s.

rabbi;
parish priest, archpriest.

s.

ἁρχισυναγωγός archisynagogus. գլխաւորն ժողովրդանոցի հրէից. որ եւ կոչի ἅρχων τῆς συναγωγῆς , ԻՇԽԱՆ ԺՈՂՈՎՐԴԵԱՆ, այսինքն ժողովարանի.

ՄԻ ի ժողովրդապետացն գայր։ Գան ոմանք ի տանէ ժողովրդապետն։ Գայ ի տուն ժողովրդապետին. (Մրկ. ՟Ե. 22։ եւ այլն։)

Գայ ոմն ի տռնէ ժողովրդապետին։ Պատասխանի ետ ժողովրդապետն՝ ցասուցեալ, թէ ընդէ՞ր ի շաբաթու բժշկեաց յիսուս. (Ղկ. ՟Ը. 49։ ՟Ժ՟Գ. 14։)

Յետ ընթեռնլոյ զօրենս եւ զմարգարէսն՝ առաքեցի առ նոսա ժողովրդապետքն։ Կրիսպոս ժողովրդապետ հաւատաց ի տէր ամենայն տամբ իւրով։ Առեալ ամենեցուն յունացն զսոսթենէս ժողովրդապետն՝ հարկանէին առաջի ատենին. (Գծ. ՟Ժ՟Գ. 18։ ՟Ժ՟Ը. 8. 17։)

Իսկ առ Քրիստոնեայս՝ Առաջնորդ. աւագերէց. ծխատէր քահանայ.

Տէ՛ր, ժողովրդապետք եկեղեցւոյ ի քէն հայցեն. (Ժմ.։)

Warning, for now, these are the entries' title sharing the same character string regardless of its position, not the entries sharing the same root.

Mots dérivés

Ժողովրդապետական

Ժողովրդապետութիւն, ութեան

Voir tout