և š բաղաձայնը հե-աևելով ), z բաղաձայններին, յառաջացան biǰisk և bižišk. վերջինից է հայերէնը։ Կապ չունի բոյժ բառի հետ, որ տե՛ս ա-ռանձին։-Հիւրշ. 120։


Entries' title containing բոյժ : 12 Results

Ատամնաբոյժ

s.

dentist, tooth-drawer.


Դժոխաբոյժ

cf. Դժուարաբոյժ.


Դժուարաբոյժ

adj.

difficult to cure.


Դիւրաբոյժ

adj.

easy to be cured, curable.


Ախտաբոյժ, բուժի, ժից

s. adj.

s. adj. physician;
that cures diseases, restorative.


Ակնաբոյժ, բուժի, ժից

s.

oculist.


Անբոյժ

adj.

incurable.


Ջրաբոյժ, բուժի

s.

hydrotherapist.


Ձիաբոյժ

s.

veterinary surgeon, horse-doctor.


Նմանաբոյժ

s. adj.

s. adj. homoeopathist;
— բժիշկ, homoeopathic doctor.


Վիրաբոյժ, բաժի

s.

surgeon.


Definitions containing the research բոյժ : 11 Results

Դեղ, ոց

s.

remedy, medicine, medicament, purgative, potion, draught;
spice, drug;
cure, dressing;
poison, venom;
ink;
die, colour;
amulet, talisman;
— դալար, grass, herbage, green;
nacea;
dress;
verdure;
ամենաբոյժ —, panacea;
— մատուցանել, to physic, to dress;
— առնուլ, to take a remedy;
to take poison;
անոյշ՝ դառն՝ սաստիկ՝ գօրաւոր՝ ազդու —, sweet, bitter, violent, powerful, efficacious remedy.


Բուն, բնոց, բնից

s. adj. adv.

nature, native, origin, spring, root;
stock, stalk, trunk, set, stake, stem;
baggage;
camp, army;
ancestor;
chief;
own, natural, real, original, radical, true, principal;
— աշտանակի, socket;
— սեան, shaft of a column;
ի —, ց—, մինչեւ ի —, մինչեւ ց-, ի բնի, to the end, entirely;
զգիշերն ի —, all the night;
—, ի բնէ, naturally, by origin;
— ի ներս մտանել, to enter precisely, exactly;
ի — իսկ ուսանել, to learn thoroughly;
դոք որ — անարդ էք, you who are by nature vile;
ի քաղաքն ի — նոցա, in their own capital;
ի — իսկ յերկինս, in the heaven itself;
ի բնին իսկ ի զտակի, in the same day of Easter;
— բարեկենդան, quin-quagesima Sunday;
— բարեկամ, intimate friend;
cf. Յարմատոյ.

• , ի-ա հլ. (կայ նաև սեռ. բնոյ Եփր. Փիլիպ., գրծ. բնիւ Բուզ.) «ծառի իրանը, այն է արմատից վեր՝ մինչև ճիւղերի ռաժան-մունքը եղած մասը» Յոբ. ժդ. 8. նմանու թեամբ՝ «աշտանակի հիմնական մասը, որի վրայ հաստաուած են ստեղները կամ ճրագ-նեոր» Ել. իե. 31, լէ. 17, Թուոց ը. 4. «նիզա-կի կոթ» Ա. թագ. ժէ. 7. «խաչի կոթը, եռ. կար թևը» Շնորհ. թղթ. և բարձր. «սանդու-խի երկու կողմի գերանները, որոնց վրայ ամրացած են աստիճանները. montant» Վրք. հց. «խարիսխ, հիմ» Ոսկ. զ. ճառ Ղազարու. (Զբունս սրտին շարժեալ սասանէր. յն. ἐձ βεuέλια (ոհիմունս) τῆς ϰαρδίας. áá զբոյնս, զբոց, զբոյժս. ՆՀԲ ուղղում է զբոյ-նըս. Վարդանեան ՀԱ 1911, 690 յաջող կեր-աով սրբագրում է զբուն). «բուն բանակը կամ բանակատեղին (համեմատութեամ թևերի)» Ա. մակ. թ. 35. Ագաթ. Բուզ. «մէկի կամ մի բանի ծագումը, նախապատճառը. սկիզբը» Ոսկ. մ. բ. 26. Մծբ. Եզն. Եփր. Փի-լիպ. «բնիկ, բնական, իսկական, ճիշտ ու ճիշտ» Սգր. Ոսկ. ես. և Եփես. Եւս. պտմ. և քր. Կորիւն։ Այս այլևայլ առումներից են ծա-գում ի բուն «ցվերջ, ի սպառ» Ագաթ. Ոսկ. ես. ցբուն «ցվերջ, ընդ միշտ» Ոսկ. մ. բ. 6, z. ես. և եփես. ի ընէ «բնականից, ի սկըզ-բանէ» ՍԳր. Ոսկ. մտթ. հռ. Եւս. պտմ. և քր. Ագաթ. Բուզ. Եզն. Կիւրղ. թգ. բուն կանգնել «որսալու մի ձև է. որսատեղին մարդկանցով ու շներով շրջապատելով՝ երէներին խըրտ-նեցնում էին և քշում դէպի կենտրոնը» Անան. գիտ. 25. ի բնմէ Բուզ. Ոսկ. յադամ. ի բնո-ջէ Կիւրղ.. գնձ. բնաւ, բնաւ իսկ, ոչ բնաւ-ընդ բնաւ ՍԳր. Սեբեր. Ոսկ. Եզն. Ագաթ. Եւս. քր. բնաւին Ոսկ. մ. ա. 4. բնաւոր Ոսկ. մտթ. և ես. բնակ «բուն, հարազատ» ՍԳր. Եւս. քր. Բուզ. «տևական, մնայուն» ՍԳր. Ոսկ. ես. բնի Ոսկ յհ. ա. 11. բնիկ Փարպ. Խոր. բնութ Տիմոթ. կուզ. էջ 178. բնութիւն ՍԳր. Ոսկ. ես. Եզն. բնական Հռ. ա. 26, 27. Կորիւն. բնաբարձ Մծբ. Ոսկ. ես. բնադիր «բանակա-տեղի» Յուդթ. ժե. 7(բուն «բանակ» բառից). բնածին Բ. պետ. բ. 12. բանիբուն Ոսկ. Սե-բեր. Եւս. քր. անբուն Հռ. ժա. 24. նիզակա-բուն Եփր. թգ. Բուզ. միաբան Ագաթ. Կիւրղ. յես. համաբնեայ Եզն. ողորմաբուն «բնապէս ողորմած» Մ. Մաշտ. 226բ ևն ևն։ Նոր բա-ռեր են՝ բնաձիր, բնապաշտ, բնատուր, բնա-կանոն, բնածուխ, բնագէտ, բնագիտութիւն, բնոյթ, բնութագիր, բնութագրութիւն ևն։


Թոք, ոց

s.

lungs;
—ք ծովական, sea-nettles, medusa, rhizostoma, acale-phans.

• , ո հլ. (գրուած է նաև թոգ) «թոք» Բ. մն. ժը. 39. Վեցօր. 139. Խոր. Փիլ. «սպունգ» Առաք. լծ. սահմ. 639 (մէջը փուչփուչ լինե-լու պատճառով այսպէս կոչուած). «ժժմակ կամ լողակ ծովային» (այս նշանակութիւնը յառաջացած է թարգմանաբար յունարէնից. ուր ունինք πνεύμων «թոք» և «ծովային մի տեսակ ժժմակ, ֆրանս. poumon marin») Նիւս. կազմ.-որից թոքառաջք Գ. թագ. իբ. 34 իւարը. 231. թոքատուն վստկ. թոքազաւ Վստկ. թոքակէս ԱԲ. թոքալ «հազալ» էֆիմ. էջ 227.-նոր գրականի մէջ կազմուած բառեր են՝ թոքախտ, թոքախտաւոր, թոքախտաբոյժ, թոքախտաբուժարան, թոքային, լիաթոք։


Զմելին, ի, աւ

s.

pen-knife.

• -Յն, σιλίον (σμιλίν) բառից, որ նուա-զականն է σμίλη «կտրոց, արձանագործի մկրատ, վիրաբոյժի նշտրակ, կօշկակարի դանակ, այդեպանի յատոց, զմելի» բառի (ծագում է հնխ. smi «տաշել» արմատից Boisacq, 885). ըստ այսմ ուղղագոյն տա-ռադարձութիւնն է զմիղին։ Յոյնից է փոխա-ռեալ նաև ասորի [syriac word] zəmelyā «զմելի, գրչահատ» (Brock. 96 ա)։-Հիւբշ. 349։


Ախտ, ից

s.

illness, disease, indisposition;
affection, passion;
vice, bad habit;
menses;
seed of man;
— ցաւոց՝ դառնութեան, calamity, plague, disaster, any thing troublesome;
— արտասուաց, tears;
— քնոյ, sleep;
— մահու՝ մահացու, mortal malady;
զ—ս մահու ջերանիլ, to be seriously, mortally ill;
— մարդահաճութեան, adulation, flattery;
ապաս ունել ախտի, մեծարել զախտ, to give one's self up to vice, pleasure.

• , ի հլ. «հիւանդութիւն» ՍԳր. Ոսկ. մ. ա. 4. որից ախտաբեկ Ոսկ. Փիլ. ախտա-բեր Կոչ. ախտահալած Ագաթ. ախտաժէտ ՍԳր. ախտանալ ՍԳր. ժանտախտ Ոսկ. յհ բ. 11. չարախտավոր Ագաթ. ախտացոյց (նորագիւտ բառ) Անկ. գիրք առաք. 102. ախտաքաղ «հիւանդութիւնները ջնջող» Սա-սըն. 65 (սխալ տպուած աղտաքաղ). նոր զրականի մէջ բազմաթիւ բժշկական բա-ռեր. ինչ. թոքախտ, այտուցախտ, գեղ-ձախտ, հնդախտ, շաքարախտ, ծովախտ, շնախտ, շնախտաբոյժ, ախտանիշ, ախ-տաբան, ախտաբանական, ախտաբանու-թիւն, ախտահանել, ախտահանիչ, ախտահա-նութիւն ևն։ Հետևելով յն. παϑος բառին. ախտ նշանակում է նաև «կիրք, ներքին բեր-մունք, մոլութիւն» Սեբեր. Ժղ. զ. 2. Խոր. Փիլ. Նիւս. (այս իմաստով գործածական է յատկապէս նոր գրականում՝ իբրև առանձևն բառ). որից ախտակիր Սարկ. Շար. ախտա-կըրիլ Շար. Սարգ. Աթ. համբ. Նար. ախտա-կըցիլ «կարեկցիլ, գթալ» Խոր. Լմբ. ախտա-կըցութիւն «գութ, կարեկցութիւն» Աթ. Ածաբ. Շնորհ.-ԱԲ ունի ապախտ տեղիք «սրբազան վայրեր» բառը, որ ապախտ «ապերախտ» բառի հետ գործ չունի և կազմուած է ախտ բառից՝ ապ բացասականով։


Հիւծ

adj.

lean, emaciated, thin, extenuated;
shrivelled, shrunk, withered.

• «ծիւրիլ, հալիլ, մաշիլ, ծնգիլ, նուա-ղիլ». արմատ առանձին անգործածաևան որից կազմուած են հիւծանիլ Եզն. հիւծիլ, Լմբ։ սղ. հիւծեալ Ոսկ. յհ. բ. 6. Սարգ. հիւ-ծումն Փիլ. Խոր. Նար. հիւծական Յս. որդի ծարաւահիւծ Զքր. կթ. ծարաւահիւծեալ Աթ. խչ. նոր բառեր են հիւծախտ, հիւծախտաւոր, հիւծախտաբոյժ։


Հաւաք

adj.

assembled, gathered together.

• «ժողովուած» Վրդ. պտմ. այս ար-մատից են հաւաքել «ժողովել» ՍԳր. հաւա-քումն Ոսկ. յհ. ա. 38. հաւաքարան Թէոփ. ծն, հաւաքական Անյ. վերլծ. հաւաքաբանու-թիւն Անյ. վերլ. հաւաքիչ Մագ. զանազանա-հաւաք Թէոդ. կուս. բազմահաւաք Պիտ. դըժ-ուարահաւաք Խոր. զուգահաւաքել Ճառընտ. ծաղկահաւաք Խոսրովիկ. համահաւաք Վրդն. սղ. ծն. զօրահաւաք, հաւաքածու, հաւաքա-տեղի, հաւաքոյթ (նոր բառեր) ևն։ Առանց հ նախաձայնի ունինք աւաքել «հաւաքել, ժո-ղովել» Եզեկ. իթ. 5. Գ. մակ. զ. 4. Բրս. ողորմ.։ Այս բառը ունի նաև «բժշկել» նշա-նակութիւնը. այսպէս՝ աւաքել ի բորոտու-թենէ կամ զբորոտութիւն «բորոտութիւնը բը-ժըշկել» Դ. թագ. ե. 3, 6, 7, 11. աւաքեցու-ցանել «բժշկել» (անդ). պարզապէս աւաքէր «բժշկում էր» Սասն. էջ 36։ Այս նշանակու-թեան զարգացման համար հմմտ. յն. συ-ναγω «հաւաքել» և ἀποτσυναγω «բժշկել». նաև հայ. ախտաքաղ «ախտաբոյժ» Սասն, 65 (տպ. աղտաքաղ. հմմտ. քարաղր բառի տակ ասուածները)։


Յիմար, աց

adj.

out of one's senses, foolish, senseless, mad, crazy, silly;
ծայրագոյն —, an arch-fool, an out-fool and out fool.

• , ի-ա հլ. «խենթ, անմիտ» ՍԳր. Ոսկ. ա. 12. Եղիշ. որից յիմարանալ Ես. ժթ. 11. յիմարիլ ՍԳր. յիմարեցուցանել ՍԳր. յի-մարութիւն ՍԳր. յիմարակորոյս Ագաթ. ևն. գրուած նաև իմար Վրդն. առ. 73. նոր բա-ռեր են յիմարանոց, յիմարաբոյժ, յիմարա-բուժութիւն։


Նշտիր, տրոյ, ով

cf. Նշտրակ.

• , ո հլ. «վիրաբոյժի դանակ» Եփր. Խրատ. (աւանդում է միայն գրծ. նշտրով ձևով). որից նշտրակ Անյ. պորփ. Վստկ. էջ 209։


Շուն, շանց

s. fig. ast.

dog;
adulterer or adulteress;
Canis Major;
cf. Շնիկ;
մատակ —, bitch;
— անպիտան, cur;
— որսորդ, hound, terrier, ranger;
որսական — ոտնակառոյց, setter, pointer, setting-dog;
— մազեղ, գանգրամազ or լուղակ, water-dog;
— մեծականջ, long-eared dog;
— տնպահ, house-dog;
— պահապան, watch-dog;
պահապան — հովուաց, mastiff dog;
ցլամարտ —, bull-dog;
շան լակոտիկ, fisting cur;
— մատնիչ, խեռ, խածանող, կատաղի, a treacherous, snarling, biting, mad dog;
խշտի or խղիկ շան, dog-hole, dog-kennel;
կերակուր շան, dog's-meat, dog-porridge;
ոջիլ շան, dog-louse;
վազք շան, dog-trot;
ցնկնիլ շան, to whelp, to litter, to bring forth;
տալ կամ արկանել շանց, to give or to send to the dogs;
կերակուր լինել շանց, to go to the dogs;
— հաջէ, ոռնայ, կաղկանձէ, ղօղանջէ, կռնչէ or մռմռայ, the dog barks, howls, whines, yelps, growls;
խոնջեալ իբրեւ զ—, dog-weary, tired as a dog;
— հաջան՝ չէ խածան, a barking dog seldom bites.

• , ն հլ. (սեռ. շան, շանց) «շուն» ՍԳր. փխբ. «պոռնիկ կին, շնացող մարդ» ՍԳր. (իմաստի զարգացման համար հմմտ. ռուս. և լեհ. suka «էգ շուն» և պոլաբ. seukō «բոզ»). ածանցման մէջ մտնում է երկու ձե-ւով. 1. լն-. ինչ. շնալ «անխտիր խառնա-կիլ» ՍԳր. շնաբարոյ Ա. թագ. իե. 3. Կիւրղ. թգ. շնաբերան Բուզ. շնագլուխ Եւս. քր. շըն-կնճիթ Ոսկ. մ. ա. 4. շնութիւն ՍԳր. շնջրի Վեցօր. յետնաբար ռմկ. յգ. շնուի «շներ». որ մտած է նաև Եւս. պտմ. (լաւագոյն ձձ. ունին շունս. տե՛ս ՀԱ 1911, 693).-2. շան-. ինչ. շանագլուխ Եփր. թգ. շանազգեաց Ա. գաթ. շանաճանճ ՍԳր. շանի «շան կերակուր» Ոսկ. մտթ. Ա. 736 (հմմտ. ՀԱ 1913, 346) շանսխուր «պոռնկութեան վարձք» Օր. իգ. 18 ևն։ Նոր բառեր են շնագալլ, շնախտ, ընախ-տաբոյժ, շնականութիւն, շնատամ ևն։


Վէր, վիրաց

s.

sore, wound;
ulcer;
—, հիւթ վիրի, sanies, matter, pus, gore;
կեղեւ վիրաց, scab, scurf;
cf. Պատրոյգ;
— սրտի, heart-sore, heart-ache, heart-break, heart-burn;
—ս առնել, —ս ի վերայ դնել, to wound, to cover with sores, to ulcerate;
—ս ընդունել, to be wounded;
դարմանել զ—ս, to dress, to cure a wound;
ցաւ վիրին խստանայր, the pain caused by the wound became insupportable;
տայ —ս եւ ինքն ոչ առնու, he wounds others but receives no hurt.

• , ի-ա հլ. «մարմնի վրայ խոց, կեղ» (սովորաբար անեզական) ՍԳր. Ոսկ. մ. բ. 1Ո. «վէրքի հիւթ, շարաւ» (այս իմաստով նաև գրուած վեր) Եփր. աղ. Պղատ. տիմ. Լաստ. որից վիրաւոր ՍԳր. Եզն. վիրաւորել ՍԳո. վիրաւորիչ Ոսկ. ես. վիրաբերան Դատ. գ. 22. վիրած «վէրք ունեցող» Ոսև. մ. ա. 14. Սեբեր. կարեվէր Ագաթ. Փարպ. դառնա-վէր, բազմավէր, խստավէր Մանդ. կողավէր Տօնակ. մեծավէր Արծր. վիրել «վէրք բա-նալ» Մխ. դտ. Մարթին. նոր բառեր են վի-րակապ, վիրաբոյժ, վիրաբուժութիւն, վիրա-բուժական, վիրահատութիւն, վիրատրանք, վիրաւորական ևն։ Իմաստի ճշտման համար հմմտ. Ոսկ. ես. «վիրին հատած ի խոր է»։