sun;
the eighth ancient month of the Armenians;
— քաղաք, city of the sun, Heliopolis;
յ— կուսէ, on the eastern side.
ութերորդ ամիս հայոց՝ շարժական, որ յայլ եւ այլ դարս համեմատի այլ եւ այլ ամսոց այլոց ազգաց։ Արմատ է բառիս Արեգակն.
Արեգ. մեծ, կամ առաւել, կամ լոյս. (վասն որոյ ի Հին բռ. գրի.)
որպէս եւ (Վանակ.) ի տարեմուտն ասէ.
Արեդ, որպէս թէ յառնեն բոյսք. (կամ) Արի՛ ասէ հիւսիսի, եւ ե՛կ հարաւ. որ է գարնան ամիսն. (կամ) Արեգակն, մեծ ակն ասի, կամ լուսոյ ակն։
Աւետարանեցաւ մարիամու, որ օր տասն էր արեգ ամսեան, որպէս եւ զաքարիայ՝ որօր տասն էր հոռի ամսեան ... ծնաւ նա (Քրիստոս) որ օր վեց էր քաղոց ամսոյ, եւ այլն. (Եփր. համաբ.։)
Արեգ (յն. ξαντικός ) ամիս հասեալ է, եւ աւասիկ գարուն է։ (Կոչ. ՟Ժ՟Դ.)
ըստ եբր. է՛ զի նիսան դնի, եւ է՛ զի ադար։ (Եսթ. ՟Բ 16։ ՟Ը 9։ ՟Ժ՟Ա. 2. Ասող. ՟Բ. 2.) Յամսեանն արեգի, որ է փետրվար, ասէ։ Իսկ (Լաստ. ՟Ի՟Ա։ եւ Շ. թղթ.) զարեգն յաշուն կամ ի հոկտեմբեր վերածեն։
Եւ (Վրդն. պտմ. գրէ ի թուին հյ. չ.) Ի ՟Ժ՟Ը մարտի, եւ ի ՟Ժ ի յարեգի՝ հին զուգիւըն. այսինքն ըստ հին համեմատութեան առ ժամանակօք թարգմանչաց. որ եւ է անշարժ հաշիւ յայսմաւուրաց։
ԱՐԵԳ ՔԱՂԱՔ. Իմա՛ Քաղաք արեգական. որ է յն. ἠλιούπολις հեղիուպօլիս։ (Ծն. ՟Խա՟ 45։ Յես. ՟Ժ՟Ե. 7. 10։ Երեմ. ՟Խ՟Ա 45։ Յէս. ՟Ժ՟Ե. 7. 10։ Երեմ. ՟Խ՟Գ 13։ Եզեկ. ՟Զ 17։)
ԵՐԵԳ ԴՈՒՌՆ ՔԱՂԱՔԻՆ. կամ Ի ՅԱՐԵԳ ԿՈՒՍԷ. Իմա՛ (Արեւելեան։ Ագաթ.։ Նար. խչ.։)