s.

ՊԻՒՐԱՄԻԴ որ գրի եւ ՊԻՐԱՄԻԴ, ՊԻՒՌԱՄԻԴ, ՊԻՒՐԱՄԻՏ . Բառ յն. πυραμίς, -ίδος, pyramis, -idis. Բուրգն. հուրան. ցուրան. այն է մարմին հաստատուն բազմանկիւնի՝ սրածայր յանդեալ, որպիսի եղեն բրդունք կամ կոթողք եգիպտոսի. տիքիլի թաշ, հերեմ.

Որ զմեծ պիրամիդն կանգնեաց։ Զնմանէ ասեն շինել զերրորդ պիրամիդն, որ է ցուրան բլրաձեւ. (Եւս. քր. Ա։)

Այլ պիրամիդքն՝ եւ սոքա արժանի են հրաշից. շինեալք յոյժ անըմբռնելիք յեգիպտոս. զոր քրիստոնեայքս ասեմք շտեմարանս յովսեփու գոլ. իսկ հելլենացիք՝ յորոց մի է եւ հերովդոտոս, ասեն եթէ թագաւորաց շիրիմք են. (Նոննոս։)

որպէս Ձեւ երկրաչափական՝ բրգաձեւ. որ եւ ՊԻՒՌԱՄՈՒԴԷՍ. Πυραμοειδης, δες. Pyramidatus, figuram sive speciem pyramidis habens.

Զպիւռամիդն ի սկալինեացն եռանկիւնեացն հաստատիլ. (Նիւս. բն. Ե։)