s.

πλήρωμα . Լրանալն, եւ Լրութիւն. լիութիւն, բովանդակութիւն. եւ Կատարումն.

Լրումն, որ զամենայն յամենայնի լնու։ Ի նմա հաճաւ ամենայն լրումն աստուածութեանն մարմնապէս։ Լրումն օրինացն սէր է։ Լրումն հեթանոսաց մտցէ։ Եկն լրումն ժմանակին։ Ի լրման ժամանակաց. եւ այլն։

Սոյնպէս եւ յայլ գիրս։

ԼՐՈՒՄՆ. Որպէս Յագուրդ. πλησμονή.

Զլրումն որովայնի քան զհոգեւոր վայելսն պատուականագոյն համարեցաւ. (Բրս. չար.։)

Տո՛ւք որովայնին կերակուրս. որով դադարէ. զի ի ձեռն լրմանն լանլրումն գիտութիւնն ի մեզ կացուսցէ. (Կլիմաք.։)

ԼՐՈՒՄՆ. որպէս Լիութիւն, լցումն. լի գոլն. առատութիւն.

ոչ ի թերութենէ տարածեալ, եւ ոչ ի լրմանէ ամփոփեալ։ ամենառատ լրմամբ աննուազելեաւ. (Նար. ԼԴ. ՀԵ։)

թափուրն լրման կարօտանայ. (Շ. թղթ.։)

Լրմամբ ուռկանի (ձկամբք)։ Լրմամբ ձկանցն ի յուռկանին. Զուռկան աւետարանին արկեալ յաշխարհիս ի բազմապատիկ լրումն առաւելուլ զբեղմնաւորութիւն։ Առ ի լրումն կարօտութեան. (Պիտ.։)

Յաւելեալ ի լրումն սակին. (Յհ. կթ.։)

ԼՐՈՒՄՆ. կատարումն. գլխաւորումն.

Լրումն հարցուածոց, կամ ուխտի կամ պատուիրանաց, կամ կամացն աստուծոյ. (Խոսր.։ Նար.։ Շ. մտթ.։ Լմբ. ժղ.։ Սարգ. յկ. Թ։)

Որ ի լրումն անճառ ծննդեան քո, կամ Ի լրումն անճառից, կամ ի լրումն բոլորից տնօրինական մեծ խորհրդոյն. (Շար.։)

Հնոյն կամ մտուերին լրումն, եւ նորոյս սկիզբն։ Դու սկիզբն եւ լրումն ամենայնի։ մինչեւ ի լրումն աւարտման բանիս։ Ի յաւելումն լրման. (Նար.։)

Լրումն հոգւոյ սրբոյ (ի ժամ ճաշակման սուրբխորհրդոյն). (Պտրգ.։)

Դէմք առակիս ոչ տան ամենայն իրօք զտեսութեանն լրումն. (Երզն. մտթ.։)

Ուստի Ի ԼՐՈՒՄՆ ԱԾԵԼ. Կատարել։ (Նար. ՂԳ։ Լմբ. սղ.։)

Ի ԼՐՈՒՄՆ ԳԱԼ կամ ԵԼԱՆԵԼ կամ ՀԱՍԱՆԵԼ է կոտրիլ։ (Շ. ա. պետ. Ծ. եւ ԻԱ։ Լմբ. ստիպ. եւ Լմբ. սղ.։)

Աճեալ գայր հասանէր ի հասակ լրմանն. (Ճ. Գ.։)

ԼՐՈՒՄՆ. Բովանդակութիւն. միաբան բազմութիւն. հաւաքումն. Ճէմ.

Լրումն եկեղեցւոյ, կամ ազգի. (Պտրգ.։ Լմբ.։ Սարգ.։ Գր. տղ. եւ այլն։)

ԼՐՈՒՄՆ ԼՈՒՍՆԻ. Լրանալն լուսնով՝ յետ ԺԴ աւուր նոր լուսնի.

Ըստ լրման լուսնոյ զատկին։ Լուսինն ի լրման։ Լրումն լուսնի։ Ժամանակ լուսնի՝ ի լրմունս կամ ի միջոցի. (Արշ.։ Արծր.։ Զքր. կթ.։ Շիր.։ Տօմար.։)

ԼՐՈՒՄՆ 2 գ. Որպէս լուր. լսելութիւն.

որպէս զի եւ բանտապետին ընդ հրաշափառ տեսլեանն եւ լրմանն խռովութիւն լինել. (Նիւս. թէոդոր.։)

Առե՞ր ինչ լրումն հաստատութեան, եթէ անյայտ ունիս զունկն քո. (Վրք. հց. Դ։)

Warning, the forms presented in the tables below may not be evidenced in classical texts. The hypothetical forms will soon be indicated as such.
Singulier Pluriel
nominatif լրումն լրմունք
accusatif լրումն լրմունս
génitif լրման լրմանց
locatif լրման լրմունս
datif լրման լրմանց
ablatif լրմանէ լրմանց
instrumental լրմամբ լրմամբք