s.

leviathan.

s.

Բառ եբր. որ ըստ յն. եւ հյ. թարգմանի Վիշապ. տե՛ս (Յոբ. ՟Խ. 20։ Սղ. ՟Հ՟Գ. 14։ ՟Ճ՟Գ. 28։ Ես. ՟Ի՟Է. 1։ կամ Յոբ. ՟Գ. 8։) ըստ յն. կէտ մեծ. եւ հյ. վիշապ մեծ։ Այն է Գազան ծովու մեծ քան զամնայն կէտս եւ զվիշապ ձկունս, օրինակ սադայէլի.

Են լուղակք ի ծովու ահագինք՝ գլխւորին սաստկութեամբ լեւիաթանն՝ որոց ի ծովու գլուխ է նա գազանացն, եւ բեհմովթ ի ցամաքի թագաւոր սողնոց. (Լմբ. ամբ.։)

Յետ կարգելոյզիշխանս ի ջուրսն՝ լեւիաթան արքայ ասեն. (Մխ. առակ.։)

Յահագին գազանէն լեւիթանայ. Լեւիաթան մեծն խաղայ նովաւ. (Վրդն. ծն. եւ Վրդն. սղ.։)

• (սեռ. այ կամ ի-ա հլ.) «ծո-վային վիշապ, մեծ գազան կամ կէտ» Սարկ. քհ. (Սոփերք հտ. Գ. էջ 49), Անան. թրգ. 5-ճ. Լմբ. ժբ. մրգ. էջ 142 (ամբակ. ա. 14), Նար. Մխ. առակ. Վրդն. ծն. և սղ. պտմ. էջ 4 (գրծ. լևիաթանաւ). գրուած է նաև ղևիաթան Նար. մծբ. 446,

• = Եբր. [hebrew word] livyalān «առասպելական էակ. օձ կամ կոկորդիլոս, ծովային մեծ գա-զան». ծագում է lvh «հիւսել, ոլորել, գալա-րել» արմատից (օձի գալարների համար այսպէս կոչուած)։ Ս. Գոքի թարգմանու-թեամբ անցած է այլևայլ լեզուների. ինչ. յն. λευιαϑάν, լտ. ֆրանս. անգլ. leviathan ևն։

• Ըստ ՆՀԲ բառ եբր։