adj.

full;
superabundant, copious;

adv.

fully, completely, thoroughly, entirely;
perfectly;
լի առնել, to fill, to load, to heap;
զբազում լսելիս լի արար բանն, many have heard him;
լի լինել, cf. Լիանամ;
լի եւ լի, cf. Լիուլի;
լի ափով, ձեռօք, by handsful, profusely, generously;
լի աւաբաւ, loaded with booty;
լի փառօք, covered with glory;
լի աւուրք, full of years, old;
լի մտօք, sensible, judicious, wise;
լի երախտագիտութեամբ, full of gratitude, of affection, of faults;
զաւուրս տասն լի, ten entire days;
լի կատարեալ, բովանդակ, perfectly full, entire, complete, perfect, cf. Լիակատար;
լուսին լիով լուսով նկարեալ, full moon;
բաժակ գինի լի արկանել, a glass of wine full to the brim;
լի զհասակ մարմնոյն ունել, to be adult, to arrive at man's estate;
լի են բերանք նոցա ծաղու, they are full of laughter, of merriment;
լի ասացեր, you are quite right.

adj.

πλήρης, μέστος, γέμων plenus. (լծ. յն. բլի՛րիս. լտ. բլէնուս. դղմ. բօ՛լնի. որպէս եւ լիու, է լնում) ռմկ. լիք, լեցուն. թ. տօլու, պօլ ). Ունօղ ի մէջ իւր՝ որչափ ինչ կարէ տանել. լցեալ. զեղուն. առատ. անթերի. ամբողջ. կատարեալ. ճոխ եւ յագեալ.

Լցէ՛ք լի չափով։ Լի տամբ իւրով արծաթ եւ ոսկի։ Եօթն հասկ՝ լիք եւ գեղեցիկք։ Իբրեւ զհոտ անդոյ լիոյ։ Ժողովուրդ՝ որ լի է մեղօք։ Տուփ լի խնկով։ Տունս լի ամենայն բարութեամբք։ Վիճակ անդի լի ոստամբ։ Եւ ահա լեառն լի էր ձիովք։ ամենայն ճանապարհն լի էր հանդերձիւ եւ կահիւ։ սեղան քո լի պարարտութեամբ։ Բաժակ՝ գինի լի։ Շտեմարանք նոցա լի են։ Լի հաւատովք։ Լի էին ի բակրութենէ տեառն։ Ճշմարտութեամբ, եւ լի սրտիւ։ Սիրտն ասայի եղեւ լի։ Զօրացուցանել յամենայն լի սրտից զնա.եւ այլն։

Որ լին է մտօք. այսինքն առաւելեալ հանճարով. (Սիր. ՟Ժ՟Թ. 20։)

Որ լին անճառ խնդութեամբ։ Որ լին է երանութեամբ. (Յճխ. ՟Ժ։)

Լի բոլոր համարձակութեամբ։ Լի չարեօք. (Պիտ.։)

Որոց լի են բերանք նոցա ծաղու։ Առ յաճախութիւնն զեղուն, առ անբաւութիւնն՝ լի։ Փարթամքն ընչիւք ոչ դեգերին առ դուռս լիոցն. (Նար. ՟Զ. ՟Խ՟Դ. ՟Ծ՟Թ։)

Յագին եւ լիքն՝ կարօտութեամբ նուաղեալ. (Համամ առակ.։)

որ զամենայն լնուս, եւ դու լի մնաս. (Ճ. ՟Ժ.։)

ԼԻ ԱՒՈՒՐԲՔ. այսինքն Ծերացեալ, կամ լցեալ զժամանակ բազմամեայ։ Ծն. ՟Ի՟Ե. 8. եւ այլն։

Բարիոք եւ լի (աւուրբք) գնացին աստի, եւ ոչ հասին ի տարեկան փրկութեանն. (Համամ առակ.։)

adv.

ԼԻ. Ի ԼԻ. մ. Լի գոլով. լիութեամբ. լրիւ. անպակաս. ամենայնիւ. իսպառ. տիրապէս. լեցուն, լման.

Լի չոքոյ, եւ ունայն դարձոյց զիս տէր. (Հռութ. ՟Ա. 21։)

Լի գեր ի վերոյ համարեալ է ախորժակ. (Պիտ.։)

Լի, եւ ոչ կարօտեալ մխիթարեցաք ձերովք հրովարտակօք. (՟Ա. Մակ. ՟Ժ՟Բ. 9։)

Այս իյոբ օրինակ, բայց ի քրիստոս լի՛ բովանդակի. (Տօնակ.։)

Լի՛ քարշէ պինդ զլայնալիճն. այսինքն որչափ կարէր ձգտիլ. (Խոր. ՟Ա. 10։)

Զամենայն զոր ասացեր, որպէս վայել է քում իմաստութեան. (Փարպ.։)

Լի՛ զօրէնսն եւ զպատուիրանս կատարեցի. (Վանակ. յոբ.։)

Լի արժանաւ որապէս նմա արասցուք զաշխարհագովութեանցն տալ մրցանակ։ Փութանակի եւ լի ամենայն ճեպով. (Պիտ.։)

որպէս այգի ողկուզալի, կամ ձիթենի պտղով ի լի. (Շ. եդես.։)

Եւ էր հասակ սրբոյ կուսին՝ երկայն, սպիտակ, շնորհիւ ի լին։ Որպէս ծընունդ հրնշիւք կուսին, նոյնպէս սնունդն բարեօք ի լին. (Ներս. մոկ.։)

adj. adv.

ԼԻ ԿԱՏԱՐԵԱԼ. ԼԻ ԲՈՎԱՆԴԱԿ. ա.մ. ռմկ. լեփ լեցուն, կատարեալ, բոլոր բովանդակ.

Աւուրք իմ ի կատարեալ գտցին ի նոսա. (Սղ. ՟Հ՟Բ. 10։)

Բանն աստուած լի կատարեալ ստեղծ ինքեան մարմին՝ բովանդակ հոգւով մտօք, եւ ամենայնիւ որ ինչ է ի մարդ, բայց ի մեղաց. (Պրոկղ. ներբ. ղկ.։)

Ի լի կատարեալ կամաց մերոց խորհեցաք տալ նոցա թողութիւն։ Ի լի կատարեալ կամօք զգեցաւ զբնութիւնս մեր։ Օգտեցան լի կատարեալ. (Եւս. պտմ. ՟Ը. 17։ ՟Թ. 7։ ՟Ժ. 4։)

Թէպէտ եւ խափանեցաւ թագաւորութիւնն, սակայն լի կատարեալ որպէս եւ այսօր՝ ոչ երբէք։ Ոչ լի կատարեալ տրտմեցաւ։ Ոչ լի կատարեալ սրբէին նոքա։ Ամենայն օրէնքն լի կատարեալ տուան օրհնութեամբք եւ անիծիւք։ Ոչ կարէ զերկոսին լի կատարեալ ատել. զի ացն՝ որ ոչն լի կատարեալ ատեցաւ, ոչ կարէ լի կատարեալ օրէնք. (Մծբ. ՟Բ։)

Լի բովանդակ զպարտսն հատուցաք. (Սարգ. ՟բ. պ. ՟Ա։)

Զպատմութին սքանչելեաց նորա լի բովանդակ լսելի առնել ացլոց. (Լմբ. սղ.։)

Ժառանգեցոյց նոցա զերկիրն, այլ ոչ հանգեանի նմա լի բովանդակ, որպէս աստուածն զի հանգեաւ ի գործոց անտի իւրոց լի բովանդակ. (Եփր. եբր.։)

ԼԻ ԱՌՆԵԼ. լնուլ լցուցանել.

Լցին զզօրսն խռովութեամբ, եւ լի արարին ահիւ եւ դողութեամբ. (՟Գ. Մակ. ՟Զ. 15։)

Մնչեւ ի ծագս երկրի լի առնել զքարոզութիւն բանին կենաց։ Մինչեւ ի լիւրիկիա ինձ եհաս լի առնել զաւետարանն ՟Աստուծոյ. (Ագաթ.։)

Ըստ իւրեքանչիւր վիճակեցելումն աշխարհաց, ուր հրամայեցաւ նոցա լի առնել զաւետարանն քրիստոսի. (Եղիշ. յառաքեալս.։)

adj.

ԼԻ ԵՒ ԼԻ

adj.

Լիուլի. լի կատարեալ. լի բովանդակ. ընդարձակ լիակատար. անթերի ամենայնիւ. առաւել քան զառաւել. իսպառ. լեփ լեցուն.

Տեսանե՞ս զմարդասիրութիւնն աստուծոյ լի եւ լի (յն. զմարդասիրութեանն աստուծոյ լայնութիւն). հարիւր ամ ձգեց զժամանակն. (Կոչ. ՟Բ։)

Մինչեւ ի կողմանս լիւրիկեցւոց լի եւ լի առնէր զաւետարանն. (Սարգ. ՟ա. պ. ՟Դ։)

Լի եւ լի կատարեալ ի գլուխ եհան. (Լմբ. սղ.։)

Լի եւ լի պարսպաւորէ անմերձենալի ամրութեամբ. (Արծր.։)

Իբրեւ օտարք եւ խոտեալք ... լի եւ լի հրաժարեսցուք ի նոցանէ. (Եւս. պտմ. ՟Գ. 25։)

յիշխանացն լի եւ լի հարկանի. զի սովորութիւն է իշխանաց՝ վասն սակաւ՝ սխալանց մեծ պատուհաս ածել. (Լմբ. առակ.։)

Warning, for now, these are the entries' title sharing the same character string regardless of its position, not the entries sharing the same root.

Mots dérivés

Ագանելիք, լեաց

Ազդելի

Ազդելիք, լեաց

Ալի, ալւոյ

Ալիասաստ

Ալիւր, ալեր, ալերբ

Ալիք, ալեաց

Ախորժալից

Ախորժելի

Ախտալից

Ածելի, լւոյ, լեաւ, լւով

Ակնկալիք, լեաց

Աղաչելի, լւոյ, լեաց

Աղետալի

Աղերսալի

Աղերսալից

Աղէտալի

Աղմկալից

Ամբառնալիք, ալեաց

Ամբոխալից

Voir tout