vn.

to suffice, to be capable, to be able;
to furnish;
to suffer.

չ. ն.

χωρέω capio, contineo, ἰκανός εἱμι idoneus sum, δύναμαι possum, valeo Բաւական լինել. իբր կարօղ լինել տանել. Եւ Կարել առնել. կարել. զօրել. տոկալ. ձեռնհաս լինել. տանիլ, հասնիլ.

Ոչ բաւէր նոցա երկիրն բնակելոյ ի միասին. (Ծն. ՟Ժ՟Գ. 6։)

Ոչ բաւեմք այսպիսի՝ պատերազմել, եւ շինել միանգամայն. (Նեեմ. ՟Դ. 10։)

Որում ոչ բաւեն երկինք ընդունել զանբաւելի զբնութիւնդ։ Զոր երկինք ոչ բաւէին տանել. (Շար.։)

Ոչ բաւեմք արարածքս զարարչէն պատմել։ Ի վեր ունել ոչ բաւեն։ Ժուժալ բաւել տեսլեան։ Ոչ ոք կարէ թուել բաւել հասու լինել։ Հանդարտել բաւել։ Որչափ բաւեաց. (Ագաթ.։)

Զոր ոչ բաւեմ ասել զայնքան աղէտս տանջանաց. (Յճխ. ՟Ե։)

Որչափ միտք եւ հասողութիւն բաւեցին. (Խոր. ՟Ա. 8։)

Ամենայնի բաւես։ Բաւես առ նոսին։ Զքարն բաւես ցուցանել կերպարան ազդման. (եւ այլն. Նար.։)

Զձայնն միայն լուայ, այլ տեսլեան ոչ բաւեմ։ Ոչ բաւեմ ճառագայթիցն. (Ճ. ՟Գ.։)

Իսկ զայլ գաւառացն եւ քաղաքացն զանցս աղետից ո՞ր միտք բաւեն. այսինքն տանել կարեն. (Լաստ. ՟Ժ՟Բ։)

Տասնեակ է առ ի տանել եւ բաւել զամենայն զազգսն թուոց եւ բանից. (Փիլ. ՟ժ. բան.։)

Եւ Բաւական լինել, իբր հերիք լինել. (լծ. յն. արքէ՛օ) ἁρκέω, αὑταρκέω sufficio հերիք ըլլալ.

Հողն պարսից չբաւիցէ ինքն ըսի ինքեան կարեալ լինի, անապատ լեալ առ ի նմանէ (առ յԱստուծոյ) փրկութենէն. (Արիստ. աշխ.։)

Իսկ այսպիսի վաճառաց արդեօք ուրուք զի՞նչ գին բաւիցի. (Ագաթ.։)

ԲԱՒԵԼ. ἁναμένω, προσδοκέω expecto, praestollor Սպասել, ժուժել երկայնմտութեամբ. կալ մնալ. ռմկ. բոյել. բովել.

Կամ մնամ տեւեմ եւ բաւեմ եւ աղաչեմ, եւ ոչ կամիմ դառնալ։ Բժիշկ մի՝ որ ցաւածի օգնել կամիցի, տեւէ բաւէ եւ ժամանակին մնայ. (Ոսկ. ես.։)

Տեւել բաւել յամելեացն. (Սեբեր. ՟Թ։)

Դադարեա՛ բաւեա՛, եւ ես մեծաւ առաւելութեամբ եւ զայն եւս շնորհեցից քեզ. (Ոսկ. մ. ՟Ա. 20։)

διαμένω permaneo, perduro Յերկարել. տեւել. հասանել ցայն ինչ ժամանակ. կալ եւ մնալ. դիմանալ, հասնիլ.

Տեւէր բաւէր (պարիսպն) մինչեւ ի ժամանակս մակեդոնացւոցն իշխանութեան։ Տեւեալ բաւեալ ամս աւելի քան զհազար եւ զերեքարիւր։ Սոքա եպիսկոպոսք բաւեցին մինչ ի յադրիանոսի պաշարումնն. (Եւս. քր. ՟Ա։)

Առ սովաւ Աբրահամու աւուրք բաւեալք։ Տիգրանայ ոչ աւելի բաւեալ, վախճանի։ Ոչ աւելի բաւեալ քան զեօթն օր յետ մկրտութեանն՝ վախճանի. (Խոր. ՟Ա. 18։ ՟Բ. 18. 87։)

Բաւեալ մինչեւ յաւուրս մեր։ Բաւեալ մինչեւ ցսնեքերիմ եւ ի Գրիգոր սպառեցան մահուամբ. (Ասող. ՟Գ. 7. 48։)

Բաւեալք ամս Յ՟Ի՟Դ։

Warning, for now, these are the entries' title sharing the same character string regardless of its position, not the entries sharing the same root.

Mots dérivés

Բարեհամբաւեմ, եցի

Համբաւեմ, եցի

Չարահամբաւեմ, եցի

Վատահամբաւեմ, եցի

Voir tout