s.

hasty-pudding.

«ալիւրով պատրաստուած՝ խիւսի նման մի կերակուր». ունին միայն ՀՀԲ և ՋԲ. գաւառական բառ է, բայց ձևը ցոյց է տալիս, որ հին է. իրօք էլ մէկ անգամ գըտ-նում եմ գործածուած Վստկ. 213 «Գարէ ա-լիւր և մուստառ և հոռոմ ձէթ խաւիծ արա՛»։

= Ասոր. [other alphabet] xəwīsā «մի տեսակ խմորեղէն». առաջին նշանակութիւնն է «թան-ձըր» (Brockelm. Lex. syr. 102 ա). բառիս հետ նոյն է արաբ. [arabic word] xabis «արմաւով և իւղով կամ թէ ալիւրով և մեղրով պատ-րաստուած մի տեսակ հրուշակ». ծագում է ❇ xabs «մի բան մի ուրիշ բա-նի մէջ լցնելով խառնել» արմատից, որից նաև ունինք ❇ xabs «խաւիծ եփեւ». [arabic word] maxhasa «խաւիծը խառնելու և դարձնելու յատուկ շերեփ», taxbis, taxab-bus, ixtibās «խաւիծ պատրաստել» (տե՛ս Կամուս, թրք. թրգմ. Բ. 371)։ Արաբերէնից ևն ռխառեալ նաև քրդ. [arabic word] xabis «խաւիծ», xabisa Sekeri «անուշեղէն»։-Աճ.

ՆՀԲ դնում է խիւս բառից (տե՛ս այս բառը)։

ԳՒՌ (dialectal) Ախո. Դվ. Երև. Լ. Կր. Ղրբ. Վն. Տփ. խավիծ, Ալշ. Ակն. Զթ. Հմշ. Ննխ. Պլ. Մշ Սեբ. խավիձ, Մրղ. խաւրիծ, Ռ. հավիձ. նոր բառեր են խաւծարար, խաւիծխարան։

ՓՈԽ (borrowing) Վրաց. სავიჩი խավիծի «կարա-գով պատրաստուած մի տեսակ խմորեղէն»։