vn.

cf. Բունեմ.

ձ.

ԲՈՒՆԵՄ ԲՈՒՆԻՄ որ եւ ԲՈՒՆԱՆԱԼ, ԲՈՒՆԱՒՈՐԻԼ. Նստել ի բոյն. բնակութիւն առնել. որջանալ. բնականալ.

Իբրեւ զաղաւնիս բունեալք ի քարածեպս. (Երեմ. ՟Խ՟Ը. 28։)

Ընդ մարդկան ի հիման յաւիտենից բունեաց. (Սիր. ՟Ա. 16։)

Ոչ այնուհետեւ ի նա մատնութեան օձն բունի. (Կլիմաք.։)

Ժողովէ բերէ նմա զծուփս բազումս, եւ մտանեն բունին ի միտս նորա. (Մծբ. ՟Ժ՟Թ։)

Որ եկեալ բունեսցէ ի մերում ժողովարանս. (Սհկ. կթ. արմաւ.։)

Ամբարտաւանութիւնն բունեալ ի հոգի ուրուք։ Զի մի՛ երբեք բունեալ ի մեզ զօրէն իժի վնասեսցէ զհոգիս մեր. (Սարգ. յկ. ՟Դ։ եւ Սարգ. ՟ա. պետ. ՟Ժ՟Ա։)

Սատանայ ի հոգիս մեղաւորաց բունէ. (Յհ. իմ. եկեղ.։)

Ի բերան եւ յաչս բունէին։ Ախտք մարմնական գործոց բունեալ է յանձինս մեր. (Լմբ. իմ. եւ Լմբ. սղ.։ Սհկ. կթ.։)

Երրորդ բոյնք՝ ըռնգունք. ի սոսա բունեալ են հոտոտելիք. (Փիլ. լին.։)