rancour inveterate hate, spite, ill-will, resentment;
revenge;
— ի վրիժուց, out of or from hatred;
— պահել, ի —ս մտանել, to bear or owe a grudge, to bear malice or ill-will, to bear hard;
— ի մտի ունել, to keep alive resentment for an injury;
— ունել ընդ ումեք, to have a grudge or spite against;
հանել զվրէժ քինու, խնդրել զ— վրիժուց, to by revenged, to revenge oneself.
պ. քին, քիյն, քիյնէ. ἑκκότημα ira, odium βασκανία invidia. Ոխ. ոխակալութիւն. ատելութիւն. վրէժ. ոգի չարչար վրէժխնդրութեան՝ հանդերձ մախանօք. (զի եւ քանա, ըստ երբ. է նախանձ)
Զառաջին քինու վրէժն զամենեցունց ընդ այն հանէին։ Եղեւ ի ծաղր եւ ի քէնս ամենեցուն՝ որ շուրջ զնովաւ. (՟Գ. Մակ. ՟Դ. 9։ Երեմ. ՟Խ՟Ը. 39։)
Զանհաշտականն յինքեանս արծարծելով զքէն։ Ո՛չ վեր ի վերոյ են ոխք քինուս, այլ ի ներքուստ ի սրտէ. (Փիլ. իմաստն. եւ Փիլ. լին.։)
Առ արդարն յակոբ քէն ստանայր (եսաւ). (Եփր. աւետար.։)
Անհնարին չարիք են քէնք եւ նախանձք (յն. մի բառ) (Ոսկ. մ. ՟Բ. 15։)
Նախանձ եւ քէն ոչ էր, մինչ ոչ էր մախացեալ չարն, եւ ի քէնս մտեալ. (Յճխ. ՟Զ։)
Ջանայր վրէժխնդրել մեծաւ քինու նախանձաբեկ լինելով. (Ագաթ.։)
Որ քէն ընդ ընկերին ունի։ Խնդրեսցեն զքէն արեան ազգին. (Մանդ.։ Արծր.։)
Յիշատակ քինու զնախնոյն իւրոյ զբէլայ ունէր ի մտի։ Քէն պահէր վասն լլկանաց իւրոյ հանւոյն։ Վասն միոյն քինու ո՛չ է օրէն դիւցազանց զարմին բառնալ զկենդանութիւն։ Խընդրեաց զքէն ձեռակերտին իւրոյ։ Զքէն վրիժուցն խնդրեաց ի մերմէ աշխարհէս. (Խոր.։)
Ոչ յաւելուլ քէն ի քինոյ վերայ. (Կեչառ. աղեքս.։)
• , ու հլ. «ոխ, վրէժ, նախանձ, ոխա-կալութիւն» Գ. մկ. դ. 9. Երեմ. խը. 39. Ոսկ. մ. բ. 15. Ագաթ. որից քինալ, քինանալ «ոխ պահել, մախալ» Թուոց լե. 21. Սեբեր. Եզն. Եփր. ծն. քինախնդիր Թուոց իե. 13. Եփր. թգ. 432. քինահանութիւն Ոսկ. մտթ. քինայոյզ Եփր. ել. քինաւոր Եւս. պտմ. քի-նութիւն Ագաթ. Եփր. օրին. անքէն Փիլ. Ե-ղիշ. Երև. էջ 317, անքինահան Մանդ. ևն։
• = Բնիկ հայ բառ՝ հնխ. k2oinā-ձևից, որ նշանակում է «վրէժ, պատիժ, 2. յանցանքի քաւութեան համար նշանակուած գինը. 3, ընդհանրապէս գին, արժէք. 4. պատիւ». սրա ժառանգներն են զնդ. kaena-«պատիժ, վրէժ», պհլ. [other alphabet] kēn «վրէժ, թշնամու-թիւն», kēnītan «քինալ», պազ. kīn «չարիք, թշնամութիւն», kinvar «թշնամի, քինաւոր». արս. [arabic word] kin, [arabic word] kina «ոխ, վրէժ, բար-կութիւն, թշնամութիւն, ատելութիւն», [arabic word] Linavar «ոխակալ, քինաւոր», kinaxuāh «քինախնդիր», բելուճ. k'enaγ «թշնամու-թիւն, վրէժ, ոխ», քրդ. kin «վրէժ, հակա-ռակութիւն», յն. ποινή «արեան գին, փրը-կանք, քաւութիւն, պատիժ, վրէժ», լտ. poe-na (փոխառեալ յունարէնից) «յանցանքի փոխարէն փրկանք, տուգանք, պատիժ, ցաւ, վիշտ, Վրէժ (անձնաւորեալ»), punio «պատժել, վրէժը լուծել», հսլ. cšna «պա-տիժ, տուգանք, գին, արժէք, պատիւ». ռուս-цeнa «գին», լիթ. kaine «գին, արժէր». pus-kainu «կիտագնի» (տարբեր է իռլ. cin «պարտք», cāin «տուգանք»)։ Հնխ. kšoina-յառաջանում է հնխ. k2ei-արմատից, որ նշ. «պատկառիլ, պատուել, յարգել, գնա-հատել, պատժել», և որի ժառանգներն են սանս. čáyatē «վրէժ առնել, պատժել», cáyati «յարգել», զնդ. kāy-«տուգանք վը-ճարել, պատժել, վրէժ լուծել», čiϑā-«պա-տիժ, տուգանք, քաւութիւն», օսս. čitha «պատիւ», սերբ. käjati «վրէժ առնել», յն. *tω «գնահատել, գին կտրել, պատուել», τίσις «վճարում, պատիժ, վրէժ», τίνω «վճարել, պարտքը տալ, քաւել», τείνυμαь «գինն ստանալ, պատժել», τιμή «գնահա-տութիւն, յարգ, գին, պատիւ, արժանիք. պատիժ, վրէժ», τιμαν «գինը նշանակել, պատժի չափը որոշել, պատուէլ», τιμιος «թանկագին, պատուաւոր, սիրելի» ևն (Po-korny 1, 508, Boisacq 801, 971, 973, Ber-neker 124, 469, Trautmann 113, Meillet-Brnout 747)։ Չի գտնւում գերմանական, իտալական ևև կելտական ընտանիքնեռում.-Պարսկերէնից են փոխառեալ արևել. թրք. [arabic word] kinah «նախանձ», չաղաթ. kine «ոխ», ն. ասոր. k'in «վրէժ»։
• նախ ԳԴ կցեց պրս. քիյն բառին։ ՆՀԲ սրա հետ նաև եբր. քանա «նա-ևանձ»։ Mü̈ller SWAW 41, 7 պրս. kīn. Justi, Zendsp. 76, Lag. Btrg. bktr. Lex. 12, Հիւբշ. KZ 23, 20 և 403 պրս kīn, զնդ. kaenā։ Այս բոլորը հայ բառը դնում են իրանեանից փոխառեալ։ Առա-ջին անգամ Տէրվ. Altarm. 9 կցում է նաև յն. ποινή ևն ձևերը։ Հիւնք. պրս. քինէ, քիւնու։ Հիւբշ. 257 դնում է իրա-նական փոխառութեանց կարգը, ըստ որում քէն ձևով և նշանակութեամք նոյն է պհլ. ken բառի հետ։ Սրան հա-կառակ է կանգնում Meillet MSL 7 162, 8, 281, 10, 269 և վերջին անգամ ASI л 94, 167 և ցոյց է տալիս որ քէն բնիկ է. արդարև հնխ. kšoinā-տալիս
• է ճշտիւ հյ. քէն. «վրէժ» նշանակութիւ-նը կայ յունարէնի, լատիներէնի, նոյն իսկ սերբերէնի մէջ իսկ պհլ. kēn պի-տի տար հյ. *կէն։ (Իրան. k հին փո-խառութեանց մէջ տալիս է կ և միայն նոր շրջանում դառնում է ք)։ Patrubá-ny, Monde orient, 1907/8, էջ 221 և 21 1908, 276 հիսլ. sviϑa «այրել, ջեռնուլ» բայի հետ։
• ԳՒՌ.-Ալշ. Ասլ. Երև. Հճ. Խրբ. Մկ. Մ. Պլ. Ջղ. Ռ. Սեբ. քէն, Աժտ. քէն, Զթ. քեն, Մրղ. Սվեդ. քին, Սլմ. քիմ, Ախց. Կր. խէն։
• «նէտի կապարճ». յետին ժամանա-կի բառ, որ երկու անգամ գտնում եմ գոր-ծածուած Զքր. սարկ. Բ. 18. «Թափեալ զկապարճն որ է քէշն և ձգէր նետ դէպ ի Ոսմանցիսն... և յորժամ պակասեցաւ նետն, ձայնեաց ատելով. բերէ՛ք քէշս»։ Նոյն բառը պիտի լինի նաև գէշ Վրդ. առկ. ճհ. 205 (Ռ ձիոյ ագին և բաշն խուգեցէք, և գէշ և բիշիկ, աղեղ և ռումպ ի վերայ կապեցէք), որ յի-շում է Ամատ. Հայոց բառ ու բան 104 ա-ռանց բացատրութեան։
• = Պրս. [arabic word] keš, kiš «նշանակէ զայն կողմն կապարճից, ուր դնին և մնան նետք»։ ❇ջ.