s. ast.

dragon;
leviathan;
typhon, vortex, whirlpool, exhydria;
dragon, draco;
— ծովային, araneus piscis, quaviver, weever;
— ձուկն, cachalot.

s.

δράκων draco. վր. վէշա՛պի. (որպէս թէ Իժ ապ. օձ ջրոյ). Օձ անհեթեթ մեծութեամբ, մանաւանդ ջրային. որպէս եւ Ձուկն մեծ. կէտ. տե՛ս եւ ՔԱՐԲ, եւ ԼԵՒԻԱԹԱՆ. այլաբանութեամբ՝ Սատանայ. աժտէր, էժտէհա, էշտէրհա. յորմէ անունս Աժդահակ, աշդահակ.

Գաւազանն եղիցի վիշապ։ Եւ եղեւ վիշապ։ Եղեն վիշապք. (Ել. ՟Է. 9=12։)

Սրտմտութիւն վիշապաց գինի նոցա. (Օր. ՟Լ՟Բ. 33։ տե՛ս եւ Սղ.։ Յոբ.։ Յայտ. ստէպ։)

Իսկ (Յովն. ՟Բ. 11։)

Վիշապ ձուկն. ասի անդ եւ Կետ.

որպէս

Վիշապի այլազգ ինչ բնութիւն չէ, եթէ ոչ օձի։ Զօձ յաղթանթամ, կամ զգազան ինչ ծովածին կոչեն գիրք վիշապ։ Այլ ինչ ոչ են վիշապք, բայց կամ օձք մեծամեծք ցամաքայինք, կամ ձկունք անարիք ծովականք. եւ այլն. (Եզնիկ.։)

Վիշապ կոչէ զսատանայ. քանզի սովոր են գիրք զկէտս մեծամեծս՝ որ յաննաւագնաց ծովս, վիշապ կոչել՝ վասն յոյժ մեծ եւ անճոռնի հասակին. (Գէ. ես.։)

Զվիշապն անդնդային նմանեալ փարաւոնի. (Շար.։)

ՎԻՇԱՊ ասին նմանութեամբ եւ այլ իրք. մանաւանդ Փոթորիկն (կամ խօրդում ).

Զվիշապացն մանուածս ահագին բերանբացութեամբ ուռուցեալ ի փչմանէ օդոյն. (Խոր. ՟Գ. 37։)

Յաղագս փոթորիկ հողմոյ, զոր ի բաջաղանս եւ յառասպելս վիշապ հանել ասեն. (Ոսկիփոր.։)

Վասն ի գեղջկաց տգիտաց վիշապին անուանելոյ։ Ոչ եթէ վիշապ է փոշին մանուածոյ ի փոթորկէ գետնականէ յօդս խաղացելոյ, այլ հողմ ինչ է պտուպկեալ։ Առասպելական ստութեան ունկն դնել եւ հաւատալ մի՛ երբէք յանձն առնուցուս վիշապ զնա անուանողաց. (Սարկ. շարժ.։)

• , ի-ա հլ. «անհեթեթ մեծ օձ, մա-նաւանդ ջրային, կէտ անասունը» ՍԳր. Եզն. «թաթառ, փոթորիկ» Խոր. Սարկ. շարժ. Ոս-կիփ. «փխբ. հռովմէական լեգէոնների դը-րօշակը, draco» Խոր. Գ. 35. Գր. նազ. (տե՛ս Նորայր, Քննասէր Բ. 58). որից վիշապա-քաղ Ագաթ. վիշապացեալ Կոչ. վիշապաշունչ Վեցօր. վիշապազունք Խոր. վիշապաձայն Եղիշ. վիշապակ «օձի ձագ» ԱԲ. «կատու» Բառ. երեմ. էջ 301. գրուած է նաև յուշապ Բրս. մրկ.։

• =Հիւս. պհլ. *vεšāp ձևից. հմմտ. զնդ. ❇ ❇ višāpa՝ որ իբր վերադիր յիշ-ռւած է [arabic word] azi «իժ» բառի հետ (տե՛ս Aր old zand-pahlavi glossary, Bombay 1867, էջ 76 և Bartholomae, Altir. Wört. 1473 չունի Justi)։ Ըստ Benveniste REA 7, 7-9 զնդ. Aži-višāpa անձնաւորեալ մի օձ-դև էր (Azi-Dahāka և Aži-Srvara «եղջիւրաւոր ոձ»> պհլ. Sruvar դևերի պէս), որի պաշ-տամունքը Ն. Ք. դէպի Ա դարը Արշակունեան Իոանից անցաւ Հայաստան ու Վրաստան, և որ սակայն ծանօթ չէ պհլ. և պրս. բնագիր-ներին։ Բառս կազմուած է զնդ. ❇ viša-«թոյն» բառից. հմմտ. սանս. [other alphabet] viša-«թոյն», որից կազմուած են օձի այլևայլ անուններ. ինչ. višani, višadantaka, açivi-šas, višadhara, visabhujan'ga, va-nana, visāyudha, visāra, višāsya, mahavi-ša ևն։ (Ըստ այսմ զնդ. višāpa իբր *viš-sāpa «թունահիւթ», կազմուած sāpa, sap «համ, հիւթ» բառից. հմմտ. լտ. sapor «համ» Bartholomae, Altir. Wört. 1473, Po-korny 2, 450)։ Զնդ. višāpa-պիտի տար հյ. *վշապ, ուստի նրա հետ ենթադրելի է հիւս. պհլ. *vεšap ձևը, որից և հյ. վիշապ, ինչ-պէս որ զնդ. [arabic word] ❇ visa-«թոյն» բառի դէմ ունինք պհլ. [other alphabet] vēš և պրս. [arabic word] bēš «սրածայր արմատ ինչ թունաւոր... որոյ են տեսակք երեք, յորոց մին է կարի յոյժ առա-ւել սատակչական... յորմէ թէ ոք կէս մրսգալ ուտիցէ՝ մեռանի» (ԳԴ 442բ և 292 ա, Հիւբշ. Pers. Stud. 270, Bartholomae, Altir. Wört. 1472)։-Հիւբշ. 247։

• Klaproth, Mémoires 1, 438 սանս. višadhara ձևի հետ։ Ինճիճեան, Հնախ. Գ. 22 շ բնաձայնից։ ՆՀԲ վրաց. վէշա՛-պի, որպէս թէ իժ ապ «օձ ջրոյ»։ Wīn-disch. 18, որից և Böttich. ZDMG 1850, 362 և Justi, Zendsp. 277 զնդ. և սանս. visa-«թոյն»։ Հիւնք. Վեսուվ հրաբու-խից։ Muller WZKM 8 (1894), 362 պհլ. (ենթադրեալ) * vīšāp= զնդ. wišhawant «թունաւոր» ձևից։ Ա-լիշան, Հին. հաւ. 152-3 հնդ. Վիշնու աստուածը+ պրս. ապ «ջուր»։ Ս. Բա-նասէր, Բանաս. 1903, 236 նոյնպէս Հնդկաց Վիշնու աստուծոյ անունից։ Փորթուգալ փաշա, Եղիշէ 430 վիշ «թոյն»+āb «ջուր»։ Պազիլ, Աւետաբեր 1914, էջ 234 վշ բացագանչութեամբ + պրս. ապ, որ է «ջուր»։ Մառ ЗВО 25. 324 Թէիշբա աստուածութեան անուան հետ. իսկ ИАН 1926, 391 վրաց. ծղալի «ջուր» բառի հետ։

• ԳՒՌ.-Ախց. Կր. Վն. վիշապ, Սլմ. վի-շապ, վշապ, Ալշ. վիշաբ, Մկ. վիշափ, Մշ. վիշապ, չուշապ, յուշաբ, Երև. ուշապ, Ջղ. յուշապ, Հմշ. Ննխ. ուշաբ, Ագլ. հիւ՛շmպ, հի՛ւշmփ, Գոր. Ղրբ. օ՛շափ, Զթ. ուշօբ, ու-շոբ, բոլորն էլ «առասպելական հրէշ կամ դև». իսկ Բլ. Ախք. «թաթառ» և Գնձ. ծծկ. ուշէփ «քահանայ» (տե՛ս Մամիկոնեան, Հա-զարից մէկը, էջ 56)։

• ՓՈԽ.-Վրաց. ვემაჭი վեշապի «կէտ ա-նասունը, թունաւոր օձ, հրէշ» Դան. ժդ. 28. ვველამაჭი գվելաշապի, ვველემაბი գվե-լեշապի «վիշապ, առասպելեալ հրէշ», թուշ, ვემა3 վեշապ «կէտ, հրէշ»։ Թուշերէն բառը, ինչպէս նաև վրացի առաջին ձևը ներկայաց-նում են հնագոյն հյ. *վէշապ ձևը, իսկ վրա-ցերէնի միւս ձևերը կազմուած են վրաց. ἀველი գվելի «օձ»+հյ. վիշապ բառերի խառնուրդով, իբր «վիշապ-օձ»։ (Վերջինիս մասին տե՛ս նաև Riabinin MSL 10 21 որ սխալւում է կարծելով թէ վրաց. բառը գվելի «օձ» բառից է ածանցուած և հետևաբար ռնիկ համարելով՝ հյ. վիշապ ձևը վրացերէ-նից փոխառեալ է դնում)։ Ըստ Մառ ЗВО 13, 33 հայերէնից է փոխառեալ նաև ասոր. [arabic word] yušpā «վիշապ», որ շատ հա-զուագիւտ գործածութիւն ունի ասորական գրականութեան մէջ։

Warning, for now, these are the entries' title sharing the same character string regardless of its position, not the entries sharing the same root.

Mots dérivés

Վիշապաբար

Վիշապագլուխ

Վիշապազունք

Վիշապազօր, աց

Վիշապակ, աց

Վիշապական աստեղք

Վիշապակերպ

Վիշապակիր

Վիշապաձայն

Վիշապաձեւ

Վիշապաձուկն, ձկան

Վիշապամարդ

Վիշապամարտ

Վիշապամուխ

Վիշապանամ, ացայ

Վիշապաշունչ

Վիշապառիւծ

Վիշապատտուն

Վիշապարիւն

Վիշապաքաղ

Voir tout