manufactory;
instrument;
organ
ἑργαστήριον officina, taberna Գործանոց. տեղի իրիք գործոյ, արուեստի, վաճառի. եւ Ընդունարան. բնակարան. խանութ. տիւքքեան, քէրխանէ, եւ մէքեան.
Եթէ ոք առ այն՝ որ զանուշահոտ խունկս կազմէ, անաշխատ մերձ նստի նորա ի գործարանն, ակամայ լցեալ լինի անուշահոտութեամբ։ Ի ձիընթացսն ամենայն քաղաքն ընթանայր, եւ ի գործարանացն արգելուին. (Ոսկ. յհ. ՟Բ. 6։ եւ Ոսկ. անոմ. ՟Գ։)
Եւ զի՞նչ արդեօք (է) գործարան տնտեսութեանս այսորիկ. սրբոյ կուսին մարմինն. (Բրս. ծն. քրիստոսի.։)
Յարգանդին ի բնութեան գործարանի կենդանաստեղծեն. (Փիլ. ՟ժ. բան.։)
Ի սրտին գործարանի երեւութացեալ։ Գործարան գոյութեան լուսատու մարգարտին. (Խոր.։ Նար.։)
ԳՈՐԾԱՐԱՆ. ὅργανον instrumentum որպէս Գործի. գործիք. ալաթ.
Արարեալ լինին մեծ արհեստքն ի ձեռն միոյ գործարանի. (Արիստ.։)
Ճախարակօք եւ այլով գործարանօք. (Մագ. ՟Ի՟Ե. եւ Մագ. քեր.։)
Որ առ բժշկարան գործարանօք (ըստ յն. դդմովք) ոմամբք՝ արեան կամ այլոց նիւթոց ձգմունքն են. (Պղատ. տիմ.։)
Գործարանօք եւ ձեռօք հպել. (Կիւրղ. գանձ.։)
Ձեռք գործարան են մտաց եւ մարմնոց. (Յճխ. ՟Ժ՟Ա։)
Ի ձեռն գործարանաց նկատելով զնշոյլս արեգական. (Խոր.։)
Զձեռս իմ՝ որ է գործարանք բարւոյ, չարեաց եւ մեղաց գործարան կազմեցի. (Եփր. խոստով.։)
Զհոգին ոչ կարէ վնասել, այլ զգործարանն նորա զմարմինն. (Սահմ. ՟Ժ՟Ա։)
Ընթացից ձերոց գործարանք (ստք). (Նար. առաք.։)
Սուր սպանութեան է գործարան. (Ճ. ՟Թ.։)
Գործարան մահու (փայտ խաչին). (Շար. Նար.։ Գանձրն.։)
Singulier | Pluriel | |
---|---|---|
nominatif | գործարան | գործարանք |
accusatif | գործարան | գործարանս |
génitif | գործարանի | գործարանաց |
locatif | գործարանի | գործարանս |
datif | գործարանի | գործարանաց |
ablatif | գործարանէ | գործարանաց |
instrumental | գործարանաւ | գործարանաւք |