adj.

economical, administrative;
relating to the incarnation of our Lord;
— տեղիք, the Holy Land.

adj. s.

οἱκονομικός, -κή, -κόν dispensativus, dispensationis. Տնտեսականն.

Յորժամ զարդարէ ոք զբարս, լինի բարոյական. կամ զտուն, եւ լինի տնօրինական։ Աստանօր բարոյականն ի տնօրինականումն տեսանի, եւ տնօրինականն ի քաղաքականումն։ Գործնականն բաժանի ի բարոյականն, ի տնօրինականն, եւ ի քաղաքականն, որ պարունակեալ ունի յինքեան զբարոյականն եւ զտնօրինականն. (Սահմ. ՟Ի։)

Եւ ասի տնօրինականն՝ հոգւոց՝ ուղղութիւն. (Տօնակ.։)

Նաեւ այս իսկ տնօրինական էր. զի ոչինչ մեծ վարկանէր զմեռանելն փութով վասն մեծագոյն շահի քարոզութեանն. (Ոսկ. գծ.։)

Կամ Որ գիտէ բարւոք տնտեսել զինչս իւր.

Զտնօրինականն՝ ռիժդ (ասեն յաչաղկոտք). (Բրս. մախ.։)

adj.

ՏՆՕՐԻՆԱԿԱՆ. ա. Փրկչական. սեպհական տնօրէնութեանց տեառն. որ ինչ անկ է մարդեղութեան կամ խոնարհութեան որդւոյն աստուծոյ.

Ըստ միաւորութեան տնօրինականի։ Յայլ տեղիս տնօրինականս փրկչին։ Զտնօրինական անուանսն յիշէ։ Որ ի լրումն բոլորից տնօրինական մեծ խորհրդոյն. (Պրպմ.։ Խոր. արծր.։ Խոսր.։ Շար.։)

Սոյնպէս օրինակեցաւ տնօրինական սրբութիքն (ուխտատեղիքն յերուսաղէմ). ի հռոմ գրէ ի հայ թարգմանեցաւ, եւ բերաւ ի հայս, յորում էր թիւն ճհղ. (Ոսկիփոր.։)

s.

ՏՆՕՐԻՆԱԿԱՆՔ գ. Տնօրէնութիւնք քրիստոսի. գործք մարդեղութեան.

Զանքննելի տնօրինականսն ասէ ծածկեալ ի մարդկային մտաց։ կատարեցան ամենայն տնօրինականքն։ Զբազումս ի տնօրինականաց։ Վնասակարս առ տնօրինականսն տէրունականս։ Մարգտրէիցն փոյթ եղեւ խնդրել եւ քննել զտնօրինականսն քրիստոսի։ Այսպիսիք են ամենայն տնօրինականքն, լի են խոնարհագունիւքն եւ բարձրագունիւքն. (Շ. բարձր.։ Նար. ՟Ի՟Է։ Սարգ. ՟ա. պետ. ՟Բ։ Իգն.։)