οἱκονομικός, -κή, -κόν oeconomicus, dispensativus, dispensatorius. Որ ինչ հայի ի տնտեսն, եւ ի տնտեսութիւն. հոգաբարձական, տնական, եւ խոհական.
Յերիս բաժանեն զնա (զգործնական գիտութիւն). ի քաղաքականն, ի տնտեսականն, ի բարոյականն. (Սահմ. ՟Ի։ Տնտեսական խնամ շինութեան. Պիտ.։)
ՏՆՏԵՍԱԿԱՆ. Գիտակ տնտեսութեան.
Զի՞նչ ակն ունել է, եթէ ոչ տան կամ քաղաքի՝ տնտեսականն կամ քաղաքավարական այր. (Փիլ. լին. ՟Դ. 118։)
ՏՆՏԵՍԱԿԱՆՆ գ. Գիտութիւն տնտեսելոյ.
Արիստոտէլ գրեաց վասն տան. յորում վասն տնտեսականին ճառէ. (Սահմ. ՟Ի։)
Բաժանի տնօրինականն ի համեստական, ի պատշաճական, ի տնտեսական։ Իսկ տնտեսականն է պաճարելն ըստ յաջողութեան. (Տօնակ.։)
ՏՆՏԵՍԱԿԱՆ. ա. Տեսչական. սը վերին տեսչութեան. տնօրինական. որ ինչ է ըստ խորհրդոյ մարդեղութեան.
Որդին աստուծոյ տնտեսական լուսաւոր ճշմարտութեամբն իւրով զսոսա ամենայն լուսաւորեաց. (Պիտառ.։)
Կարապետն յանապատի՝ սակս տնտեսական հրամանին յեզերս գետոյ. (Մագ. ձ։)
Վասն մեր տնտեսական տնօրէնութեանցն յիսուսի քրիստոսի։ Տնտեսական չարչարանքս՝ զոր պարտ էր կրել վասն աշխարհի. (Նանայ.։)