s.

reason, cause, account, sake.

s.

(լծ, տճկ. ըլաճ, իլաճ ) Հանճարաւոր եղանակ, կերպ. օրինակ. հնար. ճարակ. դեղ եւ դարման. τρόπος modus ուսուլ, փօլ, դարզ, սուրէթ.

Սեռ եռակի ասի. ըստ միոյ աղագի՝ ի ծննդենէ, ըստ այլ աղագի՝ ի տեղւոյ. ըստ երրորդ աղագի սեռ ասի, որ ի տեսակս բաժանի. (Դամասկ.։)

Յորժամ պարտ էր զայրանալ՝ մինչ պատուհասեալք էին, ոչ այնպիսի աղագաւ վարէին առ նա։ Մարմնականն՝ հոգեւորական աղագաւն հոգեւորական լինիցի։ Ըստ էական բնութեանն աղագաւ։ (Ոսկ. յհ. ՟Ա։)

Նմին իրի՝ աղագաւ մեծաւ ջանան զիմաստնագոյնսն գտանել հնարիւք. (Պիտ.։)

Ոչ գիտեմ՝ որպիսի՛ աղագաւ համեմատեաց զարծուի ծիծառան. (Մագ. քեր. եւ Երզն. քեր.։)

Կեղծաւորական սիրով աղագս ելից հնարել խոկային։ Խնդրէր ի նմանէ զխորհուրդս աղագս ելից։ Ելի կամ հետի աղագս գտանել. (Արծր. ՟Գ. 12։ ՟Ե. 3։ Յհ. կթ. ստէպ։)

λόγος ratio Պատճառ. սէպէպ. վեճհ. ասլ. վեսիլէ.

Որով աղագաւ եւ անցեալ հայցէր պատասխանիս. (Պիտ.։)

Այսու աղագաւ անխրատս եւ անհրահանգս մնան. (Շ. ընդհ.։)

Յայն աղագս զմեզ զուր դատիք. (Եղիշ. ՟Ը։)

Վասն այնր աղագաւ յոյժ աշխատի. (Վրք. հց. ՟Բ։)

Ո՞րպէս, կամ սակս ո՞ր աղագաւ. (ՃՃ.։)

Վասն ո՞յր աղագաւ ինքն ո՛չ մկրտէր։ Ո՛չ վասն աշակերտս գրաւելոյ աղագաւ. (Ոսկ. յհ. եւ Ոսկ. գղ.։)

նխ.

ԱՂԱԳԱՒ. յետադաս քան զխնդիրն. ի հյ. եւ յն. περί causa, gratia, ἔνεκα propter, ob, de. Ի պատճառս. ի սակս. վասն. յաղագս. պատճառով, համար. իչին. եօթիւրիւ. սէպէտի իլէ.

Կարգի իմն աղագաւ յարեաց զնոսա յառակն. (Ոսկ. մ. ՟Բ. 22։)

Քաղդէացւոց իմաստութեանն աղագաւ այսչափ ինչ. (Եւս. քր. ՟Ա։)

Բարւոյ աղագաւ են ամենայն։ Վախճան, որպէս՝ որոյ աղագաւ. (Դիոն. ածայ.։)

Պատրանաց աղագաւ։ Կոչեցաւ Նիկանովը այնորիկ աղագաւ. (Խոր. ՟Ա. եւ ՟Բ։)

Նորին աղագաւ։ Որոյ աղագաւ։ Սորին վարկեալ աղագաւ։ Դուզնաքեայ ինչ հիքացելոցն աղագաւ հանդերձիցն. (Պիտ.։)

Արբեցութեան դիւին աղագաւ ասէ։ Կռապաշտս կոչելով տէրունեանն աղագաւ նշանապաշտութեամբ. (Յհ. իմ. պաւլ.։)

Ոչ ետուն զփոքրն, այնր աղագաւ ոչ առնուն զմեծն. (Սարգ. յկ. ՟Զ։)

Ձեր աղագաւ տանջեցայ. ձեր աղագաւ ի վերայ փայտին քացախ արբի. (Վրք. հց. ձ։)

Լուեալ իմացան զհիւրընկալութեան աղագաւն. (Վրք. հց.։)

ՅԱՂԱԳՍ. Տե՛ս ի տառն Յ.

Մի՛ ինչ պատճառս տալ հակառակորդին ի հայհոյութեան աղագս (կամ հայհոյութեան աղագաւ). (Ա. Տիմ. ՟Ե. 14։)

• , ի-ա հլ. «ճանապարհ». մէկ ան-գամ ունի Ոսկ. փիլիպ. 411. «Արատիցի որմ, խրամատիցի և ամենեցուն աղագ լի-նի» (այգու պատի համար է ասում, որ քանդուելով՝ ամէնքի ազատ անցուդարձի ճանապարհ է դառնում), երկրորդաբար նը-շանակում է «հնարք, կերպ, միջոց» Պետ-Յհ. կթ. Մագ. Երզն. քեր. բոլորն էլ յետին, սակայն հին և ընտիր են սրա հոլովեալ ձե-վերը. գրծ. աղագաւ «պատճառով» Ոսկ. լհ. և Գղ. «համար, վասն» Ոսկ. մ. Եւս. քր. յա-ղագս (նխ. հյց. կամ ներգ.) «համար, վասն» ՍԳր. (յետնաբար գրուած յաղակս Անկ. գիրք նոր կտ. էջ 360, 364, 367, 371, 375). երկուսն էլ գործածուած իբր նախա-դրութիւն։ Աղագ բառի մէկ ուրիշ ձևն է ե-ղագ «ճամբայ» Ոսկ. Եփես. 808 և ես. «մի-ջոց, հնար» Ագաթ. կայ նաև եղանգ ձեւր՝ որ գիտէ միայն ԱԲ. բոլորի նախնական նը-շանակութիւնն է «ճամբայ». հմմտ. տճկ. [arabic word] yol «ճամբայ» և երկրորդաբար «հնար, միջոց, կերպ, եղանակ». կամ նաև աշխար-հաբարի մէջ ճամբայ «հնար, միջոց». ինչ. «Ստակ վաստկելու ճամբան չգիտէ. ըսէ որ ճամբայ մը մտմտանք և բերել տանք»։

• ՆՀԲ գնում է լծ. հյ. ուղի և արաբ. ի-լաճ «դեղ, դարման»։ Հիւնք. յն. ἐλεγ-γος, ἐλεγζις, «պատճառ, ապացոյց»։ Մառ, Гpaм. др. aрм. էջ 31 հյ. առաջ բառից աղաւաղուած, այնպէս, ինչպէս քարադր-քաղադր։ Թիրեաքեան, Բազմ. 1913, 339 թրք. yol, yolaq «ճամբայ, միջոց»։

• ԳՒՌ-Աղար բառը շատ գաւառականնե-րում կայ աղաք ձևով (ինչ. Երև. Լ. Լհ. Ղզ. Ղրբ. Ղրդ. Սր. Տփ.) և նշանակում է «առջևը». Աղագս մի՛ կանգնիր Նրա աղագիցը փախչում էր. նշանակում է նաև «առաջ, նախապէս». Աղագ այստեղ մեծ քաղաք է եղել։ Սրանից են աղագանալ «մեծ պաշտօնի հասնիլ». ա-ղագկտրուկի տալ «մէկի առաջը կտրելով անցնիլ», աղագուց «կանխաւ» և զանազան ոճեր՝ աղագ բառով կազմուած։

• ՓՈԽ.-Վրաց. ալագի «տեղ», երբեմն նաև «ճամբայ, շաւիղ». Գանմզադենիթ գզանի ուփլիսանի, դա ծրփել-հղ'ոււէնիթ ալագանի միսնի «պատրաստ արարէք զճանապարհ տեառն և ուղիղ արարէք զշաւիղս նորա». Մրկ. ա. 3. ափխազ. ալագօ «ճամբայ»։-Կայ նաև չէրքէզ. ogogu «ճամբայ», որ անշուշտ պատահական նմանութիւն ունի։

Warning, for now, these are the entries' title sharing the same character string regardless of its position, not the entries sharing the same root.

Mots dérivés

Աղագաւ

Դանդաղագին

Դանդաղագոյն

Կենցաղագէտ

Կենցաղագիտութիւն, ութեան

Ճաղագ

Մաղագործ, աց

Մետաղագործ, աց

Մետաղագործական, ի, աց

Մետաղագործութիւն, ութեան

Յաղագս

Նմին աղագաւ

Չքնաղագեղ

Չքնաղագիւտ

Վաղագոյն

Փաղագոյ

Voir tout