s.

soap;
cf. Օճառ.

s.

ռմկ. սապուն. տ. սա՛բօ. իտ. սաբօ՛նէ. cf. ԱՃԱՌ, որպէս Օճառ. եւ ՕՇՆԱՆ.

Զսապոնին գինսն, որով լուացաք զարիւնաթաթախ զգեստս քո զօրացդ. (Մամիկ.։)

Յամէն շաբաթ գիր մի սապոնով լուանալ. (Մաղաք. աբեղ.։)

• «օճառ կամ օճառախոտ, օշնան» Մամիկ. 36. Մաղաք. աբ. 32. Վստկ. 80. որ և սապուն Վստկ. 223. որից սապոնած «ո-հառ օսած» Շնորհ. առակ. էջ 108։

• -Յն. σάπων, σαπώνιον «օճառ» բառից, որ փոխառեալ է լտ. sapo, saponis ձևից, իսկ սա էլ գերմանականից։ Գերմանական ձևերն ևն հբգ. seifa, seiffa, seipfa, մբգ. sēpe, seife, գերմ. Seife, հոլլ. zeep, անգսք. sā̄pe, հհիւս. sāpa, անգլ. soap, բոլորն էլ «օճառ», որոնցից ենթադրւում է գոթ. *saipjō։ Ըստ որում հբգ. seifa և անգսք. sāp նշանակում են նաև «ծառից վազած խէժ», ուստի վերի բառերը կցւում ևն մբգ. sīfen, հոլլ. siǰpelen, անգսք. sīpan, շվեդ. sipa, դան. sibe «ծորել. կաթկթելով հոսել», նորվ. sīpa «լաց լինել». ինչպէս և սերբ. sipiti «շաղել, բարակ ան-ձըրևել», յն. τρῦγ-οιπος «գինի քամելու պար-զուտ» (կազմուած τρῦς τρυγός «նոր գինի»+ οἰռος «մաղ»= հբգ. sib, հոլլ. zeef, անգսք. sife, գերմ. sieb «մաղ» բառերից) ձևերին և բոլորը միասին հանւում են հնխ. seip-«ձու-լել, կաթկթել, ծորիլ, հոսիլ» արմատից (Po-korny 2, 467, Boisacq 987)։ Նախապէս ոճառը Հռովմայեցոց ծանօթ չէր. նրա գիւտը վերագրւում է Գերմանացոց. առաջին ան-գամ Պլինիոս (+79) յիշում է säpo ձևով և «մազերի օծանելիք» նշանակութեամբ, որ գտել են Գալլիացիք. պատրաստում էին ճարպից և մոխրից. Գերմանացիք, թէ՛ այր և թէ կին, նրանով օծանում էին իրենց մա-ռերը. (Gallorum hoc inventum rutilandis capillis, fit ex sebo et cinere.. apud Ger-manos majore in usu viris quam feminis)։ Գեոմանականից օճառը տարածուեց ամէն կողմ. յոյն հեղինակ Aretaeus յիշում է այն 3. Ք. 180 թուին (Sophocles 978), Դ դարից սոմոռաևան է դառնում Լատինների մօտ (Kluge 449) և նիւթի հետ բառն էլ տարած-ւում է ամէն կողմ. այսպէս իտալ. sapone, ֆրանս. savon, սպան. jabon, նյն. σαποῦνt, ֆինն. suopa, saippua, saippio, վոգուլ. so-nən, հունգ. szappan, հսլ. sapun, ռում. su-pon, ալբան. sapun, արաբ. թրք. [arabic word] sabūn, թթր. sabən, քրդ. sabun ևն։-Աճ.

• ՆՀԲ յիշում է լտ. և իտալ. ձևերը (չու-նի յն. ձևը)։

• ԳՒՌ.-Երև. Տփ. սա՛պուն, Աղլ. սո՛պպան, Պլ. սաբօն (նոր փոխառութիւն թուրքերէ-նի՞ց) ևն.