vn.

to study the sciences;
to philosophize, to reason philosophically;
to argue, to conclude, to infer;
to live or behave wisely.

ներգործական բայ. չէզոքական բայ.

ներգործական բայ չէզոքական բայ φιλοσοφέω philosophor, dissero եւ այլն. Իմաստասիրութեան պարապել. քննել զիրս իմաստասէր մտօք.

առակ թուի ասացեալքս՝ բազմաց, որք իմաստասիրել ոչ կամին։ Յարմարագոյն է առ իմաստասիրել ամայութիւնն. (Ոսկ. յհ. ՟Ա. 40. 41։)

Թէ ոչ սքանչանայ ոք, եւ ոչ ի խնդիր անկանի, եւ ոչ իմաստասիրէ. ո՛րգոն, յորժամ տեսանելով ոք ըզծիածանդ, եթէ սքանչանայ, ապա եւ ի խնդիր անկանի, ապա եւ իմաստասիրել ձառնարկէ. (Անյաղթ պորփ.։)

ԻՄԱՍՏԱՍԻՐԵԼ. Տրամաբանօրէն հաւաքաբանել. ձեռնարկել.

Եթէ ապացուցի պէտս ունի, յայտ է թէ իմաստասիրէ. քանզի մայր ապացուցի իմաստասիրութիւն է. եւ եթէ ոք ասէ գոլ զիմաստասիրութիւն, դարձեալ իմաստասիրէ. զի ապացուցի պիտոյանոյ՝ որով ցուցանէ գոլ զնա. ապա ուրեմն ամենայն իրօք իմաստասիրէ, եւ՛ որ բառնայ զնա, եւ՛ որ ոչն բառնայ. (Սահմ. ՟Բ։)

ԻՄԱՍՏԱՍԻՐԵԼ. Մակաբերել. գուշակել. իմանալ ի միտ առնուլ.

Ի բիւրուցն արգասեաց չարաց չափ մի երեւեցուցի, զի նոքօք զայլսն իմաստասիրեսջիք. (Նար. ՟Զ։)

Երեւելեօքս զաներեւոյթսն իմաստասիրեմ. (Լմբ. սղ.։)

Իմաստասիրեցին ի կտաւոցն տեսլենէ զյարութիւն. (Սկեւռ. յար.։)

ԻՄԱՍՏԱՍԻՐԵԼ. Հետաքննել. խուզարկել. քաջ խորհել. խելամուտ լինել. եւ հնարել, հայթհաղթել.

Իմաստասիրել խոհականութեանս բանիւ ոչ զաշխարհի ընդարձակութիւն, այլ թէ որքան է լայնութիւն եւ երկարութիւն առաւելութեան սիրոյն քրիստոսի. (Շ. ՟ա. յհ. ՟Ժ՟Զ։)

Զայս յորժամ իմաստասիրեսցես, յոժարութեամբ առնիցես զողորմութիւն. (Ոսկ. յհ. ՟Բ. 14։)

Յուսովն մերձեցիր առ աստուած, զնա տե՛ս, եւ նորա փառս իմաստասիրէ՛. (Լմբ. սղ.։)

Յետ այնորիկ ա՛յլ իմն պատրանս եւ խորամանկութիւնս իմաստասիրեն. (Նանայ.։)

ԻՄԱՍՏԱՍԻՐԵԼ. որպէս իմաստասէր իմաստութեամբ ճառել, խօսիլ, վարդապետել.

Որպէս ոմն նախ քան զմեզ իմաստասիրեաց. (Խոր. ՟Գ. 68։)

Եթէ այլ ումեք բարձրագոյն յայտնեսցի իմաստս, իմաստասիրեսցէ. (Սարգ. ՟ա. պ. ՟Է։)

Ոչ ամենեցուն է յաղագս աստուծոյ իմաստասիրե՛լ. (Առ որս. ՟Ա։)

ԻՄԱՍՏԱՍԻՐԵԼ. Առաքինանալ, զգաստանալ. բարւոք քաղաքաւարել.

Գեր ի վերոյ զբնութիւնն իմաստասիրեն ի վիշտս. (Սարգ. ՟ա. պ. ՟Բ։)