fibula, perone, shinbone.
ՈԼՈՔ կամ ՈԼՈԳ ռմկ. ոլոքներ. ἵσχιον ilium σκέλος tibia, crus. Սրունք եւ կարթք ոտից՝ ի ծնգաց ցկրնկունս. ոտից ճղերը, ճիվերը. cf. Կրուկ, եւ Խոտուցք.
Բերել կոճեղս փայտից, եւ առնել ըստ ոլոքի խոտցաց ոտից նորա. (Ագաթ.։)
Զանդամոցն, եւ զկարթիցն, եւ զոլոքացն զբնութիւնն. (Պղատ. տիմ.։)
Եւ ընդ կոճեղս որ յոլոքին՝ զիս ի կապից խլեա՛ չարին. (Յիսուս որդի.։)
Յորժամ խօթանամք ինչ ի յոլոքոց, սակաւս շարժեմք զնա ի գնալ։ Կօշիկք՝ ոտից են պահապան. իսկ հանգրիճելն (զմէջս գօտեաւ, որով ամփոփի զգեստն ի վեր), մատուցանէ ոլոքոցն զդիւրաւ շարժմունս. (Փիլ. ել. ՟Ա. 19։)
Կապեցին բարակ չուանաւ զոլոգս նոցա։ Զոլոքունս նոցա ջարդեցին։ Պնդեցին ի մամուլ զոլոքունսն. (Տէր Իսրայէլ.։)
Ձիոյ ոլոքներն. (Վստկ.։)